ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Wednesday, December 9, 2009 13:31 - 3 քննարկում
Ու՞մ է պատկանում հրեա Քրիստոսը կամ հազարամյա վիճաբանական՝ պապիդ ես շատ սիրո՞ւմ, թե մամիդ…
Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի տվյալներով, ներկայումս Հայաստանում 50-ից ավելի աղանդավորական կազմակերպություններ են գործում, ընդ որում, մեկը փակվում է, ուժ է հավաքում ու նորից է բացվում:
«Հիմնականում, աղանդավորական կազմակերպությունները բողոքական եկեղեցու ծնունդ են: Ըստ իրենց, մեր հոգևոր վիճակն այնքան վատ է, որ օտարերկրյա հորաքույրներն ու քեռիներն իրենց միսիոներներին ուղարկում են մեզ մոտ, որ մեզ փրկեն` մոռանալով, որ մենք երկիր ենք, որտեղ առաջինն է քրիստոնեությունն ընդունվել»,- ասաց Տեր Շմավոնը:
Նրա խոսքերով, աղանդավորները հիմնվում են «բարեգործության» վրա, և զարմանալի է, որ նրանց մուտքը թույլատրված է ծերանոցներ, մանկատներ, որտեղ և ներկայանում են, թե վեհափառն իրենց օրհնել է:
Այսպես, նա հիշեց, որ Հայ Առաքելական Եկեղեցին սիրով ընդունեց ավետարանչական եկեղեցուն, սակայն այսօր վերջիններիս ողջ գործունեությունն աղանդավորական է, գործում են մարդորսությամբ ու հոգեորսությամբ:
«Սահմանադրությամբ` ցանկացած կրոնական կազմակերպության գրանցումը, որի գործունեությունը չի հակասում ՀՀ օրենքներին, վտանգ չեն ներկայացնում պետության համար, կամ չեն վնասում ընտանիքներին, թույլատրված է, մինչդեռ ոչ ոք չի տեսնում, որ վնասում են»,- նշեց նա` ներկայացնելով, որ աղանդավորները կազմակերպություն են բերում ամսվա մեջ առնվազն մեկ հոգի, և դա իրենց պարտքն են համարում:
«Եթե մենք էլ այդպես գործենք, ջատագով լինենք մեր գաղափարախոսությանը, կգա մի ժամանակ, որ էլ մարդ չի լինի եկեղեցի բերելու, բոլորն արդեն եկեղեցում կլինեն»:
Քահանան նշեց, որ դա լիովին հնարավոր է: Օրինակ` առաքելական յուրաքանչյուր եկեղեցում գործում է առնվազն 100 հոգանոց երիտասարդական թեմ, և երիտասարդների միջոցով այսօր շատերն են վերադառնում իրական հավատքին:
3 քննարկումներ
MAX