ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Wednesday, November 25, 2009 2:41 - չքննարկված
ՀՀԿ-ն դառնում է Հ-ը՛Հ-ը՛Կ-ը՛ (Հայաստանի՛ Հարուստների՛ Կուսակցությո՛ւն)
Նախարարները ՀՀԿ–ին անդամագրվելու դիմում են ներկայացրել. (Սկրումբեեվիչները) չդիմացան առերեսմանը…
Ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներ Ներսես Երիցյանն ու Տիգրան Դավթյանը հերքում էին, որ կանդամագրվեն Հանրապետական կուսակցությանը։ Սակայն երեկ արդեն նրանք հետևել են վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակին ու ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում ներկայացրել։ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի ծառայությունից «7օր»-ի հետ զրույցում ասում էին, թե նախարար Տիգրան Դավթյանը չի պատրաստվում անդամագրվել Հայաստանի հանրապետական կուսակցությանը։ Իսկ էկոնոմիկային նախարարության լրատվական վարչությունից էլ հաղորդել էին, թե նախարարը ՀՀԿ-ին անդամագրվելու մասին մտադրություն դեռևս չի հայտնել։
7or.am