ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, December 11, 2009 10:36 - չքննարկված

Դաունյան սինդրոմով խելապակաս Հայաստանի վարչապետը տնտեսական հրաշքներ է կանխատեսում….

Կառավարությունը «կմաղի» պետական ընկերություններին
Պետական գրեթե բոլոր ձեռնարկություններում առկա են խախտումներ

Արմենակ Չատինյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանում է, որ կառավարությունը պետական մասնակցությամբ առկա շուրջ 500 ձեռնարկությունում չի կարողանում արդյունավետ կառավարում իրականացնել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանում է, որ կառավարությունը պետական մասնակցությամբ առկա շուրջ 500 ձեռնարկությունում չի կարողանում արդյունավետ կառավարում իրականացնել:

Ժամանակակից տնտեսագիտության թե՛ ակադեմիական շրջանակներում, թե՛ ազատական տնտեսության բիզնես միջավայրում գտնում են, որ պետությունը վատ մենեջեր է: Այս տեսակետի կողմնակիցները կարծում են, որ պետական ընկերությունները, ի տարբերություն այլ ընկերությունների, ունեն սնանկանալու կամ կլանվելու ավելի փոքր «ռիսկեր», ինչը նվազեցնում է դրանց արդյունավետության բարձրացումը:

Թեև ֆորմալ առումով պետական ակտիվների սեփականատեր են քաղաքացիները, նրանք ուղղակիորեն չեն մասնակցում ընկերությունների կառավարմանը, իսկ կառավարչի դերը պատկանում է պետական ինստիտուտներին (գերատեսչություններին):

Պետական ընկերություններում բաժնետերերի կողմից մենեջմենտի վերահսկողությունը շուրջ 2,5 անգամ ցածր է, քան մասնավոր ընկերություններում։ Հայաստանում պետական մասնակցությամբ ընկերություններում վիճակն էականորեն չի տարբերվում տնտեսագիտության ակադեմիական շրջանակներում առկա կարծիքից:

Հայաստանի պետական մասնակցությամբ գրեթե բոլոր ձեռնարկություններում առկա են բազմաթիվ թերություններ և խախտումներ:

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստին հայտարարեց, որ այսօր պետական մասնակցությամբ առկա շուրջ 500 ձեռնարկությունում պետությունը չի կարողանում արդյունավետ կառավարում իրականացնել:

«Գրեթե բոլոր ձեռնարկություններում հայտնաբերվել են թերություններ, խախտումներ: Ներքին վերահսկողությունը կրում է ֆորմալ բնույթ, և մարդիկ այդ աշխատանքը բովանդակային չեն կատարում: Երբ վերահսկողությունը կատարում է ֆինանսների նախարարությունը, հայտնաբերվում են լրջագույն խնդիրներ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ ձեռնարկությունների վերահսկողությունը պետք է իրականացնեն նախարարները, քանի որ ձևավորվող վերահսկիչ հանձնաժողովները նրանց են հաշվետու:

Գալիք տարի պետական մասնակցությամբ ձեռնարկությունների կառավարման արդյունավետության բարձրացումը կառավարությունը իրականացնելու է երեք ուղղությամբ:

Ըստ վարչապետի՝ նախ բարձրացվելու է նախարարների պատասխանատվությունը, երկրորդ՝ օրենսդրորեն հստակեցվելու են ներքին վերահսկողության կանոնները, և ուժեղացվելու է պրոցեսուալ աուդիտը, և երրորդ՝ եթե պարզվի, որ նախարարությունները չունեն հետաքրքրություն այս կամ այն ձեռնարկության նկատմամբ, ապա դրանք կապապետականացվեն:

«Եթե մենք չենք կարողանում արդյունավետ կառավարել ձեռնարկությունները, դա բերում է նրան, որ ընկերության տնօրինությունը չարաշահում է իրավիճակը և իրականում ինքն է տնօրինում ընկերության գույքը, ունեցվածքը, բիզնես պրոցեսները»,- նշեց Տ.Սարգսյանը:

Ներկայացնելով 50% և  ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման վիճակը՝ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ թվով 493 առևտրային կազմակերպություններից 327-ում գործել են վերստուգող հանձնաժողովներ, 125-ը՝ վճարովի սկզբունքով:

2008թ. գործունեության արդյունքներով, ֆինանսների նախարարություն ներկայացված եզրակացությունների համաձայն, վերստուգող հանձնաժողովների ստուգումների արդյունքում արձանագրվել է Դ887,8 մլն-ի ֆինանսական խախտում, բայց վերականգնվել է Դ30 մլն-ինը:

Վերստուգողների համակարգը ներդրվել է 2004-ից, և անցած ժամանակահատվածում արձանագրվել է դրական տեղաշարժ, մասնավորապես՝ ավելի արդյունավետ են գործել վճարովի սկզբունքով գործող վերստուգող հանձնաժողովները։ Կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների մոտ 95%-ը արձանագրվել է վճարովի սկզբունքով  գործող  վերստուգող հանձնաժողովների կողմից։

Թեև արձանագրվել են դրական տեղաշարժեր, ֆինանսների նախարարությունը գտնում է, որ դեռևս կան մեծ թվով ընկերություններ, որտեղ չեն ձևավորվել վերստուգող հանձնաժողովներ:

Բացի այդ՝ մրցույթների անցկացման և նշանակումների կատարման ընթացքում թույլ են տրվում օրենսդրությամբ սահմանված մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի  անցկացման ու մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