Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ ADMIN. Monday, October 5, 2009 2:07 - չքննարկված
Առաջարկում
Առաջարկում գրել է:
գիտակցելով Թուրքիայի հետ սահմանների բացման ամբողջ բացասական հետևանքները
հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հակասում է հայ ժողովրդի պետական և ազգային շահերին: Թուրքիայի հետ որևէ պայմանավորվածություններ ձեռք բերելուց առաջ անհրաժեշտ է հստակեցում մտցնել ազգային կարևորություն ունեցող մի շարք գործընթացների տրամաբանության մեջ: Ուստի Ազգային նոր պահպանողական Շարժման ուսանողական միությունը պահանջում է ՀՀ նախագահից և կառավարությունից.
ա) ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ներկայիս սահմաններում’ այդպիսով հստակորեն տարանջատելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցից
բ) սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց’ չթույլատրելով, որպեսզի Արցախն ետ մնա այդ գործընթացում արդեն իսկ ընդգրկված Կոսովոյից, Աբխազիայից, Հարավային Օսիայից և այլ ինքնահռչակ պետություններից
գ) հրաժարվել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ներկայիս տարբերակի վավերացումից: Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու նախապայման ընդունել Թուրքիայի կողմից Հայերի Ցեղասպանության ճանաչումը, Արևմտյան Հայաստանի հանդեպ հայ ժողովրդի պատմական իրավունքի հաստատումը, ինչպես նաև Թուրքիայի կողմից ՀՀ ապօրինի շրջափակման արդյունքում առաջացած վնասների փոխհատուցումը»: