ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, October 6, 2009 12:14 - 1 քննարկում

«ԱՅՆ, ԻՆՉ ՈՐ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՏԱՆՔ, ԱՆՇՐՋԵԼԻ Է, ԻՍԿ ԱՅՆ, ՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ՄԵԶ ՊԵՏՔ Է ՏԱՆ, ՇԱՏ ԷԼ ՇՐՋԵԼԻ Է»

  • article's photo

    «Այս երկու արձանագրությունները հակասում են միջազգային օրենքին, քանի որ Հայաստանը և Թուրքիան այս արձանագրություններով փորձում են վերատեսության ենթարկել Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որով սահմանվել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը»,- երեկ ՄԱԱ-ում հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը:Ըստ նրա՝ եթե հայկական կողմը վավերացնի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները, ապա Հայաստանը կոտնահարի Վիլսոնի իրավարար վճռով ստանձնած միջազգային պարտավորությունները:

    «Չեմ բացառում այն համգամանքը, որ արձանագրությունների վավերացումից հետո, Միացյալ Նահանգներում գտնվեն մարդիկ, որոնք դատի տան Հայաստանի Հանրապետությանը՝ միջազգային օրենքով ստանձնած պարտավորությունները ոտնահարելու համար»,- ասաց Պապյանը:

    Պապյանի մեկնաբանությամբ՝ արձանագրություններում պարտավորություն կա, որով կողմերը պետք է իրականացնեն այնպիսի քաղաքականություն, որը չի վնասի երկկողմ բարիդրացիական հարաբերություններին:

    «Այսինքն՝ Հայաստանի ցանկացած քաղաքական քայլ, որն ուղղված է լինելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հակասության մեջ է մտնելու արձանագրության պարտավորության հետ»,- ասաց Պապյանը:

    Ըստ Պապյանի՝ եթե արձանագրությունները վավերացվեն և մտնեն ուժի մեջ, ապա ապրիլի 24-ի նախագահի ուղերձն արդեն կհակասի նախաստորագրված արձանագրություններով հայկական կողմի ստանձնած միջազգային պարտավորություններին:

    «Այս արձանագրությունները լեցուն են ոչ միայն նախապայմաններով, այլև պարտավորություներով…. Այս արձանագրությունները մեզ ոչինչ չեն տալիս, ստորագրման դեպքում մենք կորցնում ենք մեր երկրի ապագայի զարգացման բոլոր ռեսուրսները»,- ասաց նա:

    Պապյանը կարծում է, որ Թուրքիայի համար ամենակարևորը սահմանի ճանաչումն է: «Մնացած հարցերը՝ Ցեղասպանություն, Ղարաբաղի հարց, Թուրքիայի համար բոնուսի հարցեր են…. Այն, ինչ որ մենք պետք է տանք, անշրջելի է, իսկ այն, որ թուրքերը մեզ պետք է տան, շատ էլ շրջելի է»,- ասաց Պապյանը՝ հավելելով, որ Թուրքիան ցանկացած ժամանակ կարող է մի որևէ պատճառաբանությամբ փակել սահմանը, որի դեպքում հայկական կողմը կրկին կհայտնվի շրջափակման մեջ՝ արդեն ճանաչած լինելով Թուրքիայի տարածքային ամբողջականությունը:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Արփինէ
Oct 6, 2009 14:16