Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Wednesday, November 18, 2009 14:03 - 6 քննարկում
Թուրքիան արդեն Հայաստանում է
A գրել է:
Թուրքիան արդեն Հայաստանում է
Երևանում, Գարեգին Նժդեհի անունը կրող փողոցում, հայ գործարար տիկնայք` Լուիզա մանուկյանն ու նրա քույրը բացել են թուրքական տեքստիլ արտադրանքի խանութ: Խանութի Վրա փակցված է մեծամասշտաբ թուրքական ցուցապաստառ: Ազգային նոր պահպանողական շարժումը իր վրդովվմունքն է հայտնում փաստի առթիվ և պահանջում է համապատասխան մարմիններից, մասնավորապես թաղապետարանից և Լեզվի պետական տեսչությունից` վերացնել այդ ապազգային ու իր տեսակի մեջ այլանդակ երևույթը: Թույլ չտալ, որ ինչ որ < <հայուհիներ>> պղծեն Մեծ Սպարապետի հիշատակը` նրա անունը կրող փողոցը ապականելով թուրքալեզու ցուցապաստառներով: Հակառակ պարագայում մենք մեր վրա կվերցնենք քաղաքը այդ կեղտից մաքրելու պարտականությունը: Ազգային նոր պահպանողական շարժում
6 քննարկումներ
Արմեն Վիլենյան