ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Tuesday, September 22, 2009 12:01 - 5 քննարկում

ԿՏՐՈՒԿ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ: ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏ.ԴՈԿ. ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ, ԻՐԱՎԱԲԱՆ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ:

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Թեմա.

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ԴԵՄ:

Բանախոսներ.

Քաղաքական գիտ. դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն՝

Արմեն Այվազյան

GPartners իրավաբանական ընկերության գործընկեր՝

Սարգիս Գրիգորյան։

Երբ.

Սեպտեմբերի 23-ին (չորեքշաբթի), ժամը 1200:

Որտեղ.

«Արմատ» մամուլի ակումբ, Արշակունյաց 2/ա (Մամուլի շենք), երրորդ հարկ:

Թեմայի վերաբերյալ.

Ս.թ. սեպտեմբերի 17-ին «ԱՐԱՐԱՏ» ռազմավարագիտական կենտրոնը դատական հայցով դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին՝

Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու

և վնասի հատուցման պահանջի մասին։

Սույն դատական հայցն ուղղված է ընդդեմ «Կովկասի Ինստիտուտ» (Լրատվամիջոցների Կովկասյան Ինստիտուտ) հիմնադրամի, որը 2008 թ.-ին քաղաք Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և հարավային Կովկասը» վերտառությամբ գիրքը, որտեղ ի թիվս այլ նյութերի, զետեղված է նաև Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանությունը հերքող՝ «ԹուրքիաՀայաստան հարաբերություններ. հավերժական փակուղի» խորագրով հոդվածը:



5 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Sargis A.
Sep 22, 2009 22:06