Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, November 26, 2009 21:52 - 1 քննարկում

ՕԼԻԳՈՊՈԼԻԱՅԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ

0ԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԸ

Օրերս ՙԹրանսփարենսի ինտերնեյշնլ՚ կազմակերպությունը հրապարակել է իր հերթական ուսումնասիրությունը, ըստ որիª կոռումպացվածության աստիճանով Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 120-125-րդ հորիզոնականները: Ընդ որում, նախորդ տարվա համեմատª Հայաստանը նահանջ է ապրել:
Ըստ վերոհիշյալ կազմակերպության տվյալներիª վերջին 10 տարիների կտրվածքով Հայաստանում կոռումպացվածության տեսանկյունից իրավիճակը չի փոխվել: Նշենք, որ մեր հարեւաններից ավելի վատ վիճակում է միայն Ադրբեջանը, որը, ըստ վերոհիշյալ դասակարգման, գրավում է 143-րդ տեղը, սակայն ի տարբերություն Հայաստանի, նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցել: Վրաստանը 66-րդն է, իսկ Թուրքիանª 61-րդը:
Սակայն միայն ՙԹրանսփարենսի ինտերնեյշնլը՚ չէ, որ ահազանգում է մեր տնտեսական եւ պետական համակարգերի վատ վիճակի մասին: Հայտնի է, որ մեր գործարար միջավայրը շտապօգնության կարիք ունի: Միջազգային որոշ չափանիշներովª Հայաստանը գտնվում է 143-րդ, իսկ մեկ այլ տեսանկյունիցª 155-րդ տեղում: ՙՖորբս՚ ամսագրի վարկանիշով նույնպես, ըստ բիզնես վարելու հեշտության աստիճանի, Հայաստանը նախորդ տարվա 63-րդ տեղից այս տարի հայտնվել է 94-րդ տեղումª 127 երկրների ցուցակում: Այդ նահանջի հիմնական պատճառն է երկրում կոռուպցիայի տարածվածությունը եւ օլիգարխիայի իշխանությունը: Եվ բնավ էլ պետք չէ սպասել միջազգային կազմակերպությունների զեկույցներին տեղեկանալու համար կոռուպցիայի տարածման սարսափելի եւ ազգային անվտանգությանը սպառնացող չափերի մասին: Կոռուպցիային հանդիպում ենք բոլորս, ամենուրեք, ամեն քայլափոխի, եւ կոռուպցիան դարձել է Հայաստանի քաղաքացիների եւ ոչ միայն քաղաքացիների կյանքի անբաժան մասը: Անգամ Բուդապեշտում ընթացող էներգետիկ ֆորումի ժամանակ ՙԷնդես՚ կոնցեռնի ղեկավարները, ներկայացնելով Արեւելյան Եվրոպայի երկրներում արձանագրված թերությունները, հատուկ նշել են, որ ՙՀայաստանում տեղական օլիգարխները ամեն քայլափոխի խոչընդոտներ են ստեղծում ներդրողների համար՚: Այս տեսանկյունից կարեւոր է նաեւ նշել հարեւան թշնամական պետության ղեկավար Իլհամ Ալիեւի նախօրեին հնչեցրած հոխորտանքը. ՙԱյսօր Ադրբեջանի տնտեսությունը Հայաստանի տնտեսությանը գերազանցում է 7 անգամ, իսկ մի քանի տարի անց կգերազանցի 13-15 անգամ… Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ անդունդը ավելի ու ավելի է մեծանալու: Վերլուծելով բոլոր այդ գործոններըª մենք առայժմ ընտրում ենք բանակցությունները՚:
Կոռուպցիայի դեմ Հայաստանում պայքարում էին բոլոր նախագահները, բոլոր վարչապետերը, բոլոր իշխող կուսակցությունները, բոլոր դատախազները եւ ոստիկանապետերը եւ այլն, եւ այլն, սակայն սայլը տեղից չի շարժվում: Երկու օր առաջ Աժ-ում երկրի վարչապետը եւս մեկ անգամ արձանագրեց. ՙԵրկրի տնտեսությունում առկա են օլիգապոլիաներ եւ ցածր մրցակցային մակարդակներ՚: Մինչ այդ, Հայաստանի կառավարության ղեկավարը բազմիցս արձանագրել էր, որ երկրում կան ՙատկատներ՚ եւ կոռուպցիայի այլ դրսեւորումներ: ՀՀ Վերստուգիչ պալատը հայտնաբերել է սարսափելի տվյալներ, որոնցից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի ՑԱՆԿԱՑԱԾ հիմնարկ-ձեռնարկություն կամ կազմակերպություն, որի ձեռքն ընկնում են բյուջետային գումարներ, դրանց մի մասը ՙտակով է անում՚: Հայաստանի նախարարները ու պատգամավորները շատ ավելի են նմանվում բիզնեսմենների, քան թե պետական ու քաղաքական գործիչների: Հետեւաբար բիզնեսի առարկա է դառնում ոչ միայն իրենց քաղաքական գործունեությունը, այլեւ հենց պետությունը:
Նույն ԱԺ նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ՙՀայաստանի 500 բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են լինելու հրապարակայնորեն ներկայացնելու իրենց եւ իրենց հետ փոխկապակցված անձանց եկամուտների եւ գույքի մասին հայտարարագիր: Հայաստանում գործելու է միասնական էլեկտրոնային ռեգիստր, որը հասանելի է լինելու բոլոր քաղաքացիների համար՚:Զարմանալին այն է, որ այս հայտարարությունը ներկայացվում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի լրացուցիչ միջոց եւ նորամուծություն: Սակայն զավեշտալի է, որ Հայաստանում արդեն շուրջ 10 տարի է, գործում է այդ օրենքը, եւ հայտարարագրեր են ներկայացնում ոչ թե 500, այլ շատ ավելի մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ խոսքը պետք է գնա ոչ թե հրապարակայնորեն հայտարարագիր ներկայացնելու, այլ պաշտոնյաների, չինովնիկների ունեցվածքի աղբյուրների համար հարցադրումներ անելու մասին: Ի վերջո, որտեղից է չինովնիկական բանակը ձեռք բերում ճոխ դղյակներ, սուպերթանկանոց ավտոմեքենաներ, ինչ փողերով են պտտվում Եվրոպաներով եւ Էմիրաթներով, երբ երկիրը խարխափում է չքավորության ճիրաններում, եւ երբ այդ չինովնիկների ու պաշտոնյաների գործունեության արդյունքումª 18 տոկոսով Հայաստանի տնտեսության մեջ անկում է գրանցվում, իսկ ժողովուրդը շարունակում է արտագաղթել, եւ նույն Ալիեւը ինքնագոհ հայտարարում է. ՙՀայաստանի բնակչությունը կրճատվել է, այնտեղ այսօր ռեալ 1,7 մլն մարդ է բնակվում… Ադրբեջանի բնակչությունը արդեն 9 մլն է, իսկ 5-6 տարի անցª 10 մլն կլինի՚:
Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է դուրս հանել ձեւական, թատերական եւ երբեմն ծիծաղաշարժ ձեւաչափերից եւ դարձնել երկրի ազգային անվտանգության պահպանման թիվ մեկ խնդիրը:

