ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Friday, September 11, 2009 20:40 - 1 քննարկում

Մեր դիվանագիտությունը որբ է, մեզ Նժդեհ է պետք:

Հայաստանը Կովկասի ցամաքային դարպասներն է ու թուրքերը մեզանից շատ են շահագրգրված այդ դարպասները բացելու համար, դրա համար նախ օգտագործում են իրենց սիրած խաղաքարտը «բաժանիր և տիրիր» ու այնպիսի շշկռեցնող պահանջներ են դնում, որ էդ դարպասները իր համար մենք իրենց խնդրելով ու համոզելով բացենք: Թուրքերին տվյալ պահին արդեն հաջողվել է մեր քաղաքական գործիչներին գցել ցեյտնոտի մեջ: Եվ այդպիսի տարօրինակ առաջարկությունները թուրքիայի կողմից, ըստիս, ունեն հենց այն նպատակը, ինչպես նշում է Ս. Քիրեմիջյանը, որ վրացիներին ասենք. առանց ձեզ էլ յոլա կգնանք, ադրբեջանցոնց վրա ծիծաղենք, իսկ Հայաստանում իրար հետ կռվենք: Նման ցինիկ պահանջները, ցինիկ ժամկետով, դրվում են, որպիսի մենք նույնիսկ ժամանակ էլ չունենանք մտածելու իրողության մասին: Այդ քաոսում մենք չենք կարող լիարժեք գնահատական տանք հայ- թուրքական սահմանի բացմանը, որն իրականում կովկասի ցամաքային սահմանն է բացում թուրքիայի հետ: Եթե Հայաստանի տնտեսական շահերը մի վարկյան մի կողմ դնենք, որը շատ հարցականներ ունի, ակնհայտ է, որ սահամանը բացելու մեջ թուրքերը մեզանից շատ են շահագրգրված: Ինչ վերաբերվում է տնտեսական անկմանը, որը նշում է իր «Լոպազության և զոռբայության արանքում » հոդվածում Անդրանիկ Թևանյանը, թուրքերը միայն նպաստելու են այդ տնտեսական անկմանը, ղարաբաղի հարցում ճնշում գործադրելու համար: Իսկ այն մեկնաբանները, որոնք օրինակ են բերում Իրանի հետ առևտրական հարաբերություններ հաստատելու առաջին շրջանը, երբ ունեինք դժվարություններ, մոռանում են, որ Իրանի հետ մենք պատերազմական վիճակում չենք գտնվում, ինչպես ադրբեջանաթուրքական դաշինքի հետ: Խաղաղությու՞ն են ուզում, շատ բարի, մենք էլ էնք ուզում ու մենք կմտածենք թե երբ պատրաստ կլինենք սահմանները բացելու: Իսկ մեզ պայմաններ թելադրելով խաղաղություն հաստատելը խաղաղություն չէ՝ այլ կապիտուլիացիա:
Եթե լավ մտածենք, սահմանը բացողը պիտի մենք լինենք, մեր պայմաններով և ոչ թե թուրքերը, դա ապագայում մեր ձեռքին կարղ է լինել ուժեղ լծակ քաղաքականության մեջ: Միայն Նախիջևան գնացք հասնելը նրանց համար ունի մեծ ստրատեգիական նշանակություն, էլ չեմ ասում Բաքու, կրկնում եմ Ս. Քիրեմիջյանի մտքերը: Եվրոպան է մտնում կովկաս ցամաքով և նաև Ամերիկան: Վրացական կառուցվելիք երկաթուղին կապված է ռիսկերի հետ ինչպես ֆինանսական այնպես էլ քաղաքական տեսակետից: Այնպես, որ վրացիները նույնպես շահում են, իսկ որոշ վրաստանաբնակ «քաղաքագետների» լաց ու կոցը, թե վրաստանը կորցնում է, “երեք մանեթանոց” լաց է, իսկ արդբեջանցիներինը “մեկ ու հիսունանոց” լաց: Մենք պետք է վրաստանի հետ խորացնենք մեր բարիադրացական հարաբերությունները և վրացիների հետ մեկտեղ դիմակայենք սադրանքներին, որ տարվում են Հայ Վրացական հարաբերությունների մեջ և ստեղծել սեփական տնտեսական զարգացման մոդելը վրացիների հետ մեկտեղ:Թուրքիան ու ադրբեջանը հասկացել են, որ եթե հայաստանը ստեղծի տնտեսական զարգացման մոդել նման պայմաններում, վաղը պայմաններ թելադրողը հայերն են լինելու, իսկ ամենածանր փուլը մենք արդեն անցել ենք ու հարևան պետություններին էլ չենք զիջում, չնայած ներքին բազում անարդարություններին, որոնց հիմնական մասը ներքին թշնամու գործն է: Ստեղծելով սեփական տնտեսական զարգացման մոդել, հայերը սառը պատերազմում հաղթող դուրս կգան և՛ թուրքիաի և՛ ադրբեջանի հանդեպ: Դրա համար են թուրքերը շտապում, դրա համար է էս «հավկիթ չեմ ուզում՝ դրեք ջեբս» քաղաքականությունը: Այնպես որ մենք մեր դիրքերը պետք է ճիշտ օգտագործենք և չենթարկվենք հերթական թուրքական պրովակացիային, չընկրկենք ինչպես արտաքին, այնպես էլ ներքին թշնամու հոխորտանքներին, թե վա՜յ, առանց սահմանը բացելու ի՞նչ պիտի անենք, շատ բան ունենք անելու, նախ պետք է կարգ ու կանոն հաստատենք, որ մեր գռփողների կողքին վաղը թուրք գռփողները չշարվեն, որ էդ սահմանը ծառայի առաջին հերթին սովորական մարդուն, որի ուսերի վրա է երկիրը, ու պետությանը, այլ ո՛չ թե մոնոպոլիստի գործը հեշտացնի, աչքներիս առաջին չե՞ն, ինչքան էլ տռզեն. հագենալ չունեն, դրա համար ո՛չ մեկի ձայնը չի ելնում, երբ բոլորը համ բիզնեսով են զբաղվում համ քաղաքականությամբ : Դրանից շահելու են միայն նրանք, ովքեր սովետը քանդվելուց մինչև էսօր շահում են, մնացածի համար բան չի փոխվի, դրա համար էլ ժողովուրդը անտաբեր է այդ հարցում կամ մոլորված, ՄՈԼՈՐԵՑՐԱԾ:
Ֆրանսիան ու Գերմանիան են միացել ու ստեղծել Ֆրանսագերմանական հանրապետություն ու ո՛չ մեկի սուվերինիտետն էլ չի տուժել, ինչու՞ վրացիների հետ չմիանանք, այլ ընդունենք մեր արժանապատվությունը անարգող ու հետագայում շատ վտանգավոր թուրքական պայմանները: Ամերիկացինե՞րն էն վրաստանում, այո՞, իսկ ինչու՞ ամերիկացիները մեզ չեն խրախուսում վրաստանի միջոցով իրենց հետ համագործակցենք այլ թուրքիայի միջոցով: Գուցե ամերիկայում կան ուժեր, որոնց դա պետք չէ՞…վնասում է գլոբալացման պլանների՞ն, ինչպե՞ս կլինի, առանց աշխարհի հիմնական տնտեսության հետ անմիջական կապի վրաստանն ու հայաստանը տնտեսական վերելք ապրեն, այդ դեպքում ամերիկան ու նրա մերձավոր ուժերը էլ ի՞նչ ունեն կովկասում:
