ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Thursday, September 24, 2009 1:31 - 4 քննարկում

ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԻՄՈՒՄ ԵՄ ՁԵԶ

(ԲԱՑ  ՆԱՄԱԿ)

Երկար  ժամանակ  մտորում  էի,  արդյո՞ք  արժե  գրել  այս  նամակս  ձեզ,    թեև  անկախ  նամակիս  բովանդակությունից’  ստեղծված դրությունն  էլ  ոչնչով  հնարավոր  չէ  փոխել,  սակայն  իմ  մեջ  գլուխ  բարձրացրեց    համարձակությունը  ասելու  այն,  ինչը  կուտակվել  է  իմ  մեջ,  ինչը’  պարտավոր  եմ  ասել,  հուսալով    նամակս  բեկում  կմտցնի  Հայ-թուրքական  հարաբերություննեի  ձեր  մոտեցումներին:      Նախ  ասեմ,  որ    չեմ  կասկածում  Ձեր  հայրենասիրությանն  ու  նվիրվածությանը,    սակայն  Ձեր  նախաձեռնությամբ  թափ  առած    հայ-թուրքական  հարաբերությունների  կարգավորումը    լեցուն  է  անկանխատեսելի  զարգացումներով  ու  ողջ  ազգին  անակնակալ  –  անակնկալի  հետևից  մատուցելով,  նախ  ազգի  թիկունքին  Շվեցարիայում  ապրիլի  22-  ին “ճանապարհային քարտեզ”,  իսկ  օգոստոսի  31- ին  նորից  Շվեցարիայում  կնքված  “փոխադարձ  սահմանիների  ճանաչման”  արձանագրությունը, որը  անակնկալների  գագատնակետն  էր,  երևակայությունից  վեր,  որ  հայ  մարդ  է  այդ  արձանագրության  տակ  իր  ստորագրությունը  դրել,  որը  փակեց  մեր  ազգի  առաջ  Հայկական  ցեղասպանության  միջազգայնորեն  ճանաչան  ու  մեր  պահանջատիրության  բոլոր  դռները,  ուստի  չեմ  կարող  շողոքորտել  ու  նամակս  գովասանքի  խոսքերով  համեմել,    քանզի  ձեր  թեթև  ձեռքով  փշրվեց  երազանքիս  ոսկե  կուժը,  երազանք  որ  իմ  սրտի  խորքում  փայփայել  եմ  շուրջ  45տարի,  երազանք,  որ  հանդիսացել  է  կյանքիս  միակ  իմաստը…
Երազանք,  որ  հարյուր  հազարավոր  հայորդիներ  են  ծոցել  իրենց  սրտի  խորքում,  որ  սերունդներին  ժառանգեն  մեծ  ու  հզոր  Հայաստան:
Իհարկե,  ձեր  հնարավորություններն  անչափ  շատ  են,  իրավունքներն  առավել  ևս,  բայց  որ  ամբողջ  ազգի  անունից  ծնկում  եք  թուրքի  առաջ,  կույր  մարդուն  է  անգամ  տեսանելի,  որը    նսեմացնում  է  հայ  մարդու  արժանապատվությունը.  մի  բան,  որ  թուրքին  է  հատուկ:  Միթե՞  դուք  դեռ    հետևություններ  չեք  արել,  Ձեր  հորինած  հնարամտության’  “ֆուտբոլային  դիվանագիտության”  դառը  պտուղներից,  որը  վերածվեց  սիրախաղի    ու  ազգի  թիկունքին  գախտնիության  քողի  տակ  ապրիլի  22-ի  կեսգիշերին
Շվեցարիայում  ստորագրվեց  “ճանապարհային  քարտեզ”  հակահայ  համաձայնագիրը,  որը  մոլորության  մեջ  դրեց,  խառնեց    հայամետ  Օբամայի  բոլոր  խաղաքարտերը.  արդյունքում  Օբաման  իր  ապրիլքսանչորսյան  ելույթում  չարտաբերեց  միջազգայնորեն  ընդունված    Genocid  տերմինը:
