Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, November 3, 2009 0:50 - 7 քննարկում
Հայաստանում գումարներ մսխող սերիալները հայերին հանցավոր աշխարհի մեջ ինտեգրելու համար ստեղծված դասընթացների են նման
Liana
liana-w.livejournal.com/
arlianeha@mail.ru
221.146.207.18
Հարգելի Կարեն, շնորհակալություն հոդվածի հղումը տրամադրելու համար. Վահրամ Միրաքյանի քննարկած ֆիլմի ետին միտքն ինձ էլ էր բարկացրել… այն ժամանակ գրել էի այսպես ՝ http://liana-w.livejournal.com/18903.html …
Հայաստանում գումարներ մսխող սերիալները հայերին հանցավոր աշխարհի մեջ ինտեգրելու համար ստեղծված դասընթացների են նման . երկու րոպեից ավել նայելու դեպքում հայ լինելդ ուրանալու ցանկություն ես ունենում:
Հեռուստաալիքները սխալ սնունդ են տալիս հայ հասարակությանը…. աչքաթող անելու դեպքում՝մտավոր դանդալոշության մեջ հյուծված կամ չափից դուրս գիրացած՝ հիվանդ հասարակությանը ուշքի բերելու համար էլի տասնյակ տարիների հետեւողական աշխատանքի անրաժեշտություն կզգացվի:
Այդ ալիքներում ոչ թե անալիզները ստուգող ու հայտնաբերած հիվանդությունների բուժման մեթադներ առջարկողների, այլ հասարակության քթի դեմ արտաթորանք փորփրելով՝ հիվանդությունների արագ տարածմանը նպաստող կարճամիտների պես են գործում:
Այս մասին այսքան տագնապով գրել չէի շտապի, եթե վերջերս համացանցում չգտնեի մեկ այլ ֆիլմ. էլի հայ գանգստերական ընտանիքի մասին, բայց այս անգամ ֆրանսիացի կինոարտադրողների ստեղծած, որտեղ, նույնպես, հատուկ նշվում է, որ իրական դեպքեր են սցենարի հիմքում…
Ֆիլմում ներկայացվում է, որ 1915թ-ի կոտորածից մազապուրծ շատ հայեր ապաստան գտան Ֆրանսիայում: Մի մասը ստիպված էին չարքաշ աշխատանքով իրենց գոյությունը ապահովել, իսկ ոմանք Մալաքյանի ընտանիքի պես այլ կերպ վարվեցին:
Ու ներկայացնում են առանց խղճի խայթի մարդ սպանելու ընդունակ, բայց իր ընտանիքի միասնությունը կարեւորող հայի:
Իր գծած շրջանակի մեջ փակված ընտանիքը աջից ու ձախից թալանում է ու սպանում եւ, անհասկանալի ձեւով՝ անորսալի մնում…
Միլո Մալաքյանը պատվիրում է սպանել որդու սիրած աղջկան, որպեսզի տղան չլքի ընտանիքը:
Այստեղ մի տեսակ տպավորություն է առաջանում, թե ընտանիքին նվիրված լինելու հայերի սովորությունը հասարակության համար չարիք է դառնում:
Մալաքյանի դերը Ժան Ռենոն է խաղում, այդ իսկ պատճառով նայել ցանկացողները շատ կլինեն…
Չնայած դերասանները լավն են, միեւնույն է՝ միջակ կինո է. այս կցկտուր ակնարկներից բացի՝ ոչ մի կարգին ասելիք չունի:
Կարելի էր կարեւորություն չտալ սրան, բայց ինձ անհանգստացրին Հայաստնում լավ ֆինանսավորվող ու արտասահմանում արտադրվող ֆիլմերի ներկայացման ձեւի զուգադիպությունները … Վերջերս նկատել եմ, որ ցեղասպանության մասին ֆիլմերում միամիտ հայերին մանրամասն քննում են ու պատմել տալիս «Նեմեսիս», «Ասալա» կազմակերպությունների ու թյուրիմացությունների զոհ վրիժառուներինի մասին, այդպիսով ագրեսսիայից հոգնած հասրակության աչքին դատապարտելի ու անընդունելի են դարձնում՝ հեղինակազրկում հայությանը…եւ սա այն ժամանակ, երբ միջազգային հանրությանը սկսել են հետաքրքրել հայերի ինքնությունն ու հայկական հարցը…
Այս մանրուքները խոնավ ու մութ տեղեր որոնող ցեցերի պես բազմանում են ու փչացնում ամեն ինչ … Ցանկացած վնասածին մանրուք բացահայտել ու հետագա բազմացումը կանխել է պետք:
Պարոն Քիրեմիջյան, Ձեր նախաձեռնած լույսի ալիքներիը տարածվում են. օր-օրի շատանում են արթնություն ավետող պարբերականները … Որոշ գիտնականներ Ձեր բացահայտումներից ուժ առած սկսում են ամեն ինչ տեղը տեղին ներկայացնել, որովհետեւ տարածվող լույսի ներքո ինչ-որ բան թաքցնելն անիմաստ է դառնում…