Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, December 14, 2009 1:50 - 1 քննարկում

«Հ Ա Յ Ե Ր Ն Ա Ն Տ Ա Ն Ե Լ Ի Ե Ն»

«Հ Ա Յ Ե Ր Ն Ա Ն Տ Ա Ն Ե Լ Ի Ե Ն»
(հատվածներ Լոուրենս Արաբացու հետ՝
Լինկոլն Սթեֆնսի հարցազրույցից)

Ծանոթագրություն.
1. Թոմաս Էդուարդ Լոուրենս (1888-1935թ.թ., մականունը՝՝ Արաբիացի Լոուրենս). – արևելագետ, «Մեծն Բրիտանիայի Ինտելիջընս սերվիս կոչվող գաղտնի սպասարկության գործակալ»: Կազմակերպել և ուղղորդել է արաբների 1916-1918 թ.թ. ապստամբությունը թուրքերի դեմ (ազգությամբ հրեա է):
2. Հաստագրված և տարածությունով իրարից բաժանված բազմակետերը մեր կողմից են՝ նշելու համար կրճատված հատվածները: Մյուս բազմակետերը բնագրինն են: Հաստագրումները, բացի մեկից, մերն են:

«… Եվ կարծում էի, որ ինքս էի վարում խոսակցության ընթացքը: Հետո միայն կռահեցի, մի տեսակ ցնցվելով, որ նա էլ մի նպատակ էր ունեցել, և որ իր նպատակն էր բրիտանական պրոպագանդայով լցնել իմ ուղեղը հայերի վրա ամերիկյան մանդատ հաստատելու վերաբերյալ: Ահա այդ էր, որ կռահեցի: ՈՒրիշ բաներ էլ, բայց ես շշմել էի և բավական նվաստացած էի զգում գտնելով, որ հատուկ պատճառներ ունեի…, թե ինչո՞ւ մենք՝ ամերիկացիներս պետք է աշխարհի մյուս կեսը գնանք հայերին հոգալու և ոչ միայն նրանց փրկելու թուրքերից, հույներից, ֆրանսիացիներից, իտալացիներից, բրիտանացիներից և հենց իրենցից էլ, այլև, մի տեսակ, ինքներս էլ մեզնից և նրանցից փրկելու:
Նա ասաց, օրինակ, որ հայերը «մարդկային անտանելիության վերջնական խոսքն են»: Որպես ցեղ՝ ակադեմիկ բանավեճում նրանք համանման են «վերջին մարդուն»:
… (Լոուրենսը գտնում էր,) թե մենք՝ ամերիկացիներս չափից ավելի գաղափարապաշտ ենք: Եվ գտնում էր, որ հայերը չափից ավելի գործնական են: ՈՒստի մեկս մյուսին կարող ենք շտկել, մենք բուժիչ ենք նրանց համար, նրանք՝ մեզ համար: Երկուսս էլ հուսահատական ենք, մանավանդ՝ հայերը:
Ես այնպես եզրակացրի, որ նա մի անասելի համակ- րանք ունի հայերի հանդեպ, կամ էլ, ավելի ճիշտ այսպես ասեմ՝ նրանց վերաբերյալ ունի մի այնպիսի իմացություն կամ փորձառություն, որ նրան թույլ է տալիս մարդկայնորեն հասկանալ թուրքերին (և հայերի բոլոր մերձավոր հարևաններին), որոնք մշտապես ջանում են ոչնչացնել այս որբ ցեղը: Կարծես թե նրա միտքն այն էր, որ դա հայերի հանդեպ անելիք միակ բանն է: ՈՒղղակի այդպես չասաց:…
ՈՒստի նա չասաց, թե հայերը պետք է բոլորովին ոչնչացվեն: Պարզապես իմ մեջ այն տպավորությունն ստեղծեց այն ժամանակ, թե դա է Հայկական հարցի միակ լուծումը, և թե այդ պատճառով էր ցանկանում, որ ամերիկացիներս մեր վրա վերցնենք այդ գործը:
Նա այնպես էր համարում, կամ ինձ ստիպում էր համարել, թե թուրքերը չպետք է անեն այդ գործը, նրանք չափազանց կոպտորեն պատրաստ են դրան, և քրիստոնյա չեն: Ոչ էլ հույները, սրանք էլ շատ են հաճույք զգում դրանից և արդյունավետ չեն, երբեք որևէ բան մինչև վերջ չեն հասցնում, և երբ հայերին սպանելու իրենց գեղագիտական հաճույքը հագենա, ձեռք կքաշեն: Այդպես էլ հին, ոսոխ ցեղերը: Նրանք դադարեցնում են գործը նախքան բոլոր հայերը մեռած լինեն: Նույնիսկ երբ բոլորը միասին էին գնում խնդիրը կատարելու, միշտ էլ թողնում էին մի զույգ այստեղ, մի զույգ այնտեղ՝ Ադամ ու Եվաներ, որոնք, հենց որ մեկը կռնակ դարձներ նրանց, բազմանում ու բազմանում ու բազմանում էին, այնպես որ հաջորդ անգամ Հայաստան այցելողը կրկին հայեր կտեսներ այնտեղ, միլիոնավոր ու միլիոնավոր հայեր, բոլորը հեզ ու համեստ, բայց ցերեկը գործով զբաղված, իսկ գիշերը գաղտնորեն բազմանալով ու կամացուկ տարածվելով ու տարածվելով և…
