ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, December 16, 2009 10:05 - 3 քննարկում

Երբ կնոջ քաշը լավ կյանքից անկառավարելի բարձրանում է…

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԵՆ

Հայաստանի ամենահայտնի երգչուհիներից մեկը` Շուշան Պետրոսյանը, կրկին ամուսնալուծվել է։ Նրա արդեն նախկին ամուսինը` ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից (կրտսեր տեսուչ) Արման Հարությունյանն, այժմ ստիպված է ավելի քիչ հայտնվել հանրության առջեւ: Շուշան Պետրոսյանն, ըստ էության, դեպի շոու-բիզնես կանաչ ճանապարհ էր բացել այլեւս նախկին ամուսին Ա. Հարությունյանի համար, իսկ այժմ վերջինս երգչուհու սեւ ցուցակում է հայտնվել։ Այս երիտասարդը, սակայն, ավելի հայտնի դարձավ 2008թ. մարտի 1-ին նախորդած իրադարձությունների ժամանակ. հենց Ա. Հարությունյանն էր դաժան ծեծի ենթարկել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին եւ նրա հաշմանդամ եղբորը, ինչպես նաեւ՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին: Մեր տեղեկություններով՝ այժմ ընթանում է ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերած գույքի բաժանման գործընթաց։



3 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

A
Dec 17, 2009 13:40