……………………………………………………………..

Այս ամսվա սկզբներին էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այն էլ կառավարության նիստում, հայտարարեց, որ մեր երկրի տնտեսությունը օլիգոպոլիկ բնույթ ունի, ինչի հետ, բնականաբար, չէինք կարող չհամաձայնվել: Բանն այն է, որ հազվադեպ հնչող ու շատերին անծանոթ օլիգոպոլիա բառն ունի հետեւյալ իմաստը. ՙՏնտեսավարման ձեւ, որի դեպքումª մի քանի խոշոր ընկերություններ ոչ ֆորմալ պայմանավորվածությունների հիման վրա վերահսկում են արտադրության եւ սպառման շուկայի հիմնական մասը՚: Իսկ որ Հայաստանի տնտեսությունն այդպիսին է, թերեւս ոչ մեկը չի կասկածում:
Հիշեցինք վարչապետի այդ հայտարարությունը, քանի որ, պարզվում է, օլիգոպոլիա բառի օգտագործումը ոչ թե սովորական ՙլեզվի սայթաքում՚ էր, այլ, այսպես ասենք, համոզմունք: Համենայնդեպս, այդ մասին է խոսում այն հանգամանքը, որ բառացիորեն օրերս այդ նույն գնահատականը կրկին հնչեցրեց Տ. Սարգսյանը: Այսպեսª ԱԺ-ում վարչապետը գալիք տարվա պետբյուջեն ներկայացնելովª խոսեց նաեւ 2009 թ. դասերի մասինª նախ փաստելով, թե մեր տնտեսությունն ունի դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակ եւ զգացվում է ՙերկար փողերի՚ խիստ անբավարարություն եւ դրանցով աշխատող ինստիտուտների բացակայություն: Ապա, որ ՙպետական կառավարման համակարգում մոտիվացիոն մեխանիզմների բացակայություն կամ թուլություն է նկատվում՚, տնտեսական բարեփոխումները դանդաղ են ընթանում: Բայց, թերեւս, վարչապետի ներկայացրած ամենահետաքրքիր դասը հետեւյալն է. ՙԵրկրի տնտեսությունում առկա են օլիգոպոլիաներ եւ ցածր մրցակցային մակարդակ: Մենք դա արձանագրում ենք նաեւ գների էլաստիկության կոշտությամբ« ինչը լրջագույն մարտահրավեր է մեզ համար:
Արդյունքում Հայաստանի Հանրապետությունում առկա է հարկային բեռի անհամաչափ բաշխում տնտեսություն վարող սուբյեկտների միջեւ՚:
Ասվածի հետ, կարծում ենք, ուղղակի առնչություն ունի նաեւ պարոն Սարգսյանի հետեւյալ պնդումը. ՙՑանկանում եմ անդրադառնալ նաեւ մի կարեւոր խնդրի, թե որն է մեր քաղաքացիներին մտահոգող ամենակարեւոր հիմնախնդիրը: Մեր ուսումնասիրությունները եւ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիներին առաջին հերթին մտահոգում է ոչ թե թոշակների եւ աշխատավարձերի խնդիրը, ոչ թե գործազրկության եւ նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը, ոչ թե գնաճը եւ փոխարժեքը եւ նույնիսկª ոչ թե Լեռնային Ղարաբաղի կամ Ցեղասպանության ճանաչման խնդիրը, այլ սոցիալական արդարության խնդիրը: Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջեւ, անկախ նրանից, թե ինչ պաշտոնեական դիրք են նրանք զբաղեցնում, ինչ կուտակած եկամուտներ կամ հարստություն ունեն: Այս խնդիրը լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Առաջին հերթին այս խնդիրը վերաբերում է խոշոր բիզնեսին: Հասարակության մեջ իր նկատմամբ վստահությունը վերագտնելու համար խոշոր բիզնեսի ճանապարհը թափանցիկ աշխատելն է: Խոշոր բիզնեսի համար արժանապատվության խնդիր պետք է լինի հարկային պարտավորությունների կատարումը: Այս գործընթացը մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք դարձնել թափանցիկ՚:
Կարո±ղ ենք վարչապետի հնչեցրած այս հայտարարությունների մեջ գտնել մի դրվագ, որը չի համապատասխանում իրականությանը: Միանշանակª ոչ. ինչպես կառավարությունում, այնպես էլ Աժ-ում, վարչապետը հնչեցրեց բացահայտ ճշմարտություններ մեր երկրի տնտեսության բնույթի հետ կապված: Բայց, միեւնույն ժամանակ, հատուկ մտահոգություն է առաջացնում, թե որտե±ղ եւ ո±ւմ ներկայությամբ են այդ հայտարարությունները հնչում: Նախª կառավարության նիստում, որտեղ հավաքված գրեթե բոլոր անձինք կամ այդ օլիգոպոլիայի կարկառուն ներկայացուցիչներն են, կամ էլª հովանավորները: Նույնը եւ ԱԺ-ումª վարչապետը խոսում էր դիմացն