Նա իմ վրա ոտից գլուխ տարածեց իր մալթուսական* հուսահատությունը և մի այնպիսի սարսափ հայերից, որ քիչ մնաց կուլ տայի իր ամբողջ որոգայթը ամերիկա-հայկական մանդատի վերաբերյալ, երբ իմ փրկարար ամերիկյան հումորը շունչս տեղը բերեց:
– Բայց ինչո՞ւ բրիտանացիներն էլ չանեն այս գործը, -հարցրի…
– Հայերի լիակատար կոտորածը, – պատճառաբանեց, – կարող է խայտառակություն դառնալ, եթե բրիտանացիներն անեն… Բրիտանական կայսրությունը համաշխարհային կառավարման սկիզբն է: Մեր բոլոր մեծ խնդիրները՝ պատերազմներ, հեղափոխություններ, գործադուլներ, համաճարակներ և այլն, սկսում են այն իրողությունից, որ Երկրագունդն իր ամբողջության մեջ չի կառավարվում որպես մի ամբողջություն: Բրիտանացիք մի օր վերջ են դնելու այս անիշխանությանը: Սակայն կայսրությունը դեռ մանուկ է, հարաբերաբար փոքր, թույլ և գերբեռնավորված: Մտածել թե կղզիները, գաղութները, ռազմավարական կետերը, ծովերն ու առևտրի ուղիները, այս բոլորը գերմանական կայսերապաշտության պարտությամբ Բրիտանական կայսրության ուսին ընկնող նոր բեռներ ու պարտավորություններ են: Ոչ: Միառժամանակ պետք է խնայել կայսրությանը:
Բացի այդ, – հարեց նա, – բրիտանական կայսերապաշտությունը, այս փուլում, շահագրգռված է ավելի բնական հարստություններով, քան ժողովուրդներով որպես այդպիսիք::
…Պարզապես, սպասեց (Լոուրենսը) ինչքան կարող էր, ապա ինձ հիշեցրեց, որ լսած կլինեմ, ինչպես, ասաց, ինքն էլ է լսել, թե Հայաստանը պետք է բաժանման ենթարկվի: Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա, բացի հայերից: Ամերիկյան մանդատը լոկ պետք է հայերի վրա լինի: Մի ուրիշ դաշնակից, ոչ թե բրիտանացիք, այլ մի ուրիշ հավասարաչափ գործնական տերություն, պետք է ստանա Հայաստանը:
Բայց, – առարկեցի ես, – ի՞նչ օգուտ մի երկրի բնական հարստություններից առանց այն ժողովրդի, որ պետք է մշակի դրանք: Հանքեր, նավթի պաշարներ, բերրի հողեր, մի խոսքով՝ բնական հարստությունները, – համբերությամբ բացատրեցի նրան, – ոչ մի օգուտ չեն տա կապիտալին առանց այն աշխատուժի, որ պետք է փորի ու զարգացնի դրանք: Եվ մի երկրի բնիկները բնական աշխատուժ են դրա համար, ամենաէժանը, ամենահնազանդը, ամենաքիչ կազմակերպվածը, լավագույնը:
… – Ես կոչ եմ անում, – գոչեցի, – ոչ թե գաղափարապաշտորեն, ոչ թե «Հայաստանը հայերի համար», այլ գործնականորեն «Հայերը Հայաստանի համար»:
…Սկսեցի մտածել, որ ինչ որ սխալ էր գտնում իմ մեջ կամ մեր մեջ: Գուցե ես շատ էի թեքվել գործնականության կողմը:
Հիշեցի, որ ինչպես էր նա հայրերին կշտամբում դրա համար: ՈՒստի դարձ կատարեցի: Ավելի գաղափարապաշտորեն և, հուսով եմ, հայրենասիրաբար խոսեցի կրկին.
– Եթե ամերիկացիներս հանձն առնենք հայերին, – հայտարարեցի, – նրանց իսկ օգտի համար կանենք այդ բանը: Նրանց կկառավարենք միշտ էլ այն գաղափարով, որ նրանց ընդունակ դարձնենք իրենք իրենց կառավարելու:
– Այո’, այո’, մենք հասկանում ենք այդ բոլորը, – ասաց նա: Բայց զգացի, որ չի հասկանում, ուստի ուղղակի շարունակեցի իմ սիլլոգիզմը:
– Լավ ուրեմն, – ասացի պատշաճորեն, – պետք է դրանում տեսնեք նաև հենց այդ նպատակը. որպեսզի հայերին ընդու-
նակ դարձնենք իրենք իրենց կառավարելու, պետք է աշխա-
տեցնենք նրանց: Քանի որ չես կարող մի ժողովուրդ աշխա-

Թոմաս Մալթուս (1766-1834թ.թ.).- անգլիացի տնտեսագետ, իր անունով կոչված մարդատյաց տնտեսագիտական տեսության հիմնադիրն ու գաղափարախոսը: Ըստ մալթուսականների՝ Երկրագնդի բնակչությունն աճում է երկրաչափական, իսկ գոյամիջոցները թվաբանական պրոգրեսիայով: Այս անհամապատասխանությունն առաջացնում է «ավելորդ բնակչություն», որից հարկավոր է ազատվել. նրանք կա’մ պետք է չծնվեն, կա’մ պետք է ոչնչացվեն պատերազմների, սովի և համաճարակների միջոցով: Նորմալթուսականության հիմնական գաղափարը հայտնի է «ոսկե միլիարդի տեսություն» անունով, ըստ որի Երկրագնդի պաշարները բավարար են արժանավայել կյանքով ապահովելու միայն մեկ միլիարդ մարդու (այսպես կոչված զարգացած երկրների բնակիչներին). մնացյալներն ավելորդ են**:
** Այս գործընթացը շարունակվում է աշխարհի գաղտնի կառավարության (ջհուդա-մասոնական օթյակների) կողմից մարդկանց համարակալման և «չիպավորման» միջոցով: Կըչիպավորվեն-կզոմբիացվեն ավելի քան 6մլրդ. մարդ և մարդկանց մարմնի մեջ տեղադրված բիոչիպերի մեջ թաքցրած «մահվան» ծրագրով կապահովվի այսպես կոչված «ոսկե միլիարդի տեսության» իրականացումը… – «Հայ-Արիներ»):
տեցնել առանց մի այնպիսի բանի, որի վրա աշխատեցնես, մենք (…) Հայաստանը: Ո’չ թե հարստությունները կորզել նրանցից, այլ օգտագործել որպես ուսումնադաշտ, ուր ժողովրդին սովորեցնել աշխատասիրություն, խնայասիրություն և բոլոր այն քրիստոնեական առաքինությունները, որոնք ծառայում են լավ մարդիկ և լավ քաղաքացիներ դաստիարակելու:
Շփոթահար, ուռած տեսք էր ընդունել նա: Չգիտեի ինչ է պատահել նրան, մինչև որ վերջապես որոշեց արտահայտվել:
– Խնայասիրությունը չի պակասում հայերին, – ասաց նա չոր, – և անշուշտ գիտեք, քրիստոնյաներ են նրանք, երդվյալ քրիստոնյաներ:
