ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, November 27, 2009 19:04 - չքննարկված

Առջևում մառախլապատ օրեր տնտեսության մեջ

Տարեվերջին տնտեսության իրական հատվածում Հայաստանը մոտ 30 տոկոս անկում կարձանագրի

Տարեվերջին տնտեսության իրական հատվածում Հայաստանը մոտ 30 տոկոս անկում կարձանագրի։ Այսօր կայացած ասուլիսում այս մասին հայտնեց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը։ «Նախորդ տարի մեր ՀՆԱ-ն եղել է 12 մլրդ դոլար, այս տարի այն լինելու է մոտ 7.5 մլրդ, այսինքն՝ մոտ երեսուն տոկոս անկում ենք արձանագրելու տնտեսության իրական հատվածում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ տեղյակ է վարչապետի 15 տոկոս տնտեսական անկումի մասին հայտարարությանը։

Ըստ նրա՝ անցած 7 տարիների ընթացքում արդյունաբերության նկատմամբ պետական մարմինների անտարբերության պատճառով Հայաստանը կորցրել է մոտ 15 մլրդ դոլար։ «Դրսում աշխատող մեր հայրենակիցները անցած տարիների ընթացքում տրանսֆերտների տեսքով ամենաքիչը 30 մլրդ դոլար են ուղարկել հայրենիք, բայց դրանից մոտ 15 մլրդ-ը հանրապետությունից դուրս էր գալիս, որովհետեւ մենք բազմաթիվ ապրանքներ ներկրում ենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանում հնարավորություն կա բուսական յուղ, շաքար, կարագ արտադրելու, բայց պետության կողմից հայրենական արտադրության նկատմամբ անուշադրության պատճառով Հայաստանում հնարավորություն չկա դրանք զարգացնելու։

Նրա խոսքով՝ նախ այդ ոլորտներում մենաշնորհ է սահմանված ներկրման համար, բացի դրանից արտադրություն սկսելու եւ շուկայում հաստատվելու համար հայրենական արտադրության զարգացման համար օրենսդրական ակտեր պետք է լինեն, որոնց մասին բազմիցս խոսվել է, բայց գործնական քայլեր չեն կատարվել։ «Երբ դեռ ռուսական վարկը չէր ստացվել, մենք զրուցեցինք վարչապետի հետ եւ նշեցինք, որ այդ վարկային միջոցները անհրաժեշտ է փոքր եւ միջին բիզնեսին ուղղել, բայց վարկն ստանալուց հետո դրա զգալի մասն ուղղվեց շինարարությանն ու խոշոր արտադրողներին»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ շինարարության ոլորտը ի վիճակի չէ ապահովել երկարաժամկետ տնտեսական աճ։

Ըստ նրա՝ արդյունբերության զարգացման եւ հատկապես գիտական արտադրության զարգացման դեպքում Հայաստանը կարող է դուրս գալ տնտեսական ճգնաժամից, եւ երկար ժամանակ տնտեսական կայուն աճ ապահովել։

Վ. Սաֆարյանի խոսքով՝ գիտական արդյունաբերության զարգացումը Հայաստանին անհրաժեշտ է նաեւ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում թուրքական տնտեսական էքսպանսիային դիմակայելու համար։ «Սահմանի բացումից հետո թուրքական ավելի էժան ապրանքը կողողի շուկան, մենք նրանց կարող ենք էլեկտրաէներգիա առաջարկել, եւ բացի դրանից գիտական արտադրանք, որի զարգացման համար այսօր քիչ աշխատանք է կատարվում»,- նշեց նա։

Վ. Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանում այժմ 2320 ձեռնարկություն է գործում, որոնցից 300-ը ապահովում են բյուջեի գումարների հավաքագրման 70 տոկոսը։ «Աբսուրդն այն է, որ բանկերն էլ են խոշոր հարկատուներ, ինչն իմ կարծիքով նորմալ չէ։ Բանկերը խոշոր հարկատուներ են դարձել՝ սահմանելով բարձր տոկոսադրույքներ»,- նշեց Արտադրողների միության նախագահը՝ ավելացնելով, որ պետությունը պետք է միջոցներ ձեռք առնի, որպեսզի տոկոսադրույքները նվազեն, եւ փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողները կարողանան բիզնեսը զարգացնել։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