ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ ADMIN. Monday, October 12, 2009 18:57 - չքննարկված
Գործն իր վրա վերցրեց բազմաժանր սեռային կարողություններով օժտված նախագահի կինը
Հայերի շնորհիվ՝ միջազգային քաղաքական բառապաշարում նոր եզր հայտնվել
Ըստ պարբերականների՝ Քլինթոնը միաժամանակ երկու հեռախոս է օգտագործել՝ հարթելու Նալբանդյանի և Դավութօղլուի միջև տարաձայնությունները: |
Արտասահմանյան գրեթե բոլոր հեղինակավոր պարբերականներն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև շաբաթ օրը Ցյուրիխում կայացած փաստաթղթերի ստորագրությանը: Դրանցից մի քանիսը ներկայացված են թարգմանաբար:
International Herald Tribune-ը (The New York Times-ի միջազգային տարբերակը) և բրիտանական The Telegraph-ը գրում են, որ պաշտոնավարման ինն ամսվա ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արտասահմանում իր դիվանագիտական առաջին լուրջ փորձությունն ունեցավ հենց Ցյուրիխում՝ դիմելով «լիմուզինային դիվանագիտությանը»:
Ըստ պարբերականների՝ Քլինթոնը միաժամանակ երկու հեռախոս է օգտագործել՝ հարթելու Նալբանդյանի և Դավութօղլուի միջև տարաձայնությունները: Սակայն տեսնելով, որ կողմերն անդրդվելի են, ԱՄՆ պետքարտուղարը Նալբանդյանին առաջարկել է մեքենայով մի փոքր շրջել, որի ընթացքում էլ հաջողվել է նրան համոզել, որ եթե չստորագրի փաստաթուղթը, ապա այդքան ամիսների բանակցային աշխատանքը հօդս կցնդի:
«Ադրբեջանը քննադատում է Հայաստանի հետ գործարքը» վերնագրով հոդվածում բրիտանական The Independent թերթն անդրադառնում է Էրդողանի հայտարարությանը՝ նշելով, որ եթե համաձայնագիրը կյանքի կոչվի, ապա այն կմեծացնի Եվրամիության անդամակցության թեկնածու Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասի անկայուն տարածաշրջանում, որը դեպի Արևմուտք գազի և նավթի տարանցիկ միջանցք է:
Ամերիկյան The Wall Street Journal թերթը գրում է, որ այդքան երկար սպասված պահը՝ արձանագրությունների ստորագրումը, քիչ էր մնացել տեղի չունենար անհամաձայնությունների պատճառով, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ բովանդակությամբ ելույթներ պետք է ունենար:
Ըստ թերթի՝ շաբաթ օրը Հայաստանում կասկածի մթնոլորտ էր տիրում, որ Թուրքիան ցանկացել է ուղղակի կապ ստեղծել համաձայնագրի ստորագրումից հետո դրա իրականացման գործընթացի և Ադրբեջանի հետ հակամարտությունում Հայաստանի ունեցած առաջընթացի միջև:
The Financial Times-ը գրում է, որ մի շարք լուրջ խոչընդոտներ կբարդացնեն երկու երկրների խորհրդարաններում համաձայնագրի վավերացման գործընթացը: Ըստ թերթի՝ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, որի մասին, սակայն, համաձայնագրում որևէ բառ նշված չէ:
Պարբերականը նշում է, որ Հայաստանի հետ համաձայնագիր կնքելով՝ Թուրքիան մտադիր է մեկ զարկով անմիջապես մի քանի նապաստակ սպանել՝ ուժեղացնել Կովկասում իր ազդեցությունը, հեշտացնել Եվրամիությանն իր անդամակցության գործընթացը և մեղմել այն մշտական մտավախությունը, որ ամերիկացի օրենսդիրները կճանաչեն 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը:
Ռուսական «Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ Հայաստանն ու Թուրքիան հաշտվել են, սակայն թղթի վրա:
«Ռոսիյսկայա գազետա» պաշտոնաթերթը, նկարագրելով արձանագրությունների ստորագրման արարողությանը նախորդած մոտ 4-ժամյա ժամանակահատվածը, գրում է, որ այն, ինչ Ցյուրիխում տեղի ունեցավ դիվանագիտական ամենաբարձր մակարդակով, շատ հանգիստ կարող էր հրաշալի սցենար դառնալ հոլիվուդյան քաղաքական թրիլերի համար:
Ըստ թերթի, ծանոթանալով ելույթի տեքստին, որը Թուրքիայի արտգործնախարարը պետք է կարդար փաստաթղթի ստորագրումից հետո, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել է ստորագրել համաձայնագիրը: Սակայն հասկանալով, որ նա անդրդվելի է՝ իրադրությունը փրկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը վերցրել է գրիչն ու անգլերեն գաղտնի երկտող գրել Նալբանդյանին. «Էդվարդ, համաձայնիր արարողությանը՝ առանց հայտարարությունների»:
Գրության տակ անմիջապես հայտնվել են նաև Բեռնար Քուշների և Խավիեր Սոլանայի ստորագրությունները, և Նալբանդյանը դրանից հետո է միայն ստորագրել փաստաթուղթը: