Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Sunday, November 8, 2009 19:50 - 2 քննարկում
Սկսել են նախապատրաստվել 2012–ի ընտրություններին
Սկսել են նախապատրաստվել 2012–ի ընտրություններին
Լավատեղյակ աղբյուրները նշում են, որ հաջորդ տարի՝ 2010 թվականին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել: Նպատակը՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է: Նա կարծում է, որ կկարողանա այնպիսի ուժեղ կուսակցություն ստեղծել, որ որոշ կուսակցություններ ստիպված կլինեն լուծարվել եւ մտնել նորի մեջ: Ինչպես նաեւ դրան կհարեն խորհրդարան մտնելու ցանկություն ունեցող շատ անհատ գործիչներ, որոնք այսօր եւ փող ունեն, եւ հասարակական կշիռ: Ըստ նախնական ծրագրերի՝ այդ կուսակցության ղեկավար կազմը բաղկացած է լինելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանից, որոնք առայժմ խիստ զգուշավոր են իրենց պահում եւ խուսափում են Ռոբերտ Քոչարյանի հետ շփումները թմբկահարելուց, սակայն նաեւ համոզված են, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկար կյանք չունի: Մեր աղբյուրները նշում են, որ Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի բարեկամանալուց հետո (նրանց զավակների ամուսնությունից) այս տանդեմն արդեն շատ է ուժեղանում, եւ նրանք ինչ-որ ժամանակ հետո անխուսափելիորեն փորձելու են ողջ իշխանությունը վերցնել: Իսկ Ռ. Քոչարյանի ստեղծած կուսակցության քողի տակ դա անելն ավելի քաղաքակիրթ կլինի եւ դրսի աշխարհի կողմից՝ ընդունելի:
Ի տարբերություն նրանց, մենք «լավատեղյակ աղբյուրներ» չունենք: Մեր հանքային «աղբրակը»
( նաև գաղտուն իմաստով ) ըստ էությունների պարզագույն տրամաբանությունն է: Եվ զարմանում ենք, որ այդ տարրական ու ժառանգական հատկությունից ասես ինչ-որ անեծքով թե պարզապես զոմբիացմամբ հանկարծ զրկվել են ժամանակակից հայերը:
2 քննարկումներ
ԱՐՄԵՆ Բ.