ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, September 24, 2009 1:19 - չքննարկված

Օսկանյանը խոչընդոտել է

19:00 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Եթե 2002 թվականին Վարդան Օսկանյանը, որն այսօր կրակոտ ելույթներ է ունենում, չխոչընդոտեր իմ հեղինակած օրինագծի ընդունմանը, այսօր ազգային օրենսդրությունը մեջբերելով արձանագրությունները ստորագրելուց հրաժարվելը որեւէ խնդիր չէր լինի,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նա 2002 թ մեծ ջանքերի գնով շրջանառության մեջ դրեց «1915-22 թվականներին Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանման իրավական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը:
Սակայն, ըստ Հովհաննիսյանի, անձամբ Վարդան Օսկանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով, այդ օրինագծի ընդունումը տապալվել է\’ իր ղեկավարած պատգամավորական խումբը լուծարելու ճանապարհով. «3 անգամ հանդիպել եմ Վարդան Օսկանյանի հետ եւ հորդորել, որ այս օրինագիծը ընդունվի, սակայն կառավարությունը տվեց բացասական եզրակացություն, բացասական եզրակացություն տվեց նաեւ Վիկտոր Դալլաքյանի ղեկավարած պետաիրավական հանձնաժողովը, սակայն ինձ հաջողվեց 65 կողմ, 3 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրինագիծը ներառել նստաշրջանի օրակարգ: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի ու Վարդան Օսկանյանի ջանքերով, տեղի ունեցավ անասնագողություն. իմ խմբից 2 պատգամավորի տարան ՕԵԿ, եւ կանոնակարգ-օրենքի համաձայն, այլեւս իմ խումբի գործունեությունը դադարեցված էր»:
Հմայակ Հովհաննիսյանի հեղինակած օրինագծում հստակ նշվում էր, որ «ՀՀ պաշտոնական ներկայացուցիչներին, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիներին արգելվում է մասնակցել այնպիսի պաշտոնական կամ հանրային միջոցառումներին, եւ միջազգային նախաձեռնություններին, որոնք նպատակ ունեն ժխտել, կամ քննարկման առարկա դարձնելով կասկածի տակ առնել Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության իրականացման փաստը»:
Իսկ նախաստորագրված արձանագրություններով փաստորեն ամրագրվում է պատմական ենթահանձնաժողով ստեղծելու գաղափարը. «Եթե այս օրինագիծը 2002 թվականին ընդունված լիներ, որեւէ խնդիր չէր լինի համաձայնելու արձանագրությունների այս դրույթի հետ, որովհետեւ այդ դեպքում մեր օրենսդրությունը մեզ պարտավորեցնում էր հրաժարվել ցեղասպանության հարցի վերաբերյալ որեւէ քննարկումներից»:
Նա անընդունելի է համարում, որ առ այսօր չունենք ազգային օրենսդրություն ցեղասպանության հարցի վերաբերյալ. «Պարադոքսն այն է, որ ցեղասպանության հարցին անդրադարձել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ԳԽ-ի վերջին կազմը, եւ անցումային կազմը\’ ընդունելով անկախության հռչակագիրը: Ամոթ է, երբ Ֆրանսիայի խորհրդարանն ունի օրենք ցեղասպանության հարցով, լատինաամերիկյան երկրների խորհրդարաններն ունեն, իսկ Հայաստանն օրենսդրություն չունի ցեղասպանության վերաբերյալ, սրանք ինչո՞վ են զբաղված»,-հարցնում է Հովհաննիսյանը ակնարկելով նաեւ ՀՅԴ-ին. «Դաշնակցությունը 2-րդ, 3-րդ, 4-րդ գումարումներում ունեցել է խմբակցություն, եւ որեւէ փորձ չի կատարել ներկայացնելու մի օրինագիծ, որով ասենք չեղյալ կհայտարարվեր Ղարսի պայմանագիրը\’ Ռիբբենտրոպ-Մոլոտով պակտի օրինակով, նման փորձ չի արվել»:
Ի դեպ, Հմայակ Հովհաննիսյանի հեղինակած օրինագծին այն ժամանակ կողմ է քվեարկել Արթուր Բաղդասարյանը, իսկ դեմ է եղել եւ բացասական եզրակացություն տվել\’կառավարությունը\’ ի դեմս Վարդան Օսկանյանի: Այսօր նրանք տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունեն. ՕԵԿ-ը կարծում է, որ հանձնաժողով կարող է գոյություն ունենալ եւ քննարկել տարբեր պատմական հարցեր, իսկ Օսկանյանը կոչ է անում ազգային համերաշխության եւ ընդվզման. «Գուցե Օսկանյանը հենց դրա համար էր այն ժամանակ դեմ արտահայտվում, որպեսզի ի վերջո խնդիրը չլուծվի, եւ երբ ինքը կդառնա պաշտոնաթող, հող ունենա դեմագոգիայով զբաղվելու համար»:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