ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Thursday, October 22, 2009 21:46 - 1 քննարկում
ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐ ՈՒԺԸ 1946 Թ-ԻՆ
«Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի ԱԳ նախարարի ելույթը Թուրքիայի խորհրդարանում, մեկ անգամ եւս հաստատեց այն, որ Հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ կան, որոնցից ներկայիս փուլում ամենակարեւորագույնն է Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել հաստատել Կարսի պայմանագիրը», – հայտարարել ե Երեւանում կայացած մամլո ասուլիսում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Կարապետյանի խոսքերով, Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը կնքվել են 25 տարի ժամկետով, եւ Կարսի պայմանագիրը կորցրել է իր ուծը դեռ 1946 թ-ին, սակայն ուժի մեջ է Մոսկվայի պայմանագիրը, որը երկարացվել էր: Կուսակցության առաջնորդը նշել է, որ ներկայումս հարց է ծառացած Հայաստանի կողմից Կարսի պայմանագրի ճանաչման մասին, ինչը կնշանակի հրաժարվել Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից: Նա նաեւ ավելացրել է, որ բուն Կարսի պայմանագրում ժամկետների մասին չկա ոչ մի խոսք, քանի որ դրա մասին խոսվում է այդ պայմանագրի գաղտնի արձանագրություններում: «Այդ մասին վկայում է նաեւ 1925 թ-ի Թուրքիայում ՌՍԽՀ-ի դեսպան Վինոգրադովի պաշտոնական դիվանագիտական նոտան եւ հայտարարությունը, որտեղ նա Թուրքիայից պահանջում է դենոնսացիայի ենթարկել խորհրդա-թուրքական 1921 թ-ի պայմանագրերը, վերականգնել Հայաստանի սահմանները, նշելով, որ Խորհրդային Ռուսաստանը չի կարող սպասել 25 տարի»: Կարապետյանը նաեւ նշել է, որ ի պատասխան Վինոգրադովի հայտարարությանը, այն ժամանակվա հայտնի թուրք քաղաքական գործիչ Իսմեթ Ինեյը (հետագայում Թուրքիայի վարչապետ) ասել է, որ Թուրքիան 25 տարի հետո անպայման կվերադարձնի այդ տարածքները: