Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Saturday, October 3, 2009 12:00 - 5 քննարկում

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Ես Արամ Մկրտրչյանս իմ քաղաքացիական պարտք եմ համարում և դիմում եմ Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը հետևյալ պահանջով:
1921 թվականից մինչև այսօր մեր ազգին նետված մարտահրավերներ, թևակոխել են ավարտական փուլ, այն է` «Արձանագրությունների» վավերացում և գործնական կիրառում:

Ես որպես հայ մարդ խորապես գիտակցում եմ , որ թուրքական կողմը կասկածի տակ է դնում Ցեղասպանության իրողությունը, դրանից բխող բոլոր հետևանքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից պահանջում է հաստատել 1921թ. Կարսի պայմանագրը, այսինքն` Թուրքական ներկայիս սահմանները:
Այսօր և ապագայում Հայության համար կա մեկ առաջնային գերխդիր չեղյալ հայտարարել 1921թ. Կարսի պայմանագրը, վերահաստատել հայ էթնոսի պատմական իրավունքները:Ապհովել Արցախի և ազատագրված տարածքների անվտանգությունը :
Ներքին հակա հայկական քաղաքականության շնորհիվ երեք միլոն հայ հեռացան Հայաստանից իսկ մնացածի ճակատագիրը Հայաստանում անհայտ է:
Համոզված եմ, որ հայությունը, իրապես գնահատում է այսօր տեղի ունեցող գործընթացների ամբողջ լրջությունը սակայն նա կդրսևորի համապատասխան կամք կանխելու այս հայակործան քաղաքականությունը, որը փորձում են իրականացնել գերտերությունները ՀՀ իշխանությունների միջոցով:
Դժբախտաբար այս Հանրապետությունը կրկնում է Առաջին Հանրապետության անցած ճանապարհը: Ժամն է ճիշտ գնահատելու իրավիճակը և օգտագործել մեզ ընձեռված հնարավորությունը հանրաքվեի միջոցով: Միակ հաստատությունը, որն ի զորու է վիժեցնել ցանկացած դավաճանական ընթացք, դա համահայկական հանրաքվեն է որը կարտահայտի Հայ Էթնոսի կամքը:Հայ Էթնոսը կարող է գոնե մեկ անգամ լինել իր ճակատագրի տերը :
Արամ Մկրտչյան
amjuniver@yhoo.de

Գերմանիա 02.10.09թ.



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Narek
Oct 3, 2009 12:57