Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Thursday, October 29, 2009 1:31 - 2 քննարկում

Մարդու առաքելությունը տիեզերական անվերջության մեջ անփոխարինելի է:

Հարգելի Քիրեմիջյան, երանի Ձեզ պես արագ կողմնորոշվող, բացահայտումներից չխարխափող ու իրավիճակն ամբողջությամբ քննող մարդիկ շատ լինեն…
Այստեղ ես գործի մեջ տեսնում եմ այն մեխանիզմը, որը ներկայացրիք որպես համաշխարհային գլոբալիզացիայի ճարտարապետների նախագիծ…Նրանք ուզում են գործի մեջ դնել Հարավ-Արեւելյան Ասիայում կիրառվող մեխանիզմը, բայց ականատեսի պես կարող եմ ասել, որ սա ունի մի քանի թերի ու վնասաբեր՝ դեպի փակուղի տանող հակազդեցություններ:
Սկզբում ստեղծում են ազգային պետության պատրանք ու հավաքելով՝ բացահայտում անընդհատ ինքնատիպություն ծնող ու ավանդական-բնականը հարատեւ դարձնողներին: Հետո, հազար ու մի տեսակ արհեստական միջոցներով պարարտացնում են ու ստանում հյութեղ, բայց անսերմ պտուղներ…
Այս կետի վրա ծավալվելով ՝ հիշեցնեմ , որ հելլենիզմի դարաշրջանում գոյացրել էին մի ուռճացած մշակույթ, որը հայկական բարձրավանդակից տարված մի տնկիի արմատների վրա էր հենվում…հետո այս անսերմ պտուղներով սնվող հասարակությունը դանդալոշ ու ձեւապաշտ դառնալով՝ կորցրեց դիմադրողականությունն ու ճղակոտոր եղավ…
Նմանատիպ մի բան եմ նկատում այստեղ՝ Հարավային Կորեայում… Այս կողմերի ժողովուրդը մարդու վերին վերջույթների պես գործող ու ճկուն են եղել, բայց այս մեխանիզմին ենթարկվելով՝ աչքիս առաջ փոխվեցին.
մի քանի տարի առաջ ցածրահասակ ու աշխատասեր տեղացիների ակտիվություն կար ու շատ քիչ արտասահմանցիների կարելի էր հանդիպել այստեղ…
իսկ հիմա բարձրահասակ, դանդաղաշարժ ու ձեւապաշտ տեղացիների գոյացմանը զուգահեռ՝ ներմուծում են տարատեսակ արտասահմանցիների…
Այդ գլոբալիզացման վրա խանգարվածները ազգայինի հիմքերը լավ ուսումնասիրելուց հետո արմատախիլ են անում ու տեղը դնում նմանօրինակ արհեստական մեխանիզմներ, որտեղ մարդիկ քիչ-քիչ անբանության հակում են ձեռք բերում…
Այսպիսով, մարդիկ, պարզապես էներգիայի անբնական կուտակումների մեջ, նյարդայնացող չարիքի են վերածվում…
Այս ավելցուկից չվնասվելու համար այդ «խեղճ» ճարտարապետները ստիպված են լինում իրենց սխալն ուղղել՝ արհեստական ծախսատար ժամանցներ ստեղծելով…
բայց բավականաչափ չեն հասցնում ու ստիպված աղանդների ցեցն են գցում մարդկանց մեջ ու անզգայացնելով՝ նոր փորձարկումներ սկսում / ժամանակ առ ժամանակ իրար տակ փորող տարբեր աղանդների ներկայացուցիչներ թակում են մեր դուռն ու առաջարկում նվիրվել իրենց «ճշմարտության» տարածման «նվիրական» գործին/…
Բնության առաքելությունը գրպանած այդ անմիտ «իմաստունները» խավարում բորբոսող մտքերով, չօդափոխվող միջավայրում ժանգոտող մեխանիզմներ են ստեղծում հայերից գրպանած բնական նախագծերով ու զարմանում ՝ թե ինչու են իրենց մեխանիզմներն այդքան շուտ ժանգոտում…անընդհատ նոր գլխացավանք ստեղծում…
Իրենց խավար միջավայրի մեջ հայ վարպետների էլ են ներառում ու հիասթափվում որովհետեւ չեն հասկանում, որ անհաջողության պատճառը հենց այդ խավարասեր ու գաղտնի միջավայրն է
– Արդ, ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ,-ճչում է հայ միտքն ու հավելում. –Հայկական Բարձրավանդակն է աշխարհի ուղեղը եւ եթե ուզում եք, որ աշխարհի օրգանիզմն առողջ կառավարման ընթացքը վերականգնի, Թուրքաադբեջանաարեւմտյան ներգ տարերից ֆիլտրված հայության մաքուր արյուն մատակարարեք ուղեղին, որ մազանոթները չխցանվեն ու նեյրոնները բանական միջավայրի վերականգման ակտիվ գործին անցնեն…
Ամեն տեսակ փորձարկումների ենթարկելով երկրի ուղեղին՝ խախտեցին աշխարհի հավասարակշիռ ու առողջ զարգացումը…
Ոչ մի արհեստական բանականություն չի կարող փոխարինել մարդուն ու դրանց մեջ հոգի դնելն անիմաստ է…
Մարդու առաքելությունը տիեզերական անվերջության մեջ անփոխարինելի է: Liana (korea)



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Liana
Oct 29, 2009 2:29