Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Tuesday, October 27, 2009 10:15 - չքննարկված
Ինչո՞ւ չեն թքում Վազգեն Մանուկյանի պնդուկ ճակատին, երբ իր սեփական կարծիքը ներկայացնում է, որպես «Հանրային Խորհրդի» կարծիք:
Սերժ Սարգսյանը խաբե՞լ է հայ ժողովրդին
.
«Ստորագրելուց օրեր անց ՀՀ ԱԳՆ ինտերնետ կայքում 3 լեզուներով տեղադրված արձանագրությունների հայերեն տեքստի առաջին՝ հպանցիկ իսկ ընթերցումից պարզեցինք, որ այն չի համապատասխանում նախաստորագրված տարբերակի հայերեն տեքստին: Տեքստերի համեմատությունը ցույց է տալիս, որ այն ոչ թե անպատասխանատու, թափթփված թարգմանության հետեւանք է, այլ բացահայտ խաբեություն է: Այն էլ՝ մեր ժողովրդի, նաեւ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի ազգային անվտանգության նկատմամբ լուրջ սպառնալիքներ հարուցող, աննախադեպ հանցագործություն հանդիսացող, եւ փաստացի՝ կատարված իրողություն է»,- ասված է բաց նամակում, որը երեկ ՀՀ նախագահին է հղել Հանրային խորհրդի պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Սիմոն Կամսարականը: Վերջինս նախագահին խնդրում է «գործուն միջոցներ ձեռնարկել մեր ժողովրդի Հավատն ու մեր երկրի Օրինականությունը վերականգնելու համար», իսկ որպես նպաստող քայլեր, առաջարկում է. «Կասեցնել արձանագրությունների մամուլի հաղորդագրությամբ սահմանված գործընթացի հաջորդ քայլը, հարկադրել ՀՀ արտգործնախարարին՝ ՀՀ մամուլում պաշտոնապես հրապարակել արձանագրությունների ստորագրված տարբերակը, առաջիկա օրերին նշանակել ներքին քաղաքական նոր՝ վեցշաբաթյա խորհրդակցություններ»:
Օրեր անց Սիմոն Կամսարականը նախագահին եւ Հանրային խորհրդին կներկայացնի նախաստորագրված եւ ստորագրված տեքստերի բոլոր դրույթները համեմատական հենքով կատարվող ընդհանուր վերլուծությունը: Հիշեցնենք, որ նախաստորագրված եւ ստորագրված արձանագրությունների տարբերությունների մասին օրեր առաջ խոսեց նաեւ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, ով նույնպես ԱԳՆ-ից պահանջեց մամուլում պաշտոնապես հրապարակել փաստաթուղթը: Ի պատասխան՝ ե՛ւ ԱԳՆ մամուլի խոսնակը, ե՛ւ մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ հեգնեցին նրան: Քանի որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը երեկ Լյուքսեմբուրգում էր, մեզ չհաջողվեց այս հերթական բացահայտման առիթով մեկնաբանություններ ստանալ: Իսկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Առավոտի» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանություններից. «Յուրաքանչյուր քաղաքացի, անկախ նրանից՝ նա Հանրային խորհրդի անդամ է, թե ոչ, իրավունք ունի սեփական կարծիքը հայտնելու: Ես ուրիշի նամակները չեմ մեկնաբանում»: