ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Saturday, November 21, 2009 4:17 - 4 քննարկում

Բռնաբարվողի կարծիք. «Հրաշալի եմ զգում, քանի որ այլ ելք չունեմ»…

Երգիչ Ռուբեն Մաթևոսյանը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը հրաշալի է գնահատում

Երգիչ Ռուբեն Մաթևոսյանը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը հրաշալի է գնահատում

Հայաստանի վաստակավոր արտիստ Ռուբեն Մաթևոսյանը դրական է գնահատում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը։

-Հրաշալի եմ գնահատում, որովհետև մենք այլ ելք չունենք, մենք պետք է ճիշտ մտածենք, և հիմա ճիշտ ժամանակն է եկել, և շատ ճիշտ քայլեր են անում։ Անկախ ամեն ինչից՝ ես ուզում եմ, որ դրական  լուծվի և առանց նախապայմանների լինի,- «7օր»-ին ասել է երգիչը՝ հավելելով, որ եթե Թուրքիան ցանկանում է Եվրամիություն մտնել, ապա ստիպված պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի և նույնիսկ Հայոց ցեղասպանությունն ընդունի։ Իսկ այս ճանապարհին Ռ. Մաթևոսյանը կարծում է, որ հայկական կողմը գրագետ քայլեր է կատարում։

-Վտանգ չեմ տեսնում, որովհետև այնպիսի հզոր պետություն, ինչպիսին Ռուսաստանն է, այնպիսի հզոր ժողովուրդ, ինչպիսին հայն է, դժվար թե այդ վտանգները չնկատեր: Անպայման պետք է նկատեր, և այդ բոլոր վտանգները, թվացյալ ու գուցեև եղած, բոլորը կշռադատված են, բոլորը նայված են։ Հենց այնպես ոչ ոք վեր չի կենա ու մի ամբողջ ժողովրդի անունից հայտարարություններ անի։ Ոչ մեկն իրեն թույլ չի տա նման բան։ Միայն լավի մասին պետք է մտածել,- նշել է Ռ. Մաթևոսյանը,- ինչպե՞ս կարող ես ամբողջ երկար մի կյանք հարևանիդ կողքին ապրել՝ առանց բարև տալու, առանց խոսելու, առանց նկատելու։ Կա՛մ պետք է տունդ փոխես, կա՛մ պետք է հարևանություն անես, չխառնվես նրա ընտանիքի գործերին և ոչ էլ նրան թույլ տաս խառնվի քո ընտանիքի գործերին։ Իսկ մենք տեղափոխվելու տեղ չունենք. մեր տեղը սա է՝ բիբլիական Արարատի կողքին։

7or.am



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԱՐԻՆԵ
Nov 21, 2009 16:39