Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Wednesday, September 23, 2009 10:12 - 1 քննարկում

Հայաստանում մնացած փոքրաթիվ եզդիներն իրենց վրա են վերցնում ՀՀ քաղաքականության զարգացման խնդիրները, դրանք դնելով գիտական հիմունքների վրա: Եզդիների ոչխարապահ առաջնորդ, եզդիագիտության պրոֆեսոր Ազիզ Թամոյանը իր հոտին է միացնում ՀՀ-ի բրդատու և դմակավոր դիվանագետներին:

Եթե հանցագործը չի ընդունում իր հանցագործությունը, նշանակում է` նա այդպես էլ շարունակելու է»: Այսպես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեկնաբանել Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ, եզդիագիտության պրոֆեսոր Ազիզ Թամոյանը: Բացի այդ, նա լրագրողներին հայտարարել է, որ ողջունում է այս գործընթացը:«Թուրքերը պետք է մինչև այսօր ճանաչեին Հայոց ցեղասպանությունը: Արդեն 20 երկրներ են ճանաչել այն»:
Նշելով, որ նախորդ դարի սկզբին Թուրքիայում ավելի քան մեկուկես միլիոն հայ և 500 հազար եզդի են սպանվել` Թամոյանը ցանկություն է հայտնել, որպեսզի այսօր առկա հայ-թուրքական հարաբերությունները, ամեն դեպքում, շարունակվեն:
Բացի այդ, Հայաստանի գլխավոր եզդին չի պատկերացնում, թե Թուրքիայում 1915թ. տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրող ինչ հանձնաժողովի մասին կարող է խոսք գնալ: «Ո՞վ չգիտի դրա մասին: Ֆրանսիա՞ն, Ամերիկա՞ն, Ռուսաստա՞նը: Եթե նրանք չլինեին, եղած եզդիներն ու հայերն էլ վերացված կլինեին»:
«Եղբայրաբար» դինելով հայ-թուրքական Արձանագրությունների դեմ հանդես եկող դաշնակներին` Թամոյանը նրանց կոչ է արել դադարեցնել բողոքի ակցիաները: «Ազգի մեջ պառակտում մտցնելը գեղեցիկ չէ»,- նշել է նա:
Թամոյանը նաև ընդգծել է, որ այս բանակցություններում Հայաստանը ոչինչ չի կորցնում, այլ նույնիսկ շահում է: «Աշխարհը թքելու է Թուրքիայի ղեկավարության երեսին: Կասեն` տեսեք, թե ինչպես են նրանք ընդառաջ գնում և ուզում են լուծել հարցը խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է Աշխարհի եզդիների ազգային միության նախագահը:[/quote]



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԿԱՐԻՆԵ
Sep 23, 2009 13:58