ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, October 25, 2009 8:12 - 2 քննարկում

Հայաստանյան ՀՅԴ-ն գլխեվայր կորցնում է բարձրությունը, իսկ ՀԱԿ-ը դուրս չի գա թուրքամետ “ավազակապետության” դեմ…

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇԱՏ ԿՑԱՆԿԱՆԱՐ, ՈՐ ՀԱԿ-Ը ԴՈՒՐՍ ԳԱՐ ՓՈՂՈՑ

  • article's photo

    ՓՈՐՁԱԳԵՏԻ ՀԱՅԱՑՔ «ԺԱՄԱՆԱԿ»-Ը ԶՐՈՒՑԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ ՀԵՏ:-Պարոն Բադալյան, ՀՅԴ կողմից նախաձեռնած «ազգային» կոչվող բեւեռը կարծես չի կայանում, որի ապացույցը նրանց վերջին հանրահավաքի սակավամարդությունն էր: Ինչո՞վ եք դա բացատրում: – Նախ հասարակական գիտակցության մեջ, խոշոր հաշվով, ազգային հարցերն այսօր չեն կարեւորվում ու էական նշանակություն չունեն, եւ այդ հիմքով հասարակական մեծ ալիք առաջացնել հնարավոր չէ: Այդ օրակարգով կարելի է միայն փոքր ալիք առաջացնել, որը տեղավորվում է «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակում: Ի դեպ, այդտեղ եկած 2-2, 5 հազարի մեջ շատ քիչ տոկոսն է, որի համար իսկապես ազգային արժեքները կամ հայ-թուրքական հարաբերությունների մերժումը այդքան կարեւոր է, դրա համար էլ իրենց այդ բեւեռ կոչվածը չի ստացվում: Երկրորդ` ՀՅԴ-ն չի ընկալվում որպես ընդդիմություն, որովհետեւ վերջին 20 տարում հասարակության գիտակցության մեջ ձեւավորվել է կերպար, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը: Ըստ այդմ` ընդդիմությունը չի կարող հեռուստատեսություն ունենալ, եթե ունի պետք է փակեն, նրա հանրահավաքի ժամանակ ճանապարհները պետք է փակեն: Մարդիկ մտածում են, որ սա ոչ թե ընդդիմություն է, այլ իշխանական պրոյեկտ, այն էլ` չհաջողված: Հասարակությունը մտածում է, որ նրանք 10 տարի եղել են իշխանության մեջ, նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ բանակցությունների մասին շատ լավ իմացել են, եւ հիմա ինչքան էլ նրանք փորձեն ասել, որ իրենց ժամանակ այդ բանակցություններն այլ բնույթ են ունեցել, միեւնույն է, կարծրատիպն արդեն ձեւավորված է: Երրորդ` ակնհայտ է, որ 12 կուսակցություն չի միացել ՀՅԴ-ին, քանի որ Հայաստանում այդքան կուսակցություն չկա. կա 3, 5 կուսակցություն: ՀՅԴ-ն ինքը կիսատ-պռատ կուսակցություն է, «Ժառանգությունն» ընդհանրապես կուսակցություն չէ, այլ ուղղակի խմբակցություն է, իսկ մնացածն էլ մարդ-կառույցներ են, որտեղ բացի տվյալ մարդուց` էլ ոչ ոք չկա: Դրա համար էլ այդ միավորումը չի կայանում: Ինչ վերաբերում է 3-րդ, 4-րդ կամ 125-րդ բեւեռին, ապա դրանք արհեստական հորինված բառեր են: Քաղաքագիտության մեջ նման հասկացություններ չկան: – Ըստ Ձեզ, ո՞րն է տրամաբանությունը, որ կոնգրեսական ընդդիմությանը իշխանությունը սվիններով է ընդունում, իսկ «ազգային» բեւեռին` գրկաբաց: – Որովհետեւ այդ բեւեռը իշխանությունների պրոյեկտ է: Ես չեմ զարմանա, եթե իմանամ, որ ՀՅԴ-ի նախաձեռնած բոլոր գործողությունները իշխանությունների հետ համաձայնեցված են տեղի ունենում: Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է իշխանությունների հրաժարականը, եւ իշխանությունը հասկանում է, որ Կոնգրեսի դեմ պայքարում իրենք կորցնելու բան ունեն, իսկ ՀՅԴ-ն անգամ հրաժարական չի պահանջում: Նրանք պահանջում են ԱԳ նախարարի հրաժարականը, վաղը կարող են պահանջել` չգիտեմ որ շենքի պահակի հրաժարականը, իսկ դա իշխանության համար վտանգ չի ներկայացնում, ինչո՞ւ պետք է դրա դեմ դուրս գան կամ արգելեն: Եթե դու ընդդիմություն ես, պետք է ունենաս քաղբանտարկյալներ, իսկ քանի որ չունես քաղբանտարկյալ ու քեզ չեն հալածում, նշանակում է դու իշխանությունների հետ համագործակցող ինչ-որ ներքին խաղ ես իրականացնում: Միգուցե իշխանությունները շատ կուզենային, որպեսզի Կոնգրեսը խաղար այդ խաղը, որպեսզի Կոնգրեսը դուրս գար փողոց ու պայքարեր հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Բայց քանի որ ՀԱԿ-ը այդ խաղին չի գնում, նրանք ստիպված են բավարարվել Դաշնակցության ուժերով: Ես չեմ կարող ասել, որ բոլոր դաշնակցականները այդ խաղի մեջ են, բայց նրանք ոչինչ չեն կարող անել: – Որքանո՞վ է այդ բեւեռը իշխանություններին պետք եւ ինչի՞ համար: – Գուցե իշխանությանն այս խաղը պետք է, որպեսզի դրսին ցույց տա, որ տեսեք` մեզ մոտ էլ հայ-թուրքական արձանագրությունների դեմ ինչ-որ դժգոհություններ կան, որ ժողովուրդն իբր դեմ է, բողոքի ցույցեր է անում, բայց Սերժ Սարգսյանը ունենալով քաղաքական կամք ու լինելով 21-րդ դարին արժանի առաջնորդ` դեմ է գնում այդ ճնշումներին եւ ստորագրում է հայ-թուրքական արձանագրությունները: Ահա, մոտավորապես սա է պատճառը, որ իշխանությունները խրախուսում են ՀՅԴ գործունեությունը: Իսկ ՀՅԴ-ն եթե ցանկանա էլ, ոչինչ փոխել չի կարող, որովհետեւ վերջին 10 տարում կորցրել է իր ընտրազանգվածին` մասնակցելով կեղծված ընտրություններին, օլիգարխիկ համակարգի ստեղծմանը, պաշտպանելով Ռոբերտ Քոչարյանին, որը այդ համակարգի ճարտարապետն էր: 1998-2008թթ. ընթացքում ՀՅԴ-ն ընդհանրապես որեւիցե բան չի արել Հայաստանում Հայ դատի համար, դրա համար էլ իր ընտրազանգվածից բան չի մնացել: – Վերջին շրջանում բոլորը, այդ թվում` իշխանությունները, կարծես դրդում են, որպեսզի ՀԱԿ-ը նույնպես հանրահավաքներ սկսի հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Ինչո՞վ եք բացատրում դա, եւ արդյո՞ք ճիշտ է վարվում ՀԱԿ-ը, որ հանրահավաքներ չի անում այս փուլում: – Այո, ճիշտ եք նկատել, որ նման դրդում կա, եւ Կոնգրեսը շատ ճիշտ է անում, որ հանրահավաքներ չի սկսում այդ օրակարգով: Բանն այն է, որ ՀԱԿ-ի բողոքը Սերժ Սարգսյանի վարկանիշն էլ ավելի կբարձրացնի, եւ նա կկարողանա դրսում իր հանդիպումների ժամանակ ասել, որ տեսեք, որ այնպիսի հզոր շարժում, ինչպիսին Կոնգրեսն է, նույնպես դեմ է այս արձանագրություններին, սակայն ինքը կարողանում է իր գործը կատարել: Մյուս կողմից` ՀԱԿ ընտրազանգվածն այլ կառուցվածք ունի, որտեղ հայդատական մասը շատ աննշան տոկոս ունի: Այդ ընտրազանգվածում 4-5 խմբեր կան, որտեղ Հայ դատն ու Ցեղասպանությունը ամենակարեւորը չեն: Կոնգրեսում շատ լավ են հասկանում, որ Ղարաբաղով ու հայ-թուրքական օրակարգով դու չես կարող 100 հազարանոց զանգված փողոց դուրս բերել, քանի որ մարդիկ դրանով հետաքրքրված չեն: Եթե նրանք վստահ լինեին, որ ԼՂ հարցն ու հայ-թուրքական հարաբերությունները կարող են ազդակ հանդիսանալ մեծ զանգվածների փողոց դուրս բերելու համար, նրանք դա հաստատ կանեին: Կոնգրեսն այսօր էլ կարող է միտինգ անել եւ արձանագրությունների դեմ բողոքելով հավաքել 50 հազար մարդու, բայց նա այդքան մարդ կարող է հավաքել նաեւ, ասենք, Թեղուտի հարցով միտինգ անելու պարագայում: Այսինքն` ՀԱԿ հանրահավաքին մարդիկ չեն գալու հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարելու, գալու են իշխանությունների դեմ պայքարելու, իսկ դրանք տարբեր բաներ են: Եվ վերջապես, հայ-թուրքական արձանագրությունների թիկունքում կանգնած են աշխարհի հզորները` ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Եվրոպան, եւ պայքարել այդ արձանագրությունների դեմ, նշանակում է դեմ գնալ նրանց, որի արդյունքում կարող են զրկվել այդ հզորների հնարավոր աջակցությունից: Գուցե դա էլ նշանակություն ունի, որ ՀԱԿ-ը ակտիվություն չի դրսեւորում այս հարցում: Չէ՞ որ ընտրությունները սարերի հետեւում չեն, նաեւ քաղբանտարկյալների ու «Ա1+»-ի հարց կա, որտեղ դրսի աջակցությունն անհրաժեշտ է:

  • Արթուր Խեմչյան


2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

george mahroukian
Oct 27, 2009 21:08