ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, September 24, 2009 1:36 - չքննարկված

Քաղաքագիտության դոկտորը հայ-թուրքական արձանագրությունները որակում է ստրկական ու կապիտուլյանտական: Հեռուստաընկերությունները բոյկոտում են ազգային հարցերի մասին որևէ տեղեկատվություն

Քաղաքագիտության դոկտորը հայ-թուրքական արձանագրությունները որակում է ստրկական ու կապիտուլյանտական

[ 2009/09/23 | 19:11 ] քաղաքականություն
Սոնա Ավագյան

Մասնագետները զրկված են այս մասին հեռուստատեսությամբ հանրությանը հայտնելու հնարավորությունից

Օգոստոսի 31-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները կապիտուլյանտական և ստրկական են: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես գնահատեց արձանագրությունները «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը:

«Ճանապարհային քարտեզը գնահատել եմ որպես կապիտուլյանտական առաջին ակտ, որին պետք է հետևեն հաջորդները: Եվ ահա խնդրեմ` օգոստոսյան արձանագրությունները կապիտուլյանտական հաջորդ ակտերն են, որոնք փորձում են ամբողջացնել, վերջնականացնել, ամրագրել Հայաստանի սողացող գաղութացումը արդեն իրավականորեն: Ընդ որում, Հայաստանը, փաստորեն, տրվում է Թուրքիային խնամակալության իրավունքներով: Հայաստանը այլևս չի փորձում պաշտպանել ինքն իր ժողովրդին առկա վտանգներից, այդ թվում` Ցեղասպանության ժխտումից: Հետևաբար, մենք կանգնած ենք ուղղակի լինել-չլինելու հարցի առջև»,- ասաց Արմեն Այվազյանը:

Նա ընդգծեց, որ Թուրքիայի կողմից Հայաստանի այս կապիտուլյացիան` «Հայաստանի այսպես սահուն, սողացող կերպով Թուրքիային տրվելը», չի լինելու Գերմանիայի կամ Ճապոնիայի կապիտուլյացիայի նման, երբ այդ երկրներին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թույլ տրվեց ոտքի կանգնել, կառուցել հզոր պետություն:

«Երբեք: Քանի որ Թուրքիայի նպատակը Հայաստանի ոչնչացումն է: Սա մի փաստ է, որը չեն ցանկանում տեսնել Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ»,- ասաց քաղաքագիտության դոկտորը:

Նա նշեց, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի վերոնշյալ նպատակի մասին են վկայում, օրինակ, Թուրքայի վարչապետ Էրդողանի վերջին ցուցումները` ուղղված Հայաստանի ղեկավարությանը: Ըստ Էրդողանի այդ ցուցումների` «Հայաստանը պետք է ձեբազատվի սփյուռքից: Սփյուռքից որևէ լավ բան Հայաստանը չի ստանում»:

«Ի՞նչ է սա նշանակում: Չէ՞ որ այսպիսի նախադասությունները պետք է մեկնաբանել: Սփյուռքը Ցեղասպանության արգասիք է: Եվ Ցեղասպանությունից հետո, ժխտելով Ցեղասպանությունը, հիմա էլ, ասում են. «Սփյուռքից էլ դուք պետք է հրաժարվեք»: Փորձում են կտրել սփյուռքը Հայաստանից, ինչը և իրավաբանորեն անում է այս արձանագրությունների տեքստը»,- ասաց Արմեն Այվազյանը:

Նա հավելեց, որ Թուրքիան, դիմելով Ցեղասպանության ժխտմանը, նաև վիրավորում է հայերի արժանապատվությանն ու պատիվը: «Որովհետև ազգային արժանապատվությունը պետականաստեղծ կատեգորիա է, և Հայաստանում շարունակաբար ազգային արժանապատվությունը ոտնահարվել է: Դա էլ հենց Թուրքիայի նպատակն է»,- ասաց Արմեն Այվազյանը:

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե կա տեսակետ, որ արձանագրություններով նախատեսվող հանձնաժողովը Ցեղասպանության փաստը կասկածի տակ չի առնելու, այլ քննարկելու է պատմական այլ հարցեր` Արմեն Այվազյանը նշեց, որ այդ տեսակետը զավեշտալի է. իրականում ակնհայտ է, որ ենթահանձնաժողովի նպատակը հենց Ցեղասպանությունը կասկածի տակ առնելն է:

