ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Monday, October 12, 2009 13:17 - չքննարկված

«Մենք ամբողջ աշխարհին սրանով «ավետեցինք», որ մենք՝ հայերս, փակում ենք Հայ դատը»

Հայ-թուրքական արձանագրությունների արդեն ստորագրման փաստի վերաբերյալ կարծիքներ են հայտնում գյումրեցի մտավորականները, ովքեր խիստ անհանգստացած են թե՛ ստորագրման փաստով, թե՛ արձանագրություններում առկա որոշ կետերի առումով:

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Վլադիմիր Հարությունյանը ստորագրման փաստը գնահատում է խիստ բացասական. «Այս արձանագրությունները ստորագրելով՝ մենք ի լուր աշխարհի հայտարարեցինք, որ մեր իսկական տեղը երկիր մոլորակի վրա և արևի տակ ընդամենը այս 30 հազ. քառ. կմ տարածքն է, որը ողորմել են մեզ թուրքերը: Մենք ամբողջ աշխարհին սրանով «ավետեցինք», որ մենք՝ հայերս, Հայ դատը փակում ենք»,- «7օր»-ին իր կարծիքն է հայտնել Վլադիմիր Հարությունյանը:

Իսկ պատմական գիտությունների թեկնածու Արշավիր Գասպարյանի մտահոգությունները վերաբերում են արձանագրություններում առկա վիճահարույց կետերին. «Արձանագրություններում շատ խոցելի տեղեր կան, որտեղ պետք է զգուշավոր մոտեցում ցուցաբերել: Խոսքը վերաբերում է հիմնականում սահմանների ճանաչման փաստին: Եթե մենք ճանաչում ենք Թուրքիայի ներկայիս սահմանները, ապա Արևմտյան Հայաստանը կարծես թե ինքնըստինքյան դուրս է մնում մեր պահանջատիրությունից:

Մյուս մտահոգությունը վերաբերում է միջկառավարական հանձնաժողովի ստեղծմանը, որը քննարկելու է Ցեղասպանության եղելությունը: Պատմաբանները և գիտնականներն այլևս անելիք չունեն. Ցեղասպանությունն անառարկելի ճմարտություն է: Եթե մենք հանկարծ թուրք պատմաբանների հետ նստենք նույն սեղանի շուրջ, հայտնվելու ենք զրոյական կարգավիճակում: Ցեղասպանության եղելության փաստի քննարկումը կարող է նաև տարակուսանք առաջացնել այն երկրների մոտ, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը կամ պատրաստվում են դա անել»,- ասել է Արշավիր Գասպարյանը:

Իսկ հարցին, թե ի՞նչը դրդեց իշխանություններին նման քայլի դիմել, Վլադիմիր Հարությունյանը պատասխանել է. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արձանագրություններով արտահատվեց այն իրողությունը, որ մեծ տերություններին, մասնավորապես ԱՄՆ-ին, անհրաժեշտ են Հայաստանի և Թուրքիայի միջև չառճակատված հարաբերություններ: Ճնշում է գործադրվել երկու կողմերի վրա էլ, բայց այն բաշխվել է անհավասարաչափ: Եթե մենք ունենայինք իրոք լեգիտիմ իշխանություններ, կայացած դեմոկրատական ինստիտուտներ և պետականության ամրապնդման մասին իրոք մտահոգված հասարակություն ու քաղաքական միջավայր, ապա ճնշումը մեր հատվածի վրա կլիներ անհամեմատ ավելի քիչ, և այն կտեղափոխվեր թուրքական կողմի վրա: Եթե հասարակությունը գիտակցում է այս ամենի վնասաբերությունը, պետք է ամեն գնով թույլ չտա այս արձանագրությունների խորհրդարանական հաստատումը»:

Պատմաբան Արշավիր Գասպարյանը նույն հարցի կապակցությամբ մի կարծիք ունի. «Բացառապես արտաքին ուժերի ճնշումները ստիպեցին գնալ այդ քայլին»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