Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Wednesday, September 23, 2009 10:45 - 1 քննարկում
Վերջին “դմակավոր պատգամավոր”-ի ամենավերջին երազանքը:
«Առավոտի» տեղեկություններով, հոկտեմբերին կայանալու է երկու օլիգարխ պատգամավորների զավակների հարսանիքը: Այդ առիթով մեծ կարողություններ ունեցող հայրիկները որոշել են յուրօրինակ նվեր անել իրենց զավակներին. «փակելու» են մի կազինո ու այդտեղ շատ նեղ «շրջանակով» հյուրերի ու նորապսակների համար երգելու է իտալացի հանրահայտ երգիչ Ադրիանո Չելենտանոն: Վերջինս ինչպես ծածուկ ժամանելու է Հայաստան, այդպես ծածուկ էլ հեռանալու է՝ բացառիկ հարցազրույց տալով միայն «Հ1»-ին: Ընդ որում, Հանրայինում խստորեն զգուշացրել են՝ ինֆորմացիայի արտահոսք թույլ չտալ: Թե ինչու են գաղտնի բերում-տանում Չելենտանոյին, շրջանառվում են տարբեր վարկածներ, որոնցից մեկն էլ տնտեսական ճգնաժամի ու լարված ներքաղաքական իրավիճակի պայմաններում աչք չծակելն է:
1 քննարկում
misak