ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, October 19, 2009 10:54 - 1 քննարկում

Ահարոն Ադիբեկյանը՝ ՀՀ հասարակական կարծիքի վարպետ կեղծարար:(ուշադրություն դարձրեք ազգային պատկանելությանը): Իսկ ինչո՞ւ նա չի բարձրացնում հանրաքվեի հարցը… Վախենում է հայ ժողովրդի կարծիքի՞ց:

Ահարոն Ադիբեկյանը՝ Գևորգ Պողոսյանի հարցումների մասին. «…52,2%–ը «բլեֆ» թիվ է և չի արտահայտում իրականությունը»

Ահարոն Ադիբեկյանը՝ Գևորգ Պողոսյանի հարցումների մասին. «…52,2%–ը «բլեֆ» թիվ է և չի արտահայտում իրականությունը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ, «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» ղեկավար Գևորգ Պողոսյանն ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հարցումներ է իրականացրել, և պարզվել է, որ հարցվածների 52,4%-ը դեմ է արձանագրությունների ստորագրմանը։ «7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով այս հարցումների արդյունքները՝ սոցիոլոգ, «Սոցիոմետր» հ/կ ղեկավար Ահարոն Ադիբեկյանն ասել է, որ դա «բլեֆ» թիվ է։

-Եթե Գևորգ Պողոսյանն ասեր, որ մեր հարցման  ընթացքում այսքան մարդիկ հրաժարվել են պատասխանելուց կամ կարծիք չեն ունեցել, ես կսկսեի վստահել, բայց երբ նա ասում է, որ  հարցվածների 52%-ը դեմ է, արդեն կասկածում եմ, որովհետև ես գիտեմ, որ բնակչության 25%-ը քաղաքականությամբ ընդհանրապես չի զբաղվում, հետևաբար, նա կարող է ասել 75%-ի կարծիքը։ 75%-ի կեսը 37 է, և եթե կեսը հրաժարվում է պատասխանելուց, ստացվում է՝ հարցվածների 38%-ն է դեմ սահմանի բացմանը, ոչ թե 52%-ը,-ասել  է նա։

Ահարոն Ադիբեկյանի խոսքերով՝ Գևորգ Պողոսյանի հարցումներն ընդամենն ատահայտում են 1000 մարդու կարծիքը, իսկ այդ մարդիկ ներկայացուցչական չեն։

-Բնակչության մեծ մասը (մեր տվյալներով՝ 40%-ը) անտարբեր է այս հարցում, որովհետև դրանից նրա կեցությունը չի փոխվելու։ Պիտի հարցումներ անցկացվեին այն խմբերի մոտ, ովքեր շահագրգիռ են։ Եթե Գևորգ Պողոսյանն ուզում էր հարցը պարզաբանել, պետք է փորձագիտական հարցում աներ Դելսիի մեթոդով և նոր եզրակացություններ աներ,-հավելել է նա։

7or.am



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արտակ
Oct 19, 2009 18:05