ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, November 19, 2009 3:13 - 1 քննարկում

«Դե, գիտե՞ք, մենք այդ պաստառները պատրաստել ենք Ամերիկայի փողերով. ինչ ուզել են, դա էլ արել ենք»

Ապազգային ակցիա` ազգայինի անվան տակ
Նոյեմբեր 18, 2009թ. 16:56

Pastar2Վերջին օրերին գրեթե ողջ մայրաքաղաքով մեկ տեղադրվել են  «Գնիր հայկականը» կոչերով պաստառներ:  Առաջին հայացքից թվում է, թե  ազգային նախաձեռնություն է իրականացվում, որին, ի դեպ, աջակցում է տեղի արտադրողների գերակշիռ մասը: Մինչդեռ այս` արտաքինից ազգային թվացող պաստառներն իրականում  ապազգային քարոզ են իրականացնում: Այսպես. պաստառի վրա  ուշադրություն է գրավում մեր պետության աղճատված քարտեզը: Ստացվում է, որ  «Գնիր հայկականը» ազգային կարգախոսով իրականում հակահայկական  քարոզ է մատուցվում: Պաստառներն ուղղակի աղաղակում են Հայաստանի ու Արցախի բաժանված լինելու մասին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացված է խորհրդային Ադրբեջանի ձեռքով մասնատված` նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով: Այսինքն, պաստառի վրա Արցախը ներկայացված է պարզապես որպես նախկին ԼՂԻՄ` նրանից պոկել հանելով ողջ ազատագրված տարածքները:

Պաստառի հեղինակներին ստիպված ենք հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն աղճատված սահմաններով ներկայացնելն առաջին հերթին  ԼՂՀ Սահմանադրության խախտում է: Երևույթը երկու բացատրություն ունի.  կատարվածը կամ անտեղյակության արդյունք է, ասել է թե` տգիտության, կամ էլ մտածված քայլ է, որին այլ գնահատական տալ, քան դավաճանություն  սեփական պետության հանդեպ,  հնարավոր չէ:

Օրվա ընթացքում մեզ այլ անակնկալներ էլ էին սպասվում. քիչ առաջ ArmAr.am-ի խմբագրություն զանգահարեց պաստառների տեղադրմանն աջակցած «Զեբրա» գովազդային գործակալության մի աշխատակցուհի, որը փորձում էր մեզ համոզել, որ  դա սոսկ սոցիալական գովազդ է, որը չպետք է «վիրավորական ու մտահոգիչ համարել, որովհետև դա քարտեզ չէ, դա ուղղակի նկար է»: Բայց, չգիտես ինչու, այդ «նկար» կոչվածը շատ նման է Ադրբեջանի կողմից շրջանառվող հակահայկական  քարտեզի այն տարբերակին, որտեղից ամբողջությամբ  հանված են  ԼՂՀ ազատագրված տարածքները:

Քիչ անց խմբագրություն զանգահարեց ոմն Արտակ, որը ներկայացավ որպես գերծակալության ղեկավար: Այս մարդն իր պատասխաններով ուղղակի փայլեց իր տգիտությամբ և` ոչ միայն… Մեր  հարցին, թե ի՞նչ իրավունքով են  պաստառի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզը ներկայացրել ամբողջությամբ աղճատված` նախկին ԼՂԻՄ-ի տեսքով, նրա  պատասխանն ուղղակի ապշեցնող էր .«Բայց ի՞նչ է նշանակում ԼՂԻՄ, կբացատրե՞ք բառը»: Մեր կարճ բացատրությանը հաջորդեց նրա հետևյալ արդարացումը. «Դե, գիտե՞ք, մենք այդ պաստառները պատրաստել ենք Ամերիկայի փողերով. ինչ ուզել են, դա էլ արել ենք»:

Մեզ այլ բան չի մնում ասել, քան այն, որ մենք այս պարագայում հստակ գործ ունենք ծախու դավաճանների հետ, որոնք դրսի գումարներով Հայաստանում  ադրբեջանամետ քարոզ են իրականացնում:

ArmAr.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ArMen, Glendale
Nov 19, 2009 10:36