Իհարկե գիտեի: Պարզապես ոգևորությանս մեջ, մի պահ մոռացել էի այդ բանը: Համենայն դեպս նա ինձ բռնել էր այդ կետում, ուստի վերադարձա աշխատանքի հարցին և պնդեցի, ու պնդում եմ, այդ հարցը:
– Բայց, – ասացի, – հայերը պետք է աշխատեն: Դա է հաջողության գաղտնիքը, լինի անհատի, լինի ազգի համար՝ աշխատանք, համառ, եռանդուն աշխատանք: Եվ հայերը պետք է ունենան Հայաստանը՝ դրա վրա աշխատելու համար:
– Հայերը չեն աշխատելու, – ասաց նա: – Դա է ցավոտ կետը ձեր ծրագրում, դա է հայերի էլ ցավոտ կետը: Ճիշտն ասած, դա է ցավոտ կետը բոլոր այս հին ցեղերի, որոնք եղել են քաղաքակիրթ, սովորել են խաղը և, մի ժամանակ տիրած լինելով աշխարհին և աշխատեցրած, կորցրել են իշխանությունը, ետ են մնացել, ինչպես դուք ասում եք: Կամ էլ, ինչպես ես եմ ասում, շարունակել են, առաջ են գնացել տրամաբանականորեն, հոգեբանորեն, բնախոսականորեն: Նրանք չեն սիրում համառ, եռանդուն աշխատել: Դա է, որ նրանց տարբերում է այն երեխայանման, իսկապես հետամնաց, ժողովուրդներից, որոնց հետ գործ եք ունեցել ամերիկացիներդ: Նախնական ժողովուրդները պարզապես ծույլ են: Նրանց կարելի է ստիպել առաջ գնալ, աշխատեցնել, զարգացնել, շահագործել, եթե ուզում եք:
…Նրանք զբաղված են գնել-ծախելով, ու սերված լինե- լով գնող-ծախողներից, առևտրական մրցակցության բազում սերունդների միջով ընտրասերված, նրանք լավ գնող-ծախողներ են: Կարող են գնալ աշխարհում որևէ տեղ առևտուր անելու: Ոչ թե կազմակերպելու, կառուցելու, ծրագրելու և աշխատելու:
… Իմ այս հին ժողովուրդները, – ասաց, – կգնան որևէ տեղ, ուր աշխատավորներ կա աշխատացնելու, խորամանկորեն կխիզախեն, հեզորեն տառապելով, դրամ խնայելով, գործ անելով: Այո’, նրանք գործ են անում: Այնպես են գործ անում, ինչպես գործարարը միայն կանի՝ հարատևորեն, համառորեն, մնալով հենց միայն շահի նեղ լուսանցքում: Բայց, – շեշտեց նա, – չեն աշխատի նրանք: Չեն կարող: Չեն կարող հասկանալ «աշխատավարձի համար աշխատելու» դրույթը: Դա բնազդ է նրանց մեջ, մի գիծ, մի ուշիմություն, որ զարգացել է հաջողված ընտրասերումով, ինչպես որսորդության ուրույն գծեր ենք զարգացնում որսկան շների այս կամ այն ցեղի մեջ: Նրանք իրենց արյան մեջ իսկ գիտեն, որ աշխատավարձով, նույնիսկ բարձր աշխատավարձով աշխատելն անօգուտ է, եթե ուզում ես հաջողության հասնել ու հարստանալ: …Իսկ դուրս գալ ու ճակատի քրտինքով արդյունահանել երկրի հումքը և մշակելով վերածել շուկայական ապրանքների՝ ոչ: Հին ժողովուրդները չեն հանդուրժում անել այդ բանը, իսկ ինչ վերաբերում է ձեր հայերին՝ նրանք պարզապես չեն անի:
