ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, October 27, 2009 9:27 - 1 քննարկում
Ո՞վ է մեր թշնամու թշնամին…
- ՀԱՅԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՔՈՒՐԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
- Հոկտեմբերի 21-ին ելույթ ունենալով Թուրքիայի ազգային մեծ ժողովում՝ Մեջլիսում, արտգործնախարար Դավութօղլուն հայ-թուրքական արձանագրությունների մասին պարզաբանումներ էր տվել պատգամավորներին: Նրանից հետո պատասխան ելույթով հանդես էին եկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական, Ազգայնական շարժում եւ քրդերի շահերն արտահայտող «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցությունների բանախոսները: Քրդական այս կուսակցության անունից Դավութօղլուին պատասխանել է «Ժողովրդավարական հասարակարգ» խմբակցության փոխնախագահ Սելահեթդին Դեմիրթաշը:Նա, «Ակթիվհաբեր» կայքէջի վկայությամբ, խորհրդարանի ամբիոնից ասել է, որ Հայաստանի հետ Թուրքիայի միջեւ առկա խնդիրը հանրապետության ժամանակաշրջանի ամենակարեւոր խնդիրներից է, իրենք աջակցում են Թուրքիա-Հայաստան արձանագրությունները եւ օգտակար համարում «Հայկական հարցի» համապարփակ քննարկումը:Այնուհետեւ Դեմիրթաշն ավելացրել է. «Հայ ժողովրդի դեմ իրականացված կոտորածները առ այսօր չեն արտացոլվել պատմության դասագրքերում: Այս երկրում «հայի ծառա» արտահայտությունը շարունակում է որպես հայհոյանք օգտագործվել: Թուրքիան նախ պետք է հրաժարվի պատմության դասագրքերում արտահայտվող խտրականության դրսեւորումներից: Դրա հետեւանքները ի վիճակի են գիտակցել միմայն նրանք, ովքեր խտրականության թիրախ են դարձել»: Վերջում նա քննադատել է վարչապետ Էրդողանի կառավարությանը, նշելով, որ երկրում հայերի նկատմամբ թշնամանքի վերացման համար կառավարությունը դեռեւս մատը մատին չի խփել:
- Հ. Չ.
1 քննարկում
Հայկ