Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, October 10, 2009 1:20 - 2 քննարկում

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ (Ծախու հայրենասերներից)

“Երբ խիղճդ տանջում է…”

  • article's photo

    Մի շարք տխրահռչակ հայորդիներ՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ, ԱՐԹՈՒՐ ՉԻԼԻՆԳԱՐՈՎԸ, ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԸ, ՀՐԱՅՐ ՀՈՎՆԱՆՅԱՆԸ, ԺԱՆ ԺԱՆՍԵՄԸ, ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ, ՎԱՉԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ, ՍԵՐԺ ՉՈՒՐՈՒԿԸ, ԱԼԵՆ ԹԵՐԶՅԱՆՆ ՈՒ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ երեկ հանդես են եկել համայն հայությանն ուղղված բաց նամակով, որում իրենց աջակցությունն են հայտնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ Հայաստանի եւ Սփյուռքի հայրենակիցներին հորդորելով բոլոր հնարավոր միջոցներով աջակցել այդ գործընթացին:«Հայաստանի նախագահի անցած տարվա սեպտեմբերին նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի համար հնարավորությունների դուռ բացեց: Այն արժանացավ ողջ միջազգային հանրության ուշադրությանն ու աջակցությանը:

    Ակնհայտ է, որ այս գործընթացը չի նշանակում, թե պետք է մոռանալ անցյալը եւ հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստն ու դրա ճանաչման կարեւորությունը: Առաջնորդվելով հայրենիքի եւ գալիք սերունդների ապագայի առջեւ բարձր պատասխանատվության զգացումով, Հայաստանի ղեկավարությունն այսօր գործում է իմաստուն եւ խիզախ՝ հանուն առանց նախապայմանների երկու երկրների միջեւ հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման։

    Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ Հայաստանի եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին հորդորելով բոլոր հնարավոր միջոցներով աջակցել այս գործընթացին»,- ասված է բաց նամակում:



2 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արամ Մկրտչյան
Oct 10, 2009 4:48