ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Friday, December 11, 2009 10:36 - չքննարկված
Դաունյան սինդրոմով խելապակաս Հայաստանի վարչապետը տնտեսական հրաշքներ է կանխատեսում….
Կառավարությունը «կմաղի» պետական ընկերություններին
Պետական գրեթե բոլոր ձեռնարկություններում առկա են խախտումներ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանում է, որ կառավարությունը պետական մասնակցությամբ առկա շուրջ 500 ձեռնարկությունում չի կարողանում արդյունավետ կառավարում իրականացնել: |
Ժամանակակից տնտեսագիտության թե՛ ակադեմիական շրջանակներում, թե՛ ազատական տնտեսության բիզնես միջավայրում գտնում են, որ պետությունը վատ մենեջեր է: Այս տեսակետի կողմնակիցները կարծում են, որ պետական ընկերությունները, ի տարբերություն այլ ընկերությունների, ունեն սնանկանալու կամ կլանվելու ավելի փոքր «ռիսկեր», ինչը նվազեցնում է դրանց արդյունավետության բարձրացումը:
Թեև ֆորմալ առումով պետական ակտիվների սեփականատեր են քաղաքացիները, նրանք ուղղակիորեն չեն մասնակցում ընկերությունների կառավարմանը, իսկ կառավարչի դերը պատկանում է պետական ինստիտուտներին (գերատեսչություններին):
Պետական ընկերություններում բաժնետերերի կողմից մենեջմենտի վերահսկողությունը շուրջ 2,5 անգամ ցածր է, քան մասնավոր ընկերություններում։ Հայաստանում պետական մասնակցությամբ ընկերություններում վիճակն էականորեն չի տարբերվում տնտեսագիտության ակադեմիական շրջանակներում առկա կարծիքից:
Հայաստանի պետական մասնակցությամբ գրեթե բոլոր ձեռնարկություններում առկա են բազմաթիվ թերություններ և խախտումներ:
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստին հայտարարեց, որ այսօր պետական մասնակցությամբ առկա շուրջ 500 ձեռնարկությունում պետությունը չի կարողանում արդյունավետ կառավարում իրականացնել:
«Գրեթե բոլոր ձեռնարկություններում հայտնաբերվել են թերություններ, խախտումներ: Ներքին վերահսկողությունը կրում է ֆորմալ բնույթ, և մարդիկ այդ աշխատանքը բովանդակային չեն կատարում: Երբ վերահսկողությունը կատարում է ֆինանսների նախարարությունը, հայտնաբերվում են լրջագույն խնդիրներ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ ձեռնարկությունների վերահսկողությունը պետք է իրականացնեն նախարարները, քանի որ ձևավորվող վերահսկիչ հանձնաժողովները նրանց են հաշվետու:
Գալիք տարի պետական մասնակցությամբ ձեռնարկությունների կառավարման արդյունավետության բարձրացումը կառավարությունը իրականացնելու է երեք ուղղությամբ:
Ըստ վարչապետի՝ նախ բարձրացվելու է նախարարների պատասխանատվությունը, երկրորդ՝ օրենսդրորեն հստակեցվելու են ներքին վերահսկողության կանոնները, և ուժեղացվելու է պրոցեսուալ աուդիտը, և երրորդ՝ եթե պարզվի, որ նախարարությունները չունեն հետաքրքրություն այս կամ այն ձեռնարկության նկատմամբ, ապա դրանք կապապետականացվեն:
«Եթե մենք չենք կարողանում արդյունավետ կառավարել ձեռնարկությունները, դա բերում է նրան, որ ընկերության տնօրինությունը չարաշահում է իրավիճակը և իրականում ինքն է տնօրինում ընկերության գույքը, ունեցվածքը, բիզնես պրոցեսները»,- նշեց Տ.Սարգսյանը:
Ներկայացնելով 50% և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման վիճակը՝ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ թվով 493 առևտրային կազմակերպություններից 327-ում գործել են վերստուգող հանձնաժողովներ, 125-ը՝ վճարովի սկզբունքով:
2008թ. գործունեության արդյունքներով, ֆինանսների նախարարություն ներկայացված եզրակացությունների համաձայն, վերստուգող հանձնաժողովների ստուգումների արդյունքում արձանագրվել է Դ887,8 մլն-ի ֆինանսական խախտում, բայց վերականգնվել է Դ30 մլն-ինը:
Վերստուգողների համակարգը ներդրվել է 2004-ից, և անցած ժամանակահատվածում արձանագրվել է դրական տեղաշարժ, մասնավորապես՝ ավելի արդյունավետ են գործել վճարովի սկզբունքով գործող վերստուգող հանձնաժողովները։ Կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների մոտ 95%-ը արձանագրվել է վճարովի սկզբունքով գործող վերստուգող հանձնաժողովների կողմից։
Թեև արձանագրվել են դրական տեղաշարժեր, ֆինանսների նախարարությունը գտնում է, որ դեռևս կան մեծ թվով ընկերություններ, որտեղ չեն ձևավորվել վերստուգող հանձնաժողովներ:
Բացի այդ՝ մրցույթների անցկացման և նշանակումների կատարման ընթացքում թույլ են տրվում օրենսդրությամբ սահմանված մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման ու մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները: