ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Thursday, November 19, 2009 3:13 - 1 քննարկում
«Դե, գիտե՞ք, մենք այդ պաստառները պատրաստել ենք Ամերիկայի փողերով. ինչ ուզել են, դա էլ արել ենք»
Ապազգային ակցիա` ազգայինի անվան տակ
Նոյեմբեր 18, 2009թ. 16:56
Pastar2Վերջին օրերին գրեթե ողջ մայրաքաղաքով մեկ տեղադրվել են «Գնիր հայկականը» կոչերով պաստառներ: Առաջին հայացքից թվում է, թե ազգային նախաձեռնություն է իրականացվում, որին, ի դեպ, աջակցում է տեղի արտադրողների գերակշիռ մասը: Մինչդեռ այս` արտաքինից ազգային թվացող պաստառներն իրականում ապազգային քարոզ են իրականացնում: Այսպես. պաստառի վրա ուշադրություն է գրավում մեր պետության աղճատված քարտեզը: Ստացվում է, որ «Գնիր հայկականը» ազգային կարգախոսով իրականում հակահայկական քարոզ է մատուցվում: Պաստառներն ուղղակի աղաղակում են Հայաստանի ու Արցախի բաժանված լինելու մասին, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացված է խորհրդային Ադրբեջանի ձեռքով մասնատված` նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով: Այսինքն, պաստառի վրա Արցախը ներկայացված է պարզապես որպես նախկին ԼՂԻՄ` նրանից պոկել հանելով ողջ ազատագրված տարածքները:
Պաստառի հեղինակներին ստիպված ենք հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն աղճատված սահմաններով ներկայացնելն առաջին հերթին ԼՂՀ Սահմանադրության խախտում է: Երևույթը երկու բացատրություն ունի. կատարվածը կամ անտեղյակության արդյունք է, ասել է թե` տգիտության, կամ էլ մտածված քայլ է, որին այլ գնահատական տալ, քան դավաճանություն սեփական պետության հանդեպ, հնարավոր չէ:
Օրվա ընթացքում մեզ այլ անակնկալներ էլ էին սպասվում. քիչ առաջ ArmAr.am-ի խմբագրություն զանգահարեց պաստառների տեղադրմանն աջակցած «Զեբրա» գովազդային գործակալության մի աշխատակցուհի, որը փորձում էր մեզ համոզել, որ դա սոսկ սոցիալական գովազդ է, որը չպետք է «վիրավորական ու մտահոգիչ համարել, որովհետև դա քարտեզ չէ, դա ուղղակի նկար է»: Բայց, չգիտես ինչու, այդ «նկար» կոչվածը շատ նման է Ադրբեջանի կողմից շրջանառվող հակահայկական քարտեզի այն տարբերակին, որտեղից ամբողջությամբ հանված են ԼՂՀ ազատագրված տարածքները:
Քիչ անց խմբագրություն զանգահարեց ոմն Արտակ, որը ներկայացավ որպես գերծակալության ղեկավար: Այս մարդն իր պատասխաններով ուղղակի փայլեց իր տգիտությամբ և` ոչ միայն… Մեր հարցին, թե ի՞նչ իրավունքով են պաստառի վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզը ներկայացրել ամբողջությամբ աղճատված` նախկին ԼՂԻՄ-ի տեսքով, նրա պատասխանն ուղղակի ապշեցնող էր .«Բայց ի՞նչ է նշանակում ԼՂԻՄ, կբացատրե՞ք բառը»: Մեր կարճ բացատրությանը հաջորդեց նրա հետևյալ արդարացումը. «Դե, գիտե՞ք, մենք այդ պաստառները պատրաստել ենք Ամերիկայի փողերով. ինչ ուզել են, դա էլ արել ենք»:
Մեզ այլ բան չի մնում ասել, քան այն, որ մենք այս պարագայում հստակ գործ ունենք ծախու դավաճանների հետ, որոնք դրսի գումարներով Հայաստանում ադրբեջանամետ քարոզ են իրականացնում:
ArmAr.am
1 քննարկում
ArMen, Glendale