ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, October 12, 2009 18:57 - չքննարկված

Գործն իր վրա վերցրեց բազմաժանր սեռային կարողություններով օժտված նախագահի կինը

Լիմուզինային դիվանագիտություն
Հայերի շնորհիվ՝ միջազգային քաղաքական բառապաշարում նոր եզր հայտնվել

Պատրաստեց Սասուն Խաչատրյանը

Ըստ պարբերականների՝ Քլինթոնը միաժամանակ երկու հեռախոս է օգտագործել՝ հարթելու Նալբանդյանի և Դավութօղլուի միջև տարաձայնությունները:
Ըստ պարբերականների՝ Քլինթոնը միաժամանակ երկու հեռախոս է օգտագործել՝ հարթելու Նալբանդյանի և Դավութօղլուի միջև տարաձայնությունները:

Արտասահմանյան գրեթե բոլոր հեղինակավոր պարբերականներն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև շաբաթ օրը Ցյուրիխում կայացած փաստաթղթերի ստորագրությանը: Դրանցից մի քանիսը ներկայացված են թարգմանաբար:

International Herald Tribune-ը (The New York Times-ի միջազգային տարբերակը) և բրիտանական The Telegraph-ը գրում են, որ պաշտոնավարման ինն ամսվա ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արտասահմանում իր դիվանագիտական առաջին լուրջ փորձությունն ունեցավ հենց Ցյուրիխում՝ դիմելով «լիմուզինային դիվանագիտությանը»:

Ըստ պարբերականների՝ Քլինթոնը միաժամանակ երկու հեռախոս է օգտագործել՝ հարթելու Նալբանդյանի և Դավութօղլուի միջև տարաձայնությունները: Սակայն տեսնելով, որ կողմերն անդրդվելի են, ԱՄՆ պետքարտուղարը Նալբանդյանին առաջարկել է մեքենայով մի փոքր շրջել, որի ընթացքում էլ հաջողվել է նրան համոզել, որ եթե չստորագրի փաստաթուղթը, ապա այդքան ամիսների բանակցային աշխատանքը հօդս կցնդի:

«Ադրբեջանը քննադատում է Հայաստանի հետ գործարքը» վերնագրով հոդվածում բրիտանական The Independent թերթն անդրադառնում է Էրդողանի հայտարարությանը՝ նշելով, որ եթե համաձայնագիրը կյանքի կոչվի, ապա այն կմեծացնի Եվրամիության անդամակցության թեկնածու Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասի անկայուն տարածաշրջանում, որը դեպի Արևմուտք գազի և նավթի տարանցիկ միջանցք է:

Ամերիկյան The Wall Street Journal թերթը գրում է, որ այդքան երկար սպասված պահը՝ արձանագրությունների ստորագրումը, քիչ էր մնացել տեղի չունենար անհամաձայնությունների պատճառով, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ բովանդակությամբ ելույթներ պետք է ունենար:

Ըստ թերթի՝ շաբաթ օրը Հայաստանում կասկածի մթնոլորտ էր տիրում, որ Թուրքիան ցանկացել է ուղղակի  կապ ստեղծել համաձայնագրի ստորագրումից հետո դրա իրականացման գործընթացի և Ադրբեջանի հետ հակամարտությունում Հայաստանի ունեցած առաջընթացի միջև:

The Financial Times-ը գրում է, որ մի շարք լուրջ խոչընդոտներ կբարդացնեն երկու երկրների խորհրդարաններում համաձայնագրի վավերացման գործընթացը: Ըստ թերթի՝ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, որի մասին, սակայն, համաձայնագրում որևէ բառ նշված չէ:

Պարբերականը նշում է, որ Հայաստանի հետ համաձայնագիր կնքելով՝ Թուրքիան մտադիր է մեկ զարկով անմիջապես մի քանի նապաստակ սպանել՝ ուժեղացնել Կովկասում իր ազդեցությունը, հեշտացնել Եվրամիությանն իր անդամակցության գործընթացը և մեղմել այն մշտական մտավախությունը, որ ամերիկացի օրենսդիրները կճանաչեն 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը:

Ռուսական «Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ Հայաստանն ու Թուրքիան հաշտվել են, սակայն թղթի վրա:

«Ռոսիյսկայա գազետա» պաշտոնաթերթը, նկարագրելով արձանագրությունների ստորագրման արարողությանը նախորդած մոտ 4-ժամյա ժամանակահատվածը, գրում է, որ այն, ինչ Ցյուրիխում տեղի ունեցավ դիվանագիտական ամենաբարձր մակարդակով, շատ հանգիստ կարող էր հրաշալի սցենար դառնալ հոլիվուդյան քաղաքական թրիլերի համար:

Ըստ թերթի, ծանոթանալով ելույթի տեքստին, որը Թուրքիայի արտգործնախարարը պետք է կարդար փաստաթղթի ստորագրումից հետո, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել է ստորագրել համաձայնագիրը: Սակայն հասկանալով, որ նա անդրդվելի է՝ իրադրությունը փրկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը վերցրել է գրիչն ու անգլերեն գաղտնի երկտող գրել Նալբանդյանին. «Էդվարդ, համաձայնիր արարողությանը՝ առանց հայտարարությունների»:

Գրության տակ անմիջապես հայտնվել են նաև Բեռնար Քուշների և Խավիեր Սոլանայի ստորագրությունները, և Նալբանդյանը դրանից հետո է միայն  ստորագրել փաստաթուղթը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