Օբամայի  ելույթի  հետ      ապրիլի  24-ին ստացանք  Ձեր  սիրախաղի  առաջին  դառը  պտուղը: Ինչու՞  եք  ամբողջ  ազգին  դարձրել  ձեր  հորինած  սիրախաղի’  “Ֆուտբոլային  դիվանագիտության”  պատանդը:  Ո՞վ  է  ձեզ  իրավունք  տվել  միանձնյա,  առանց  համայն  հայության  հավանություն,  առանձնապես  պահանջատեր  սփյուռքի    համաձայնությունն  ունենալու  մեր  դարավոր  թշնամու  հետ    հանուն  սահմանի  բացման  ողջ  ազգին  թուրքի  առաջ  ծնկի  բերեք,  դուք  ապտակեցիք  այն  մարդկանց  դեմքին,  ովքեր  անշահախնդիր  իրենց  կյանքը  նվիրել    են  Հայոց  մեծ  եղեռնի  միջազգային  ճանաչմանն  ու  դատապարտմանը,  որից  մեկն  էլ  տողերիս  հեղինակը:  Ձեր  թեթև  ձեռքով    շատ  հեշտ  ու  հանգիստ  ջուրը  գցեցիք  նրանց  գործադրած  ջանքերը,  լոբբիստական  աշխատանքներն  ու  ահռելի  գումարները  որ  տրամադրվել  էին  հաղթանակի  հասնելու  երազանքով:
Միթե՞  Դուք  չե՞ք  զգում,  որ  հայտնվել  եք  աճպարարությամբ,  ստով  ու  կեղծիքով  շաղաղված  թուրքական  դիվանագիտության  որոգայթում,  մի  թակարդ,  որ  ամբողջ  ազգին  եք  ներքաշել  ճահիճը,  որտեղից  դուրս  գալն  այլևս  անհանար  է  լինելու:  Դուք  ինքնագոհ  ձեր  սիրախաղով,  որ  կարողանում  եք  մերձենալ  ու  թուրք  վերնախավի  հետ  ձեռքսեղմումի  անմոռանալի  պահեր  ունենալ,  Դուք  ձեր    երևակայական      հնարամտությամբ  ու  տղայական  շտապողականությամբ  ողջ  ազգի  համար  թակարդ  լարեցիք  ու  ստիպում  եք  ազգովի  լուռ  ու  մունջ  ենթարկվենք  ձեր  կամայականությանը:  Դուք  այսօր  անգամ  առհամարում  եք    Դաշնակցության  հետ  խորհդակցել,  լսել  նրանց  կարծիքը.  մի  կուսակցություն,  որ  եղեռնից  հետո  իր  ուսերին  է  վերցրել  միջազգայնորեն  Ցեղասպանության  ճանաչումն ու  դատապարտումը,  մեր  տարածքների  վերադարձը:  Զարմանալիորեն  ձեզ  չի  հետաքրքրում,  թե  ինչու՞  է
այսօր  դաշնակցությունը  նստացույց,  հացադուլ  անում,  Ձեզ  չի՞    հետաքրքրում  այն  պատճառներն,  որ  նրանց  մղել  է  այս  ծայրահեղ  քայլին,  թե՞ համառորեն  կոծկում  եք  արտգործնախարարի  ազգադավ  գործողությունները,  որ  չբացահայտվեն:
Վաղուց  էի  նկատել,  որ  Ձեր  խոսքի  ու  գործի  մեջ  սարերի  չափ  տարբերություն  կա.
Միթե՞  սահմանի  բացումը  այդքան  անհրաժեշտություն  է,  թե՞    մի  խումբ  բիզնեսմենների  կամքը  կատարելու,  նրանց  միլիոնները կրկնապատկելու  համար  ազգովի  այդքան  թանկ  ենք  վճարելու…
Կարո՞ղ  եք  գոնե  գեթ  մի  հարցիս  պատասխանել.
-Ի՞նչ  է  նշանակում  “փոխադարձ  սահմանիների  ճանաչում ”
– Չե՞ք  կարող  պատասխանել,  ես  կպատասխանեմ,-
Անարգվել    մեր  1,5միլ  նահատակների    սուրբ  հիշատակը,    հարյուրամյա  ճանապարհ  անցած  մեր  ցավերի-  ցավ,    ծովից-ծով  պատմական  հայրենիքի  վերադարձը  այլևս  դարձավ  անհաuանելի  երազանք.
հրաժարվել  պահանջատիրությունից ,  կասեցնել  աշխարհով  մեկ  գործող  ‘Հայ-դատի”  աշխատանքները…  աշխարհի  աչքին  երևալ  զրպարտիչ,  մեր  առաջ  փակելով  բոլոր  դռները:
Սահմանի  բացման  հետևանքների  վրա  այժմ  չեմ  ուզում  խորանալ,
միայն    թռուցիկ    ասեմ,  որ  ողջ  ազը  դառնալու  է  չարչի,  թուրքն  արտադրի,  հայն  իրացնի,  մեր  ԲՈՒՀ-երն  էլ  են  փակվելու,  իսկ  որ  նորից  թուրքն  արմատներ  է  գցելու  բուն  Հայաստանում,  դա  անառարկելի  է,  իսկ  հետևանքները՞…  չեմ  շարունակում,  քանզի  “Սահմանի  բացման  վնասների ” մասին  վաղուց  եմ  գրել  իմ  ընդարձակ  վերլուծությունը:
Իսկ  եթե  ուզում  էիք  սահմանը  բացել  ու  դիվանագիտական  կապ  հաստատել  Թուրքիայի  հետ  այն  էլ  առանց  նախապայմանների,  ինչպե՞ս  եղավ,  որ  օգոստոսի  31-ին    այսպիսի  խայտառակ ‘ նախապայմանի
“Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը՝ սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով”
արձանագրության  տակ  ստորագրություն  դրվեց :
Կարծիք  է  ստեղծվում,  որ  մի  երրորդ  երկրի  ներկայացուցիչ  է  այդ  արձանագրության  տակ  դրել  իր  ստորագրությունը,  ոչ  հայ  մարդ.
Հայ  մարդու  ձեռքը  պիտի  կոտրվեր  այդ  պահին…
Միթե՞  ցեղասպանությունն  ուրանալու  հաշվին  պետք  է  բացվեն  այդ  սահմանները,  մեր    գերի  ընկած  սահմանները:
Միամտություն  կլիներ  մտածել,  թե  Գյուլը  կընդուներ  ձեր  “ֆուտբոլային  հրավերքն ” ու  կգար  Հայաստան  ֆուտբոլ  դիտելու,  կամ  Դավոսում  Էրդողանի  բեմականացված  պահվածքը  Պերեսի  երեսին  շպրտելով,
-Դուք  մարդասպան  եք,  քանի  որ  Գազայում  երեխաներ  եք  սպանում:,
Լքելով  դահլիճը  չմոռացավ  հանդիպել  ձեզ  հետ…
Միթե՞  ռազմավարական  գիտելիքների  պակասը  չէ,  որ  այս  քայլերը  մանրակրկիտ  վերլուծության  չեն  ենթարկվել  ձեր  կողմից.