Լռեց մի պահ, դիտելով ինձ…
– Հայերը, – ասաց, – ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում՝ քաղաքակրթվածության տեսակետից:

Ես կրկին տվի իմ թեկնածուի անունը:
Հրեանե՞րը, – արձագանքեց: – Առաջ էլ ասացիք նրանց մասին, ես գոհ զգացի: Դա ցույց տվեց որ գեթ մի նշույլ ընկալում էք հին ցեղերի մասին իմ ասել ուզածից: Քիչ ճամփաներ անցած մարդու համար հրեաներն ամենածանոթ օրինակն են հին, խորաթափանց, խելացի ժողովրդի, և այո՝, նրանք բնազդորեն շահագործողներ են: Նրանք աչք են դնում գործածված հարստության վրա: Բայց կաշխատեն նրանք: Չեն հանդուրժում, բայց կարելի է նրանց աշխատեցնել: Եվ ավելի վատ, որ նրանք ստեղծագործող էլ են, հնարամիտ, ու զգացմունքային (սենտիմենտալ): Նրանց մեջ դեռ կան արվեստագետներ, փիլիսոփաներ, մարգարեներ: Անկատար են նրանք: Քաղաքակրթության անավարտ մի արդյունք են, կիսատ մնացած: …Բայց անհեթեթ է նրանց նույն ոգով դասել այն հին ժողովրդների հետ, որոնց մասին խոսում են: Չէ՞ որ իմ հին ցեղերն իրենց երկրից դուրս են քշել ձեր այդ հրեաներին կամ չեն թողել, որ գործ անեն իրենց մոտ: …Մեր շոտլանդացիները ողջ-ողջ քերթում են նրանց: Այդպես են անում արաբներն էլ, թուրքերը, հույները, իսկ ինչ վերաբերվում է հայերին…
Շունչ քաշելով շարունակեց.
– Հրեաներն իրենք այնպես են զգում հայերի հանդեպ, ինչպես հակասեմական եվրոպացիները հրեաների հանդեպ են զգում: Այդպես զգում են հույները, թուրքերը, բոլոր այն մյուս ցեղերը, որոնց գլխին են եղել հայերն երբևիցե: Զգում են, որ հայերը բոլորին էլ աշխատանքի կլծեն: ՈՒ կլծեն: Հայերն ունեն հրեաների բոլոր հատկանիշները, առավել՝ բոլոր մյուս ցեղերի էլ բոլոր հատկանիշները, և բացի այդ՝ քրիստոնեաներ են:
. . . – Հայերը, – ասաց, – չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը: Իրենք չեն աշխատի, որ մշակեն երկիրը, ո’չ իսկ հոգուտ իրենց: ՈՒզում են այդ հողերը, այո՝, բայց միայն տերը լինելու համար: Նույնիսկ զարգացման գործը կազմակերպելու համար չեն աշխատի նրանք: Արտոնությամբ վարձու կտան ուրիշներին՝ գործը վարելու: Նրանք ուզում են ապրել ծովեզրին, քաղաքաներում, ի հաշիվ ստացած վարձի, շահույթի, շահաբաժինների արժեթղթեր առնել-ծախելով ձեռք բերված շահի և դրամագլխով ու աշխատուժի կիրառմամբ վաստակած դրամի:
– Շատ մարդիկ կան այդպես: Միայն հայերը չեն:
