ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, October 18, 2009 16:34 - 2 քննարկում

ԶԱՐԹՆԵՔ ՀԱՅԵՐ: 1915 թվականի Մեծ Եղեռնից մի փոքր առաջ Ստամբուլում կախաղան հանվեցին Հնչակյան կուսակցության 20 ղեկավարներ, որոնց մեղադրեցին “Հայ-թուրքական թշնամանքի հրահրում”-ով: ԳՈՒՑԵ ԹՈՒՐՔԸ ԳՐԱՎԵ՞Լ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ:

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԷԻՆ ԹՌՈՒՑԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • article's photo

    Ազգային նոր պահպանողական շարժման լրատվական բաժինը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. ”Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Վանաձոր քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է նույն քաղաքի բնակիչներ, Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու տարածքային կոմիտեի ղեկավարներ Մանվել Կոստանյանին, Գարեգին Գալստյանին, կոմիտեի ևս մի քանի ակտիվիստների։ Վերջիններս ձերբակալվել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող վերջին արձանագրությունները դատապարտող թռուցիկներ փակցնելու պահին։ Նրանց մոտից առգրավվել են հեռախոսները, անձնական իրերն ու գրասենյակային բոլոր բանալիները, որոնք մինչ այժմ չեն վերադարձվում։ Կարճ ժամանակ անց՝ ձերբակալվաձներին ստորագրության և քաղաքից չբացակայելու պայմանով բաց են թողել։ ՀՀ Ոստիկանության Վանաձորի տարածքային բաժնում նրանց դեմ հարուցված մեղադրանքը հետևյալն է. հայ-թուրքական թշնամանքի հրահրում։ Ազգային նոր պահպանողական շարժումը կարծում է, որ ”շուտով սկսվելու են ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, բոլոր գիտական հաստատությունների վերափոխումները, վերջիններիս գործառույթների խմբագրումները, շարունակվելու են նմանօրինակ ձերբակալությունները, հիմնվելու են թուրքասիրական և հայկական շրջանակներում Թուրքիայի նկատմամբ մոլեգին սեր առաջացնող մի շարք կազմակերպություններ. այդ են պահանջում արձանագրություններում ամրագրված դրույթները, և հայ պատվախնդիր ու ազգանվեր երիտասարդների ձերբակալությունները այս գործողությունների առաջին մունետիկներն են”։ Ազգային նոր պահպանողական շարժումը խստագույնս դատապարտում է նմանօրինակ երևույթները և սթափումի կոչ ուղղում ՀՀ իշխանություններին,-ասված է նրանց տարածած հայտարարության մեջ:

 

Image1Image2

Image3Image4

Image6Image7

Image8



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Martiros
Oct 18, 2009 23:49