հաշվի  չառնելով  ամենակարևոր  հանգամանքը,  որ  եթե  այսօր  թուրքը  բացի  սահմաններն  ու  դիվանագիտական  հարաբերություններ  հաստատի,  մենք  այլևս  իրավունք  չուենք  ցեղասպանության  մասին  անգամ  թեթև  ակնարկել,  կամ  Ադրբեջանի  խնդրում  թուրքի  կամքին  հակառակ  քայլ,  մյուս  օրը  մեր  դեսպանը  կարտաքսվի  Թուրքիայից,  սահմանն  էլ  կփակվի,  հայկական  ապրանքներն  էլ  կբոյկոտվեն…
Միթե՞  փորձադաշտ  են  մեր  ազգային  խնդիրները,    ու  դուք  այսօր  ձեր  շուրջը  հավաքելով  կուսակցակցությունների  ղեկավարներին,  փորձում  եք
համոզել  որ  դուք  ճիշտ  եք.  ձեր  գործողությունների    հետագա  անհաջողությունների  մեղսակիցը  դարձնելով  նրանց,  բայց  այդ  52  կուսակցական  ղեկավարներով  չէ  որ  պիտի  որոշվի  այնպիսի  հարց,    ինչպիսին    ցեղասպանությունն  է  ու  հայկական  տարածքները.  ու՞մ  է  գաղտնիք,  որ  կուցակցակցության  ղեկավարների,  ազգային  ժողովի  պատգամավորների  99%  բիզնեu  ունեն  ու  հետապնդում  են  իրենց  սեփական  շահերը,  որ  սահմանները  բաց  լինեն  ու  իրենց  գրպանների  պարունակությունը  եռապատկվի  ու  քառապատկվի…  նրանց  հայրենասիրության  չափը  համեստորեն  լռելն  է,  իսկ  դիվանագիտական  ձախողումների  գլխավոր  մեղավորը  վաղը  դուք  եք  ճանաչվելու  ու  Ձեր  ճակատին  է  դաճվելու  դավաճանի  խարանը. սերունդները  անեծքով  են  հիշելու  ձեր  անունը.  այս  է  դառը  իրականությունը.
Դավաճանությունը  պոզով  ու  պոչո՞վ  է  լինում…
ՈՒնեցեք  համարձակություն  ընդունելու  ձեր  սխալը  և  ճանապարհի  կեսից  գոնե  հետ  կագնեք,  որ  հնարավոր  լինի  ձեր  սխալ  քայլերը  սրբագրել  կարողանանք:  Վաղուց  էի  նկատել,  որ  Ձեր  խոսքի  ու  գործի  մեջ  սարերի  չափ  տարբերություն  կա.
Չի  կարող  կարգավորման,  դիվանագիտական  հաստատման,  բարի  դրացիական  հարաբերության  մասին  խոսք  լինել  անգամ,  երբ  այն  կառուցվում  է    անարդարության  հիմքի  վրա,  երբ  մեր  ուղեղից  ու  սրտից  փորձում  եք  ջնջել  Հայկական  Ցեղասպանությանը.  մեր  1,5միլ  նահատակներին,  մեր  պապերի  երկիրը,  այն  դեպքում,  երբ  մենք  մեծ  շանսեր  ունենք  մեր  տարածքներին  տեր  կանգնելու  միջազգային  դատարանով    Թուրքիայից  պահանջելու  մեր  այն  տարածքները,
որոնք  ամրագրված  են  Ամերիկայի  28-րդ  պրեզիդենտ  Վուլդո  Վիլսոնի    “Իրավարար  վճիռում”,  որը  չունի  վաղեմության  ժամկետ,  հաստատված  է  Ամերիկայի  մեծ  կնիքով  18  պետությունների  մասնակցությամբ  (22 նոյեմբերի, 1920թ.):
Հայ-թուրքական  սահմանների  ճանաչման  հարցը  ոչ  միայն    Հայաստայան  կուսակցությունների,  կամ  ազգային  ժողովի  լուծման  խնդիրը  չէ ,  այն  համայն  հայության    հնրաքվեն  միայն  կամրագրի  ձեր  գործողություններին  այո  ասի՞,  թե՞’  ոչ:  Թեև  Ձեզ  համարում  եք  համայն  հայության  նախագահ,  բայց    այսօր  ցավով  պիտի  արձանագրեմ,  որ  թքած  ունեք  սփյուռքի  կարծիքի  վրա,  էժան  ծախելով  սփյուռքի    100  ամյա  պայքարի  ճանապարհ  անցած  ցեղասպանության  միջազգայնորեն  ճանաչման  գործընթացը:  Փաստացի  դուք  այսօր  օգնում  եք  թուրքին,  որ  աշխարհով  մեկ  գործող  “Հայ-դատի ” գրասենյակները    դադարեցնեն  իրենց  լոբբիստական  աշխատանքները:
Տարիներ  ի  վեր  Թուրքիան  հայցում  էր  հրեական  լոբբիի  աջակցությունը  հակազդելու  կոնգրեսի  վրա  օրակարգից  հանելու  ցեղասպանության  հարցը.  հիմա  դրա  կարիքը  չկա.  ձեր  օգնությամբ  Թուրքիան  հրաժարվեց  հրեական  լոբբիի  աջակցությունից,  քանզի  նրանց  վրա  ծախսվող  միլլիոններն  այնքան  օգտակար  չէին  կարող  լինել,  ինչպես  ձեր  հորինված  սիրախաղի,  որն  ամբողջ  աշխարհին  մոլորեցրեց.
