ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Friday, November 27, 2009 12:53 - չքննարկված
«Հեռուստամարաթոն–2009»
15 875 043 ԱՄՆ դոլար՝ «Հեռուստամարաթոն–2009»–ին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 12-րդ հեռուստամարաթոնի ավարտից հետո Հիմնադրամը հայտարարել է 15 875 043 (տասնհինգ միլիոն ութ հարյուր յոթանասունհինգ հազար քառասուներեք) ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստման մասին:
Հիշեցնենք՝ նախորդ տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարել էր, որ «Հեռուստամարաթոն 2008»-ն արձանագրել էր 35 մլն 9 հազ. 156 ԱՄՆ դոլարի կատարված և խոստացված նվիրատվություններ։
Հիմնադրամի տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված էր, որ այս հեռուստամարաթոնն առայսօր տեղ գտած ամենաարդյունավետ մարաթոնն է և զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները:
Հիմնադրամի հանրային կապերի բաժնի աշխատակից Արմեն Օհանյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է, որ դա վերաբերում է մարոթոնին նվիրաբերություն կատարած մասնակիցների թվին։
-Մեր նպատակն էր, որ համահայկական մարաթոն լինի, և բոլորը կարողանան մասնակցել։ Կարևոր չէ՝ մեկ միլիոն կնվիրաբերեն, մեկ միլիարդ, թե տասը միլիոն, կարևորը մասնակցությունն է։ Այդ առումով այս տարվանը ամենահաջողված մարաթոնն է,-ասել է նա։
Այն հարցին, թե ինչով է պայմանվորված, որ նախորդ տարվա համեմատ այդքան քիչ գումար է հավաքվել, նա պատասխանել է, թե դա շատ պատճառներ ունի, հարկավոր է միայն վերլուծել։
-Օրինակ՝ դա պայմանավորված կարող է լինել ֆինանսական ճգնաժամով, այլ պատճառներով։ Եվ հետո չպետք է մոռանալ, որ անցած տարի միայն 15 մլն դոլար մեկ մարդ է նվիրբերել, և բնական է՝ մարդ ինչքան էլ հարուստ լինի, չի կարող ամեն տարի այդքան մեծ գումարներ հատակացնել։ Նույն մարդն այս տարի մեկ միլիոն դոլար է հատկացրել,-ասել է Արմեն Օհանյանը։
7or.am