Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Friday, October 9, 2009 0:43 - 4 քննարկում

Իսկ ո՞ւր է «ավազակապետություն կործանող միաչքանի ատամանը»…

Արմեն Այվազյան. «Ժողովրդական ալիք է բարձրացել և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում, իսկ ՀԱԿ–ն ամբողջությամբ քաշվել է մի կողմ»

-ՀԱԿ-ը շատ հստակ ցուցադրել է իր վերաբերմունքը հայ-թուրքական  գործընթացի վերաբերյալ։ Անկախ նրանից, որ նրանք քննադատում են, կողմ են այս սցենարով հայ-թուրքական հարաբերությունների, իբր, կարգավորմանը, իսկ դա են վկայում նրանց կեցվածքը, պահվածքը և գործունեությունը։ Ժողովրդական ալիք է բարձրացել և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում, իսկ ՀԱԿ-ն ամբողջությամբ քաշվել է մի կողմ։ Մնացել է երկու օր, որ արձանագրությունները ստորագրվեն, իսկ ՀԱԿ-ը չի մասնակցում։ Սրանով ամեն ինչ ասված է։ Գործո՛վ պետք է դատել, ոչ թե խոսքով։ Գործով ՀԱԿ-ն աջակցում է այսօրվա իշխանություններին։ Նաև իր ծրագրի մեջ այդ բոլոր կետերը կան,-հասարակական համախմբման անհրաժեշտության մասին խոսելիս «7օր»-ին ասել է  «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը։



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Aram Harutynian
Oct 9, 2009 2:44