Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Sunday, September 13, 2009 12:35 - 1 քննարկում

Քնաթաթախ ակնարկ գիշերային դիվանագիտության մասին

Հայկ
hhhaik@gmail.ru
93.80.49.223
Submitted on 2009/09/13 at 9:22am

Մեծ տատիկս ասում էր՝ «քնենք՝ աշխարհը հանդարտվի» կամ՝ «քնենք. քնելուց լավ բան չկա»: Եվ իրոք, նույնիսկ ամենաբռնակալական երկրներում և նույնիսկ ամենադժնդակ պայմաններում (բանտ, համակենտրոնացման ճամբար և այլն), կա ազատության և հանգստի գեթ մեկ տեղ, ուր մարդ կարող է ժամանակավոր թաքնվել. դա գիշերային քաղցր քունն է: Բայց նույնիսկ, եթե իմ պես գիշերներն ուշ եք քնում, էլի կարող եք վայելել համեմատական ազատության հաճույքները: Օրինակ՝ կարող եք պատկերացնել, որ մինչ դուք ձեր տան խոհանոցում նստած գիշերվա անուշ հաց-պանիրն եք ուտում, անգերազանցելի Սերխիո Լիբերտովիչը խոր քուն է մտած. կարելի է ասել՝ չկա, տարրալուծվել է երկնային եթերի մեջ, զրուցում է հրեշտակների հետ: Իր բերլոգայում քնած է Մեդվեդևը, Օբաման նիրհում է՝ իր մանկության սիրելի խաղալիք արջուկին գրկած: Այն ամենը, ինչ ցերեկային աշխարհի իրականությունն է, այդ պահին սոսկ պատրանք է, մինչ երազային պատրանքները՝ իրականություն: Ի՜նչ քաղցր է պատկերացնել այդ տեսարանը: Ավելի ճիշտ կլիներ ասել՝ քաղցր էր: Որովհետև այս տարվա ապրիլից հայ ժողովուրդը զրկվեց նաև ազատությունը վայելելու այդ վերջին շանսից: Այժմ հայ ժողովուրդն իրավունք չունի գիշերները հանգիստ քնել կամ գեթ վերացարկվել իրականությունից: Որովհետև, երբ առավոտ շուտ՝ դեռ սուրճը չխմած, քնաթաթախ, ճպռոտ աչուկներով հայաստանցին շտապում է իր համակարգչի մոտ՝ իմանալու օրվա նորությունները, պարզում է, որ մինչ ինքը խաղաղ սավառնում էր Մորփեոսի աշխարհում, իր երկրի ջոջերը գիշերը մի հերթական դարակազմիկ փաստաթուղթ են ստորագրել այլ երկրների ջոջերի հետ: Ու մեր խեղճ հայաստանցին մնում է շվարած. չի հասկանում արդեն՝ արթո՞ւն է, թե՞ դեռ երազում է: Եվ դա դեռ ոչինչ. նա չի կարողանում կողմնորոշվել՝ այսուհետ գիշերները քնի՞, թե՞ սպասի մինչև լուսաբաց՝ համոզվելու, որ հերթական գիշերը նոր անակնկալներ չի բերելու իր հետ: Այսպես հայաստանցուց խլվեց իր վերջին ունեցած բանը՝ հանգիստ քունը: Ու մտածում է նա՝ եթե էսքան լավ բան եք անում, ինչի՞ օրը ցերեկով, մարդավարի, բոլորի ներկայությամբ չեք անում: Ինչո՞ւ եք սպասում մթությանը և մենությանը: Գաղտնի դիվանագիտությունը գիտեինք, բա գաղտագողի՞ն որտեղից առաջ եկավ: Այո՛, սիրելիներս, այժմ հայաստանցին պետք է արթուն մնա և փոխի իր ռեժիմը: Այսինքն, ռեժիմ ասելով՝ կամ իր օրվա ռեժիմը, կամ վարչակարգը: Հիշում եմ քեռուս տղուն, որն իմ նման ուշ քնող, ուշ արթնացող է, երբ բաժանվում էր կնոջից, զոքանչը, փաստարկելով, թե ինչու իր աղջիկը չի կարող ապրել եղբորս հետ, ասում էր՝ «он не подходит нам по режиму»: Զոքանչը կիսով չափ ռուս էր՝ առույգ ռուս կթվորուհիների հետնորդ, որոնք լուսաբացից առաջ էլ արթանանալով՝ շտապում են կովերի մոտ՝ հնգամյա պլանը գերակատարելու: Հիմա մերն է: «Они не подходит нам по режиму»: Մենք քնած ենք, նրանք՝ արթուն: Մեր վերջին՝ քնելու իրավունքից մեզ զրկում է: Իսկ եթե լուրջ, ապա եթե չեք ուզում մի առավոտ զարթնել ու իմանալ, որ գիշերը որոշում է ընդունվել հայկական զորքերն ազատագրված տարածքներից դուրս բերել, ապա ռեժիմային այս խնդրին պետք է շատ ավելի կարևորություն տալ, քան տալիս էիք մինչ այսօր: Օրինակ, եթե մինչ այժմ զենք գործածել չգիտեք, լավ կլինի՝ լրացնեք այդ բացը: Մարդ ես, գիշերներն ի՛նչ ասես՝ կարող է պատահել, ինքնապաշտպանվելու հնարավորություն չունենա՞ք գաղտագողի դիվանագիտության գիշերային թիթեռնիկներից: Մի օր ձեր տունը մտնեն, ուզենան բան-ման տանել, դուք էլ արդեն կազմ-պատրաստ, զգոն կլինեք:



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԱՐՄԵՆ Բ.
Sep 14, 2009 1:58