– Տեսնում եմ, որ դուք դեռ չեք ըմբռնում բուն խնդիրը, – ասաց նա: Իրոք, ուրիշներն էլ կան, որ կուզենային այդպես անել: . . . Նույնիսկ ձեր հրեաները ծախսող են, սքանչելի ծախսող: Բայց մեր այդ հայերը ոչինչ չեն անի ու չեն էլ ծախսի: Ձեռք են բերում ու խնայում: Վաճառում են, բայց միայն կրկին գնելու և ավելի ու ավելի ձեռք բերելու համար: Դարերով էվոլյուցիա է պետք՝ իսկական առևտրական ոգու այդպիսի կատարելություն զարգացնելու համար, իսկ էվոլյուցիան աստիճան առ աստիճան զարգացման խնդիր է: ՈՒ հայերն ամենաբարձր աստիճանին են հասել: Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, և նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան և կաշխատեցնեն ամբողջ մնացյալ մարդկությանը: Այդ է, որ գիտեն թուրքերը և սարսափում են, և հույներն էլ և … մենք բոլորս, որ գիտենք նրանց: ՈՒրեմն…
– ՈՒրեմն…, – ասացի:
– ՈՒրեմն… պետք է բաժանենք նրանց՝ Հայաստանի վրա մի մանդատ, հայերի վրա մի ուրիշ մանդատ:
– ՈՒրեմն, – դիմադարձեցի ես, – դուք ուզում եք, որ Հայաստանը տրվի ձեր մի դաշնակցին, բրիտանական կապիտալի մի գործակցին, իսկ հայերը տրվեն մեզ՝ ամերիկացիներիս: Շատ լավ: Երկու հարց է ծագում: Ձեր դաշնակիցը ի՞նչ կարող է անել Հայաստանում առանց աշխատուժի: ՈՒ վերջապես ի՞նչ կարող ենք անել ամերիկացիներս հայերի հետ առանց Հայաստանի:
– Օ~, – ասաց, – ուրիշ ժողովուրդներ կան Բալկաններում, Փոքր Ասիայում, Հնդկաստանում և Աֆրիկայում, հետամնաց ազգեր, իսկապես հետամնաց, ազգեր, որոնք աշխատուժ կարող են լինել: Նրանց կարելի է բերել Հայաստան և աշխատանքի լծել: Աշխատուժի պակաս չկա:
– ՈՒրեմն դա կլուծի բրիտանական, գործնական խնդիրը, – ասացի: Գանք իդեալական, ամերիկյան խնդրին: Ի՞նչ պետք է անենք հայերի հետ:
Չեր ուզում ասել: Իր բրիտանական հումորը կամ իր դիվանագիտական զգուշավորությունը և կամ չգիտեմ ինչը չէր թողնում նրան ասել: Խուսափելով, խոսեց այն մասին, թե ասիական աշխատուժի ու եվրոպական կապիտալի համար վտանգավոր է հայերի ներկայությունը որևէ այնպիսի վայրի մոտ, ուր հանքեր ու հողեր են մշակվում:
– ՈՒրեմն, – ասացի ես, – ոչ առանց մի քիչ ամերիկյան հումորի: – ՈՒրեմն…
… – Դուք չեք գիտակցում, – եզրակացրեց նա, – թե որքան դժվար ու նրբին խնդիր է մի տարօրինակ, մի օտար ժողովուրդ կառավարելը:
…Պնդեցի, որ մենք էլ դժվար գործ ենք արել…: Բայց պատահեց, որ հիշատակեցին նաև մեր սեփական բնիկներին՝ ամերիկյան հնդկացիներին:
Հենց դրա վրա էլ նա ուղղակի վեր թռավ.
