ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, September 25, 2009 12:11 - 1 քննարկում

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ. ՀԱՅՑՎՈՐՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԿԴԻՄԵՆ

Հավանաբար այս դատը շարքային հայերի նյութական օգնության կարիքը ունի

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ չի ընդունել Կովկասի Ինստիտուտ հիմնադրամի դեմ ներկայացված հայցադիմումը, որը ներկայացրել էր Արարատ ռազմավարագիտական կենտրոնը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը: Հայցադիմումը վերադարձվել է զուտ տեխնիկական պատճառներով, մասնավորապես, ըստ Ենգոյանի, չեն պահպանվել Քաղաքացիական դատավարության մասին ՀՀ օրենքի պահանջները: Նրա խոսքով, հայցադիմումի հետ ներկայացվել է երկու պահանջ, որից մեկի համար պետական տուրքը վճարվել է, իսկ մյուսով չի վճարվել: Մյուս տեխնիկական սխալը, որ արել են հայցը ներկայացնողները, այն է եղել, որ այլալեզու փաստաթղթեր են ներկայացրել: Հայաստանում դատավարությունն անցկացվում է հայերենով, դրա համար դրանց թարգմանություններն էլ պետք է կցված լինեին, ինչը չի արվել, -հավելեց Ենգոյանը: Արարատ ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը Panorama.am-ին ասաց, որ դատարանի պաշտոնական մերժումը դեռ չեն ստացել, և նրա համոզմամբ, իրենք հնարավոր չէ, որ սխալներ արած լինեն: Մենք պետական տուրքը շատ լավ էլ վճարել ենք, օտար լեզվով միայն ներկայացրել ենք գրքի կազմը, որը թարգամնված է հայցադիմումի մեջ, -հավելեց Այվազյանն` ասելով, որ երբ մերժումն ստանան, նոր կորոշեն` ինչ անել: Մենք հետ չենք կանգնելու մեր մտադրությունից, եթե ինչ-որ սխալներ լինեն, կուղղենք նորը կներկայացնենք, -ասաց Այվազյանը: Հիշեցնենք, որ Արարատ ռազմավարագիտական կենտրոնը հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Կովկասի ինստիտուտին պարտավորեցնել հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը արգելել Ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը և վնասի փոխհատուցում պահանջել: Նախորդող նորություն` ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԱՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Քննարկում

TANATOS գրել է:
Ես են դատարանի ինչն եմ ասել, որ դատական տուրքի համար Ցեղասպանության հայցը մերժել ա, ուրեմն ետ դատարանում աշխատող մի հայ չկար, որ իր գրպանից մի քանի հազար դրամ տար, որ իր նախնիների վրեժը լուծեր,ինչպես ասել է ԼՈՒՍԱՀՈԳԻ Մհեր Մկրտչյանը « Վայ մամա ջան ես ինչ ա կատարվում»[/quote]



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Թամար Գրիգորյան 1968
Sep 25, 2009 17:15