ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Tuesday, September 22, 2009 12:01 - 5 քննարկում
ԿՏՐՈՒԿ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ: ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏ.ԴՈԿ. ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ, ԻՐԱՎԱԲԱՆ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ:
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Թեմա.
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ԴԵՄ:
Բանախոսներ.
Քաղաքական գիտ. դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն՝
Արմեն Այվազյան
GPartners իրավաբանական ընկերության գործընկեր՝
Սարգիս Գրիգորյան։
Երբ.
Սեպտեմբերի 23-ին (չորեքշաբթի), ժամը 12–00:
Որտեղ.
«Արմատ» մամուլի ակումբ, Արշակունյաց 2/ա (Մամուլի շենք), երրորդ հարկ:
Թեմայի վերաբերյալ.
Ս.թ. սեպտեմբերի 17-ին «ԱՐԱՐԱՏ» ռազմավարագիտական կենտրոնը դատական հայցով դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին՝
Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու
և վնասի հատուցման պահանջի մասին։
Սույն դատական հայցն ուղղված է ընդդեմ «Կովկասի Ինստիտուտ» (Լրատվամիջոցների Կովկասյան Ինստիտուտ) հիմնադրամի, որը 2008 թ.-ին քաղաք Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և հարավային Կովկասը» վերտառությամբ գիրքը, որտեղ ի թիվս այլ նյութերի, զետեղված է նաև Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանությունը հերքող՝ «Թուրքիա–Հայաստան հարաբերություններ. հավերժական փակուղի» խորագրով հոդվածը:
5 քննարկումներ
Sargis A.