ունենալով մեր հայրենական օլիգոպոլիաների կարկառուն առաջնորդներին կամ գոնե շարքային անդամներին: Օրինակ, այդ նիստին չէ±ր գնացել, ասենք, Սամվել Ալեքսանյանըª նույն ինքըª Լֆիկ Սամոն: Միգուցեեւ ժամանակ չէ±ր գտել. դա արդեն այլ հարց է: Ամեն դեպքում, ո±ւմ է պատկանում բազմաթիվ հիմնական սննդատեսակների, դեղորայքի ներկրման մոնոպոլիան: Բայց չէ, հարգարժան պարոն Ալեքսանյանը օրերս ասել էր, թե ինքը մի կերպ ծայրը ծայրին հասցնող մի շարքային պատգամավոր է: Ուրեմն պարզվում է, որ ինչ-որ մութ անձնավորություններ կան մեր երկրում, ովքեր շաքարավազ, կարագ, ձեթ ու ալյուր են բերում Հայաստան, դրանցով ողջ երկիրն իրենցովն են արել ու անկյուններից էլ փսփսում են, թե այդ հզորագույն օլիգոպոլիայի գլխին խեղճ Սամվել Ալեքսանյանն է: Մյուս հզորագույն օլիգոպոլիայիª բենզինի ներկրման առաջատար Բարսեղ Բեգլարյանըª Ֆլեշ Բարսեղը, միգուցե ԱԺ-ի ՙհետ չունի՚, սակայն այդ հսկայական օլիգոպոլիայի այլ կարկառուն դեմքեր այնտեղ ու կառավարությունում կան: Խոսեցինք բենզինից ու ներկայացնենք որոշ զավեշտանման թվաբանություն: Պարզվում էª այս տարվա սեպտեմբերին Հայաստան է ներկրվել 19 546 տոննա բենզինª 5,724 մլրդ դրամ արժեքով: Իսկ մեկ ամիս անցª հոկտեմբերին, 18 807 տոննաª 5,428 մլրդ դրամ արժեքով: Ընդգծենք, որ այս թվերը պաշտոնական են, այսինքնª այդ նույն բենզինի մեկ կգ-ի մաքսային արժեքը սեպտեմբերին արժեր 291,5 դրամ, իսկ հոկտեմբերինª դրանից մի փոքր պակաս: Ամենատարօրինակն այն է, որ սեպտեմբերին ներկրված բենզինը բենզալցակայաններում վաճառվում էր 350, 370, 400 դրամով ¥1 լիտրի հաշվովª կախված տեսակից¤, իսկ հոկտեմբերին ներկրված ավելի էժան բենզինըª 370, 390 եւ 420 դրամով: Այսինքնª ուղիղ 20 դրամով թանկ: Եթե հարցնես բենզինի օլիգոպոլիայի ներկայացուցիչներին, այնպես գեղեցիկ պարզաբանումներ կներկայացնեն, որ կմնա միայն ծափահարել: Բայց պարզ է, չէ±, որ խոսքը սովորական թալանի մասին էª մենաշնորհային դիրքն օգտագործելով: Խոսեցինք մենաշնորհային դիրքից եւ հիշենք նաեւ, այսպես կոչվածª ՙՀակամենաշնորհային հանձնաժողովի՚ª ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Հանձնաժողովի հարգելի նորանշանակ նախագահ պարոն Դավիթ Հարությունյան, ներկայացված փաստը բավարա±ր է բենզինի շուկայում հակամրցակցային համաձայնության կասկածներով վարույթ հարուցելու համար: Եթե ոչ, ուշադրությամբ կլսենք Ձեր բացատրությունը: Եթե այոª ինչո±ւ վարույթ չկա, ու դրա բացակայությամբ չե±ք հովանավորում բենզինի օլիգոպոլիային: Կրկնենք, որ այդ բացասական երեւույթը քանիցս նույնիսկ վարչապետը համարեց խիստ վտանգավոր մեր տնտեսության համար: Իսկ օլիգոպոլիաներին ջրի երես չհանելը չի± նշանակում հանցագործություն սեփական երկրի տնտեսության նկատմամբ:
Իհարկե, ԱԺ-ում եւ կառավարությունում հավաքված օլիգոպոլիաների ղեկավարների ու հովանավորների, շարքային ներկայացուցիչների այս ցանկը դեռ երկար կարելի է շարունակել: Բայց առանց այդ էլ տվյալ ցանկում ներկայացված անձանց անունները գիտի երեւի ամեն մի դպրոցական: Այլ բան է, որ անգամ ամենավերին ամբիոններից խոսվում է հիշատակված կործանարար երեւույթի մասին: Ու պատկերացրեք, հենց նույն կառավարությունում ու ԱԺ-ում հավաքված օլիգոպոլիաների կարկառուն դեմքերի±ց ենք սպասում, որ այս հարցը լուծեն: Ի±նչ է, նրանք պետք է զանգվածային խարակիրիի± դիմեն. ճիշտն ասածª կասկածում ենք, որ կգնան այդ քայլին: Ուրեմն հայտնվում ենք մի փակ շրջանակում, որը ճեղքելու, այսինքնª այդ թալանչի օլիգոպոլիաներին կարգի հրավիրելու միակ լուծումը թերեւս կարող են լինել միայն միաժամանակ կիրառված միգուցեեւ կոշտ մեթոդները: Իսկ այդպիսի քայլերի նույնիսկ նախանշաններ դեռ չենք տեսնում:

Պ.Դավթյան ՎԻԵՆՆԱ 26.11.2009



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

misak
Nov 26, 2009 23:34