ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, October 12, 2009 13:11 - 1 քննարկում
Տիգրան Կարապետյան. «…Ցյուրիխում մենք խայտառակ եղանք»
-Ես շատ վատ եմ վերաբերվում այս ամենին։ Ցյուրիխում մենք խայտառակ եղանք։ Այնտեղ կետեր, պայմաններ կային, որոնք, փաստորեն, հայտնի չէին ո՛չ մեզ, ո՛չ ստորագրող կողմին։ Ես չեմ հասկանում՝ ինչպես կարող էր նման բան լինել։ Թուրքերը մեր ոխերիմ թշնամին են, և դա ևս մեկ անգամ ապացուցվեց,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով Ցյուրիխում տեղի ունեցած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողության մասին՝ ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։
Նրա խոսքերով՝ շատ սխալ էր, որ Էդվարդ Նալբանդյանն այդ ամենից հետո ստորագրեց փաստաթղթերը։
-Մենք էլ ամեն ինչ փորձեցինք անել, որ իշխանությունները խելքի գան, որովհետև այսպես չի լինի,-նշել է նա։
Այն հարցին, թե արդյոք իշխանափոխությամբ կարելի՞ է այս ամենն ուղղել, Տիգրան Կարապետյանն ասել է, թե չի ուզում, որ այս ամենն աթոռակռվի վերածվի։