Այսօր, արդեն երեք երկրներ ճանաչել են Աբխազիաի ու հր.Օսետիաի պետականությունը, չեմ չարախնդում վրացիներին, իրողությունն է այդպիսին, այս հարթության վրա ղարաբաղի չճանաչումը ուղղակի միջազգային խայտառակություն է, անհեթեթություն և թուրքերը ու ադրբեջանցիները ջանում են խաղը տեղափոխել այլ հարթության վրա, միանում եմ այն կարծիքին, որ վաղը նույն կերպ կասեն, մի խանգարեք, թող Ղարաբաղի հարցը հայերն ու թուրքերը իրար հետ լուծեն, «արդեն լավ էլ բանակցում են, դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, բարեկամանում են», «մի խանգարեք», մի մի մի մի և այսպես մի քանի տասնամյակ, մինչև թուրքերը հարմար պահը գտնեն մեզ նորից խաբելու համար:
Կովկասի ցամաքային դարպասները Հայաստանն է և՛ թուրքերի և՛ եվրոպացիների համար, ինչքան էլ թանկ վճարենք այդ դարպասների համար, ԱՐԺԻ, որովհետև պահանջներ մենք պետք է դնենք և ո՛չ թե մեզ, ինչպես նշում է Սոս Սարգսյանը: Եվ այդ դեպքում ինչպես զգուշացնում է Արա Պապյանը, մենք չենք լինի կախվածության մեջ թուրքիայից, այլ թուրքիան կովկաս մտնելու համար կախվածության մեջ կլինի Հայաստանից: Նույնիսկ առանց որևիցե նախապայմանի սահմանի բացումը հզորացնում է թուրքիաի դիրքերը կովկասում Իսկ եթե մեր տնտեսական զարգացումը կապենք թուրքիայի ճանապարհնների հետ, ապա արդեն պետք է կատարենք ո՛չ միայն թուրքիաի քմահաճույքները այլ ադրբեջանինը նույնպես: Հեչ չկասկածեք, հենց սահմանը բացելու երկրորդ օրը սկսվելու է թուրք ադրբեջանական եղբայրության նոր փուլը, որին ծափահարելու են փորոլոգիայով առաջնորդվող շատ գործարարներ: Իսկ որպիսի միջազգային հանրության դեմ թուրքերը հիստերիկա չբարձրացնեն, թող Սերժ Սարգսյանը, ինչպես իր երկրի քաղաքացիներն են գնում Թուրքիա, գնա Վրաստան ու այնտեղից անցնի Թուրքիա, թող մի խումբ էլ երկրպագու տանի հետը: Իսկ մյուս հանդիպումն առաջարկի անցկացնել ո՛չ թե ֆուտբոլ դիտելով, այլ շախմատ:
Ռուսաստանը վստահ չէ, որ մենք կկարողանանք դիմակայել ամերիկաթուրքական և երրորդ ուժերի ճնշմանը և կոշտ դիրք չի ընդունում այս հարցում, որպիսի խաղից դուրս չմնա, մենք արդեն կորցրել ենք մեր հիմնական դաշնակցի վստահությունը, բայց չէ՞ որ «անցումին ձիերը չեն փոխում»,«на переправе коней не меняют»: Մեր դիվանագիտությունը որբ է, մեզ Նժդեհ է պետք:
Այսօր Էստոնացիները հանուն իրենց արժանիքների հրաժարվում են պրագմատիզմից, ունենալով ռուսաստանի հետ երկու սահմանակետ, չեն զիջում իրենց դիրքերը, որոնք անձամբ ես ամբողջությամբ չեմ կիսում, բայց չեմ կարող բարձր չգնահատել այդ մի բուռ ժողովրդի իրեն հարգելու ընդունակությունը:
Պարոն Սերժ Սարգսյան, որպես սփյուռքում ապրող հայ, որի կարծիքը ձեզ նույնպես հետաքրքրում է, պահանջում եմ. Նախ արժանապատվություն՝ հետո հաց:  Մի՞ թե մեր ազգը պետք է զիջի իր արժանապատվությունը հանուն տնտեսական աճի: Արդյոք արժի՞:
Ակսել Վարդանյան
Էստոնիա



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

ԱՐՄԵՆ Բ.
Sep 12, 2009 1:06