– Այդ է ահա, – գոչեց: – Այդ էր իմ մտքում ամբողջ ժամանակ: Ձեր հնդկացիների հանդեպ ձեր քաղաքականությունը այն է, ինչ պետք է հայերի հանդեպ:
Անակնկալի եկա, շշմեցի: Հարցրի, թե իր կարծիքով ի’նչ է եղել մեր քաղաքականությունը հնդկացիների հանդեպ, և նա ասաց, թե իր հասկացածով՝ մենք ոչնչացրել ենք նրանց բոլորին էլ… բոլորին: Այնպես չէ՞:
Ես նայեցի նրան ոտքից գլուխ, ինչպես ինքն էր ինձ նայել մի քանի անգամ: ՈՒ հաճույքով այդպես նայեցի:
– Այդպես ուրեմն, – ասացի մի երկար դադադարից հետո, – ուրեմն դուք մտածում եք՝ ա’յդ է, որ պետք է հայերին անենք մինչև այստեղ գա՞լը… Պետք է ոչնչացնե՞նք նրանց բոլորին էլ, գլխովին:
– Ո’չ, ո’չ, ո’չ, – ուղղեց նա: – Ինչպե՞ս եք դուք՝ լրագրողներդ սխալ հասկանում և սխալ մեջ բերում:
Բոլորովին էլ չէր ուզում ասել, թե մենք պետք է կոտո րածն ընդունենք որպես քաղաքականություն: Գիտեր, որ չենք անի, չենք կարող անել դա:
Դե լավ, ի՞նչ էր ուզում ասել, ուրեմն: Ի՞նչ պետք է անենք: Չասաց: … Պետք է ինքս ասեի իր ասել ուզածը, երևի ա՞յդ էր ճիշտը: Չուղղեց ինձ:
Որոշակիորեն ու հստակորեն չէր ուզում ասել, թե մենք պետք է գիտակցորեն ու մտածված կերպով գնանք բնաջնջելու հայերին: Բոլորովին ո’չ: Պարզապես հույս ուներ կամ հավատում էր, որ ուրիշ ամեն ինչ փորձելուց հետո՝ մենք պետք է հարցը վերջացնենք (հաստագրումը բնագրինն է, – խմբ.) այդ Բանն անելով: Չթողնելով ոչ մի Ադամ ու Եվա, որ շարունակեն Կայեն աճեցնել… – Բայց դա խայտառակություն չէ՞ր լինի, – ասացի:
Կարծում էր՝ ոչ:
… – Հնդկացիների հանդեպ ձեր քաղաքականության մեջ խայտառակություն չկար, այնպես չէ՞, – հարցրեց: – ՈՒ երբեք էլ չեք դադարել մտածելուց, թե ձեր արածը ճիշտ էր, այո՞:
… Ես կարծում եմ, որ դուք՝ ամերիկացիներդ, կարող եք որևէ բան անել ու տարակուսանքի չենթարկվել ո’չ աշխարհի, ո’չ էլ ինքներդ ձեր կողմից: Մի սքանչելի բան կա դրա մեջ, շատ սքանչելի, աշխարհի համար օգտակար մի բան: Դա թույլ է տալիս մտածելու, որ ամերիկացիներդ բուն Հայաստանում կարող էիք հիմնավորապես անել ու վստահաբար կանեիք այն, ինչ պետք է արվի այնտեղ: Կանեինք աստիճանաբար, բայց կատարելապես, առանց բաց թողնելու որևէ մի առանձին կամ, ավելի ճիշտ ամուսնացած հայի, և այդ ամբողջը առանց խայտառակության, առանց նվազագույնս խախտելու ձեր այն հավատքը, թե դուք… ինչպե՞ս ասեմ… Դե’հ, դուք նման չեք մեզ՝ անգլիացիներիս կամ ֆրանսիացիներին, գերմանացիներին, թուրքերին և վախենամ, դույզն իսկ նման չեք հայերին էլ: Եվ, – շտապեց ավելացնել նա, – պետք է որևէ մեկը լուծի Հայկական հարցը: Ինձ թվում է բանաստեղծական արդարություն կլինի, լավ քաղաքականություն և հաստատ գործ, որ աշխարհում ամենաիդեալիստ ժողովուրդը իր վրա վերցնի աշխարհի ամենագործնական ժողովրդին:
… – Ինչպես հասկանում եմ, – ասացի, – ամերիկացիներս առևտրական մշակույթ ենք, ինչպես հայերն են, ինչպես բոլոր այս հին ազգերն էլ, որոնց պետք է ոչնչացնել:
Նա գլխով արեց: Ես շարունակեցի.
