Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, October 12, 2009 22:44 - 5 քննարկում

Միթե՞… արդե՞ն… այդքան շո՞ւտ…

Երևան քաղաքի “անկանխատեսելի” թանկարժեք, 3000 ամյակին արժանի ծախսերով ուղեկցվող Երեբունի-2791 տարօրինակ ծածկանունով թաքնված տոնակատարությունը իր վերջակետին հասավ երեկոյան գլխավոր համերգով Հանրապետության հրապարակում, որտեղ ներկա էին ՀՀ վերջին նախագահը, կաթողիկոսը, վարչապետը, քաղաքապետը իրենց կանանց հետ:  Հասկանալի պատճառով կաթողիկոսը մասնակցում էր միայնակ:
Հետաքրքրական դիպվածք. բոլոր կատարվող ելույթներում զգացվում էր հայ մշակույթին անհարիր թափթվածություն, անճաշակություն և առհամարանք, ուղղված հայ երգին, պարին և խոսքին: Մի անհասկանալի խումբ, հագնված կանաչ գույնի անվայել շորեր, ուսին գցած սամույրի մորթիներ, թռչկոտում էր, տրտինգ տալիս, պտտվում, ցուցադրում կանաչ գույնի կանացի վարտիկները, հավանաբար որսորդական տեսարան պատկերելով: Մի այլ խումբ զզվելի հսկայական դիմակների տակից երգում էին.”լա՜վ ա, լա՝վ ա, շատ լա՜վ ա, ստեղի ոչխարների համար շատ լա՜վ՛ա”, գուցե ակնարկելով իրադրությունը և հրապարակում գտնվողներին: Նման մի անճաշակություն դիտել եմ ինտերնետով, որտեղ պատկերված էր “Գորշ գայլեր” թուրքական պարային համույթը, ճիշտ նման իր շարժումներով, ինչ ցուցադրվում էր Հայաստանի Հանրապետական հրապարակում: Ի՞նչ էր սա նշանակում, ո՞ւմն էր ուղղված, անհասկանալի է: Իսկ գուցե արդեն Երևանի տոնը թուրքերն են տոնո՞ւմ…
Դիտեք այդ համերգը ինքներդ և կհամոզվեք: Ցուցադրվում էր այսօր Հ-1-ով:
ԱԿԱՆԱՏԵՍ



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԱՐՄԵՆ Ա.
Oct 13, 2009 1:43