Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, October 5, 2009 1:49 - 1 քննարկում

ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԴԱՐՁԻ ԲԵՐՈՂ ՋԵՐՄ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՊՏԱԿՆԵՐԻ

Հոկտեմբերի 4-ին, ՀՀ նախագահին դեպի Լոս Անջելես ուղեկցում էին Նյու Յորքում դիմավորած չորս կազմակերպությունների (ՀԲԸՄ, “Հայկական Համագումար, “Վարդանանց Ասպետներ” մասոնական օթյակ և Հայաստանյաց Եկեղեցու թեմ) ներկայացուցիչները:  (Նյու Յորքի դիմավորումը՝ ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ)
Շուրջ 80 հայկական կազմակերպությունների մաս կազմող հանրությունը, միախմբված ՀՅԴ, ՌԱԿ, ՀՍԴԿ և Միացյալ Հայ Երիտասարդներ կազմակերպության շուրջ, և հայաշատ քաղաքներից ժամանած 20 հազարի հասնող ինքնաբուխ հայ բազմությունը, ՀՀ նախագահին շրջափակեցին Բեվերլի Հիլզի  “Հիլտոն” հյուրանոցի մեջ, զբաղեցնելով ամբողջ շրջակա փողոցները և մայթերը:
ժամը 4-ին սկսված ասուլիսին մասնակից էին ՀՀ նախագահին ուղեկցող սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը (Քաքիկ Հարությունյան), որը ի պաշտոնէ իրավունք չուներ մասնակցելու նման շրջագայության, որպես վիճահարույց-անորոշ քաղաքական քայլի մասնակից:
Ասուլիսին ներկա սփյուռքի քաղաքական ներկայացուցիչները հետագայում հրաժարվեցին մասնակցել նախատեսված ճաշկերույթին:
Հետաքրքրական էր հանրության պահվածքը:  ժամանել էին մեծ ու փոքր, տարբեր բողոքի գրություններ պարունակող պաստառներով: Աչքի էր ընկնում մի խրտվիլակ՝ ՀՀ նախագահի տեսքով և նրա կողքին ամրացրած փայտյա մահակ, ծայրին բոքսի մարզական ձեռնոց: Ցանկացողները մոտենում էին  խրտվիլակին և ձեռնոցով մի քանի ուժգին հարված հասցնում ՀՀ-նախագահ խրտվիլակի դեմքին, դրանով հայտնելով իրենց բողոքն ու ցասումը ընդեմ հայոց ցեղասպանության հարցը, որպես նախապայման դիտարկող և այն չընդունող նախագահի: Հարվածողների թիվը քանի գնում շատանում էր և բազմաշերտ հերթ առաջացավ հյուրանոցի դիմացի մայթին: Նման քաղաքակիրթ բողոքի փաստին անզոր էին միջամտելու կարգուկանոնին հսկող ոստիկանները, նրանք զարմացած նայում էին հարվածների քանակը սահմանափակող հերթապահ հային, որը խնդրում էր մեկ հարվածից հետո փայտը զիճել հերթում կանգնածին, որպիսի բոլորը կարողանան օգտվել ընձեռնված նորամուծությունից: Բազմության մեջ հզոր գոչյուններ առաջացավ, երբ կանգնածներից ոմանք հեռադիտակով տեսան, թե ինչպես ՀՀ նախագահը Հիլտոն հյուրանոցի 3-րդ հարկից դիտում է իր խրտվիլակին հարվածելու կանգնած հերթը: Թե ինչ մտափոխություն կառաջացնի դա նրա գլխում , հավանաբար կերևա հետագայում, երբ նա հանգիստ պայմաններում կգնահատի իր համախոհների սողունային սառնությունը և կհամեմատի այն իրեն դարձ բերել ջանացող, ջերմ ժողովրդային ապտակներին:
Երեքժամյա այս միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել նաև Հավհան Թաշչյանը և Վահե Կարապետյանը (հանրությանը ծանոթ “Լանչթռաք Վահե” մականունով) Վերջինս հայտնի է իր բազմամիլիոն ներդրումներով և մասնակցությամբ Ղարաբաղի և Հայաստանի տարբեր ծրագրերին: Նախօրեին նա ելույթ էր ունեցել Գլենդելի հեռուստաժամով և հայտնել, որ ՀՀ նախագահին հարց պիտի տա .« Ինչպես պիտի ճանաչենք հայ-թուրքական սահմանները, եթե ցեղասպանության հարց ունենք, պրոտոկոլները ընդունելով ցեղասպանության հարցը ջրի տակ կանցնի և կվերջանա»: Հայտնի չէ, տրվեց այդ հարցը հյուրանոցի ներսում, թե ոչ, կամ ինչպեսին էր պատասխանը:
ՀՀ նախագահի մարզական-քաղաքականության դեմ ուղղված 3-րդ հանդիպումը Ֆրանսիայից և ԱՄՆ-ի Արևելյան ափից հետո, ցույց տվեց, որ հայ-թուրքական հարաբերությունների վնասակար զարգացման դեմ կանգնած է այդ հանդիպումներին մասնակցած ամբողջ հայությունը: Թե ինչպես այն կընթանա Լիբանանում և Ռուսաստանում, կերևա հետագայում: Իսկ գլխավոր ձայնը պատկանում է Հայաստանի ժողովրդին, որը իր վերաբերմունքը ցույց կտա հոկտեմբերի 9-10, Երևանում:
Լ.Թ.    ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ
4 Հոկ.-2009



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԱՐՄԵՆ Ա.
Oct 5, 2009 12:06