անգամ  այն  22  պետություններին , որոնք  ընդունել  էին Հայոց ցեղասպանությունը.  դրեց  անելանելի  դրության  մեջ:
Իսկ    մյուս  պետություններն  այս  ֆոնի  վրա  այլևս  իրենց  խորհրդարաններում  ցեղասպանության  թեմային  կանդրադառնա՞ն.    երբե´ք…
ՈՒ  այս  զրոյական  դիվանագիտական  ռազմավարական  գիտելիքներով երկիր  եք  ղեկավարում,  ազգային  անլուծելի  հարցեր  լուծում  հեշտ  ու  հանգիստ’    մատների  արանքով  նայելով,  մոռանալով,  որ  գործ  ունեք  ցեղասպան,  խորամանկ,  խարդաղ,    սուտը  բերանում  աջ  ու  ձախ  շաղող  թուրք  հրեշի  հետ,  որ  ձեռքսեղմումի  պահին  իրեն  բարեկամ  է  ձևացնում,  բայց  մի  քայլ  այն  կողմ  նույն  թշնամին  է,  իրենց  ցեղասպան  նախնիների  իսկական  ժառանգորդները…

Առաջին  հայ  ղեկավարն  եք,  որ  ծնկում  է  թուրքի  առաջ  մի  փոր  հացի’  սահմանի  բացման  համար,  որի  հետևանքներն,  օգուտներն  ու  վնասներն  անգամ  նժարի  վրա  չեք  դրել,  բայց  խաղասեղանին  եք  դրել    մեր  հազարամյա  պատմական  տարածքները  և  արդեն  խաղը  տանուլ  եք  տվել.    Ցավոք  համարձակություն  չունեք  խոստովանել:  Այսօր  ձեր  հորինած
“Ֆուտբոլային  դիվանագիտությունն”  աշխատում  է  Թուրքիայի  օգտին:  Թուրքիան  հաղթեց  ոչ  միայն  ֆուտբոլում,  այլև  դիվանագիտորեն.
Ես,  որ  միշտ  քննադատել  եմ  երկիրը  ցնցումների  մեջ  պահող  ընդդիմության    հանրահավաքները,  քննադատական  հոդվածներով  հանդես  եկել,  բայց  այսօր    այս  ճակատագրական  պահը  հաղթահարելու  համար  համազգային  ընդվզման  կոչ  եմ  անում.  միայն  այդ  դեպքում  կկարողանանք  փրկել  մեր  պահանջատիրության  իրավունքը,  ինքնասիրությունն  ու  արժանապատվությունը  …
Որակումներս  խիստ  են  պարոն  նախագահ,  բայց  ցավոք  այս  է  դառը  ճշմարտությունը  ընդունեք,  թե՞  չընդունեք:  Այսօր  ձեր  հորինած
Սթափության  կոչ  եմ  անում,  հանուն  մեր  ազգային  շահերի,  հանուն  մեր  նահատակների  սուրբ  հիշատակի,  հանուն  մեր  ազգաին  արժանապատվության:
*
ՍՈՆԱ  ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
(Գրող-հրապարակախոս,  “Հայ-դատի”  պաշտպան)



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Ռուզան
Sep 24, 2009 2:18