«Եվ եթե մեզ ասում են. «Այնտեղ Ցեղասպանության հարց չի քննվելու», դա սովորական մի սուտ է: Այդ ստերին չի կարելի հավատալ: Բա ի՞նչ հարց են քննելու: Եթե ունեն ուրիշ հարցեր` քննելու, կարող են դա անել առանց որևէ պետական ենթահանձնաժողովի: Կարող են գիտաժողովներում անել, հոդվածներով անել, գրքերով անել, ինչպես և արվում է գիտական աշխարհում»,- ասաց Արմեն Այվազյանը:

«Հանրապետականները վստահեցնում են, որ հարաբերությունները առանց նախապայմանների են լինելու» լրագրողի դիտարկմանը նա պատասխանեց, որ անկախ նրանից` այդպիսի հավաստիացումներ անում են հանրապետականները, Բրայզան կամ որևէ մեկը, հասարակ բաները չի կարելի չտեսնել: Իրականում, քաղաքագիտության դոկտորի համոզմամբ, օգոստոսի 31-ի գիշերը ստորագրված արձանագրություններում առկա են ոչ թե 1-3, այլ բազմաթիվ նախապայմաններ:

«Ասում են. «Արցախի խնդիրը դրված չէ այնտեղ»: Երբ 1915 թ. քշում-տանում էին էդ ժողովրդին, գալիս ասում էին. «Ձեր իրերը հավաքեք. մենք ձեզ տեղափոխում ենք այս քաղաքից այն քաղաքը, այս գյուղից տեղափոխում ենք ավելի անվտանգ վայր»: Կարո՞ղ է այնտեղ այդ մարդկանց ասում էին. «Գիտե՞ք ինչ, հավաքեք ձեր իրերը. մենք ձեզ հիմա տանում ենք, 2 կմ անցնելուց հետո ճանապարհին կոտորելու ենք»: Իհարկե’, չէին ասում:
Նույն բանը գրված է արձանագրություններում: Արցախի խնդիրը առկա’ է այնտեղ` առանց Արցախի անունի, Կարսի պայմանագիրը առկա’ է այնտեղ` առանց Կարսի պայմանագրի անունի, Լոզանի դաշնագիրը առկա’ է այնտեղ` առանց Լոզանի անունը տալու»,- ասաց Արմեն Այվազյանը:

Միաժամանակ նա նշեց, ոչ չի ցանկանում անդրադառնալ արձանագրությունների տեքստաբանական մանրամասնություններին, քանի որ արձանագրությունները քննարկման դնելու նպատակը հենց այդպիսի տեքստաբանական բանավեճի մեջ ներքաշելն է:

«Դա էլ է ծուղակ, որովհետև տեղեկատվական ամբողջ դաշտը գտնվում է իշխանության վերահսկողության տակ. մենք հնարավորություն չունենք 2 րոպե հեռուստացույցով խոսելու: Մինչև այսօր ոչ ոք չի հրավիրել մեզ: Արգենտինայից հայերեն խոսել չկարողացող ինչ-որ մի պրոֆեսորի էին բերել-նստեցրել, որն ասում էր. «Արժանթինի 100-ից 99 հայերը պաշտպանում են այս լավ քայլերը, որ անում է Հայաստանի պետությունը»»,- ասաց Արմեն Այվազյանը:

Մինչդեռ, նրա խոսքերով, իրենց` մասնագետների, ովքեր տասնամյակներ շարունակ Հայաստանում ուսումնասիրել են հայ-թուրքական այս խնդիրները, թույլ են չեն տալիս, որ «ժողովրդի հետ խոսենք, բացատրենք, ցույց տանք, որ այս ամեն ինչի ընթացքը տանելու է վերջնական գաղութացման և ոչնչացման»:

«Հեռուստաընկերությունները բոյկոտում են ազգային հարցերի մասին որևէ տեղեկատվություն: Նրանք, ովքեր խոսում են, զբաղվում են քարոզչությամբ, և այդ քարոզչությունը լցվում է մեր ժողովրդի գլխին հեղեղով, օրական 24 ժամ»,- ասաց քաղաքագետը:



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