– Նրանք մտածում էին, որ զարգացնում են գործարարությունը, երբ իրականում զարգացնում էին մարդկային ցեղի մի որոշ տեսակ՝ մի ուրույն ցեղ գործարար մարդկանց, որ կախյալ են ուրիշների արտադրողական աշխատանքից, ուրիշների, որոնց նրանք չեն կառավարում հիմա, և որոնք ատում են նրանց, որովհետև նրանք կարող են որևէ մեկին մատի վրա խաղացնել առևտրի մեջ և ապրում են առանց աշխատելու, ստախոսներ են, չարաշահողներ, մակաբույծներ, ամենագործնական ուղեղով և ամենաքրիստոնեական իդեալներով ու վարվելակերպով:
…Եթե ամերիկացիներս կարողանաինք այժմ, մեր ներկա դրությամբ, այս տեսակ մարդու զարգացման նախնական փուլում, եթե կարողանաինք, կառավարելով հայերին, մոտիկից տեսնել մեր մշակույթի կիրառման գործնական ձևերն ու արդյունքները, եթե կարողանաինք հասկանալ, որ այն, ինչ ստուգում ու քննում ենք ներկա հայի մեջ, ապագա ամերիկացին է…
– Վաղվա, – շտկեց նա:
– Ապա ուրեմն, – շարունակեցի ես, – գուցե հուսախափ լինեինք հայերից, գուցե, ջղայնացած, ոչնչացնեինք նրանց բոլորին…
– Ահա’, ահա’:
– Գուցե ոչնչացնեինք բոլոր հայերին, բայց պիտի տուն գնաինք…
– Հեռագրեիք, – հուշեց նա, – ավելի արագ է դա:
– Հեռագրեինք տուն, – ընդունեցի փորձի համար , – հեռագրեինք զգույշ լինելու մի ահազանգ. «զգուշացե’ք գործնական գործարարության խաչաձևումից քրիստոնեական իդեալիզմի հետ»: Չափից շատ գործարարությունը և չափից շատ իդեալիզմը կարող են վնասել այս երկու լավ բաներին ու մեզ էլ՝ որպես ժողովրդի:
– Ահա’, ահա’, – բացականչեց:
– Դա կարող էր մեծ, հարուստ Ամերիկան վերածել մի Հայաստանի, որը բրիտանացիներն ու ռուսները (ապագայի) պիտի «անհրաժեշտ» գտնեին վերցնելու որպես մանդատային՝ երկու մասի բաժանված, մեկը՝ բուն իսկ Միացյալ Նահանգները, Անգլիայի համար, մյուսը՝ ամերիկյան ժողովուրդը՝ Ռուսաստանի համար:
… – Հավատո՞ւմ եք իրոք, որ հայերին կառավարող որևէ ամերիկացի բավական գիտակից կլինի տեսնելու համար, որ հայերը նման են ամերիկացիներին:
– Դուք անգլիացիներդ տեսնում եք, – կտրուկ նետեցի երեսին:
– Ճիշտ է, – համաձայնեց նա մտածկոտ: – Մենք տեսնում ենք հայերի նշանակությունը ամերիկացիների համար, մենք՝ կայսերապաշտ անգլիացիներս տեսնում ենք դա: Բայց վստահ չեմ ու մտածում եմ, կարելի՞ է արդյոք այսպես կոչված բարձր դասի դժգոհներին բերել այն գիտակցության, որ կանխատեսեն իրենց ճակատագիրը այն հին ազգերի ճակատագրի մեջ, որոնց կառավարում են:
Ես պարտվել էի, անօգնական, շշմած: Բարեբախտաբար նա չտեսավ իմ վիճակը: Աչքերը խոնարհվել էին: Վեր կացավ, բայց խոր մտածմունքի մեջ էր, երբ ինձ առաջնորդում էր դեպի դուռը: Այնտեղ աչքերը բարձրացրեց:
– Գնաք բարով, – ասաց, – ես հավանում եմ ձեր տեսությունը: Վախենամ, գործնականում դա չի ստացվի, բայց գրեցե’ք դրա մասին: Թելադրական է: Զգույշ գրեցեք, ոչ շատ հստակ և, ի միջի այլոց, մի’ մեջբերեք ինձ: Ես ոչինչ չե’մ ասել, ոչի’նչ:

«Զգուշացեք կեղծ բարեկամներից (մասոնա-սիոնա-հրեա-թուրք հակահայկական քառանկյունին)»
հրատարակությունը՝ Պատմագան գիտությունների թեկնածու Գևորգ Յազըճյանի



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Arthur Armin
Jan 19, 2011 16:50