ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Sunday, October 4, 2009 20:18 - չքննարկված

1950 թ.-ին Թուրքիան ընդունել է Հայոց Ցեղասպանության փաստը

1950 թ.-ին Թուրքիան ընդունել է Հայոց Ցեղասպանության փաստը
Սեպտեմբեր 23, 2009թ. 19:59
«Ջի-փարթներս» ընկերության իրավաբան Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված` «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան միակ իրավական միջազգային փաստաթուղթն է, որը վավերացվել է Թուրքիայի կողմից` 1950 թվականին, իսկ Հայաստանի Հանրապետությունն այն վավերացրել է 1993 թ.: Ս.Գրիգորյանի տեղեկացմամբ, կոնվենցիայի հեղինակ պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը նշել է, որ ցեղասպանություն հասկացությունը մշակվել է` հիմք ընդունելով Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության հիմնական դեպքերը: «Փաստորեն, Թուրքիան, վավերացնելով այդ կոնվենցիան, ուղղակիորեն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը»,-ասում է Սարգիս Գրիգորյանը: Մեջբերելով օտարերկրյա պետությունների դատական գործընթացից որոշ դրվագներ` նշեց, որ 2007 թվականի մարտի 9-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքի դատարանի կողմից հրապարակվել է վճիռ, համաձայն որի` Թուրքիայի «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքը մեղավոր է ճանաչվել ռասսայական խտրականություն սերմանելու և իր հրապարակային հայտարարությունների ժամանակ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար: Լոզանի դատարանը, ուղղակիորեն հղում կատարելով ՄԱԿ-ի կոնվենցիային և հաշվետվությանը, որը կոնվենցիայի բաղկացուցիչ մասն է կազմում, նրան դատապարտել է 90 օրվա պայմանական ազատազրկման և 3000 շվեյցարական ֆրանկի չափով տուգանք նշանակել: Հիշեցնենք, որ Փերինչեքը հրապարակավ հայտարարել է, որ Հայոց Ցեղասպանությունը «միջազգային սուտ» է, իսկ նույն թվականի հուլիսի 22-ին ասել է, որ «Հայկական հարց երբևէ գոյություն չի ունեցել» և որ «այն (ցեղասպանությունը) երբևէ տեղի չի ունեցել»:
Այսպիսով, արդեն իրողություն է այն փաստը, որ եվրոպական պետությունների դատարաններն ընդունում են ՄԱԿ-ի կողմից ընդունված և այլ պետությունների կողմից վավերացված վճիռներ, որոնց մասին զարմնանալիորեն լռում են թուրք իրավաբաններն ու պատմաբանները:
Արմինե Գրիգորյան



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