ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, December 8, 2009 11:46 - 2 քննարկում

«Առա՛ջ, Հայաստան»-ը կադրից դուրս և ներս (կանանց և 18 տարեկանից ցածր տարիք ունեցողներին արգելվում է)

«Առա՛ջ, Հայաստանը» կադրից դուրս և ներս (VIDEO)

«Առա՛ջ, Հայաստանը» կադրից դուրս և ներս

Երեկ երեկոյան www.youtube.com կայքում մի տեսանյութ է տեղադրվել, որտեղ պատկերված է, թե ինչպես են 2008թ. փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում դերասան Հրանտ Թոխատյանը և մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանն ընտրողներին կոչ անում իրենց ձայնը տալ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին։

Կայքում տեղադրվածը, սակայն, եթեր հեռարձակելու համար խոտան համարվող տարբերակն է, որտեղ Ալբերտ Ազարյանը և Հրանտ Թոխատյանը բառի ուղղակի իմաստով հայհոյում են դեռ այն ժամանակ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին և Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանին։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց հետո Երվանդ Զախարյանը նշանակվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ և պաշտոնավարում է մինչև այժմ։

«7օր»-ն այսօր փորձել է պարզել, թե ո՞վ կարող է լինել համացանցում նման տեսանյութի տեղադրման հեղինակը, և ի՞նչ նպատակ է դա հետապնդում։ Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանի և Հրանտ Թոխատյանի հետ այդպես էլ չի հաջողվել կապ հաստատել։ Հեռախոսազանգերին չեն պատասխանել նաև Անշարժ գույքի պետական կոմիտեի մամլո գրասենյակից։

Ինչ մնում է Ալբերտ Ազարյանին, ապա նա «7օր»-ին ասել է, որ դա ընդամենը սադրանք է։

-Ո՞նց կարող է պատահի՝ Ալբերտ Ազարյանն իր նախագահին այդպես հայհոյի։ Դա սարքովի բան է։ Դա հատուկ պատրաստել են, որ ինձ վարկաբեկեն։ Հարկավոր է այդ հիմարների բերանը փակել։ Ուզում եմ, որ իմանաք, որ ես այդպիսի բան կյանքում չեմ ասի,- վստահեցրել է Ա. Ազարյանը։

Իսկ Հայաստանի հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նման մանր-մունր բաները, թե ով ինչ է տեղադրել youtube-ում, ինքը չի մեկնաբանում։

-Ես մեկնաբանում եմ քաղաքական հայտարարությունները և գործողությունները,- ասել է Է. Շարմազանովը՝ միաժամանակ հավելելով, որ տեղյակ չէ, թե 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ իրենց թեկնածուին գովազդող տեսահոլովակների նկարահանող խմբում ովքեր են ընդգրկված եղել։

Այդուհանդերձ, ՀՀԿ մամուլի խոսնակը նշել է, որ նախընտրական քարոզչությունն իրականացրել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը։ Ի դեպ, հիշեցնենք, որ նախընտրական շտաբի ղեկավարը ՀՀ ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանն էր, իսկ տեսահոլովակների նկարահանումները, մեր տեղեկություններով, իրականացնում էր «Շարմ» ընկերությունը։ Թե ինչպե՞ս կարող էր այդ տեսագրությունը հայտնվել համացանցում, և արդյոք տեսահոլովակների բոլո՞ր մասնակիցներն են նման դժկամությամբ քարոզել Սերժ Սարգսյանին՝ դեռ կփորձենք պարզել։

Ի դեպ, տեսանյութի լուսագրերում գրված է. «Ռոբերտ Քոչարյանի ժամանակ սենց բաներ չկային. մարդիկ թեկուզ հետևից իրենց թույլ չէին տա սենց արտահայտություններ»։ Հատկանշական է, սակայն, որ երբ առաջին անգամ այդ տեսանյութը հայտնվել է համացանցում, վերոնշյալ լուսագիրը չի եղել. այն հետո է ավելացվել։

Թե այս ամենն ի՞նչ նպատակ է հետապնդում, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանել է.

Չէի ուզի մտնել այդ դաշտ և հակադրել երկրորդ և երրորդ նախագահին, և խորհուրդ էլ կտայի այդ մարդկանց, ովքեր նրանց իրար են հակադրում և ուզում են այդպիսով բոնուսներ ստանալ կամ իրենց ռեյտինգը բարձրացնել, չխաղան նմանատիպ վտանգավոր խաղեր և պղտոր ջրում ձուկ չորսան։ Հանրապետական կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ 10 տարի շատ հաջող, նորմալ աշխատել է կոալիցիայում, հիմա Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իրականացնում ենք մեր քաղաքականությունը։

7or.am



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

markarish
Dec 8, 2009 12:38