ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, September 2, 2009 23:23 - 4 քննարկում

Հրատապ Հայտարարություն

Հրատապ Հայտարարություն

Սույն թվ. Սեպտեմբեր ամսի 2ին, ժամը 02։10 սահմանում Լույս Աշխարհ կայքի ադմինիստրացիոն ժամանակագրության մեջ գրանցված չարագործածման տեղեկատվության համաձայն, Լույս Աշխարհ կայքի այցելուներին ուղված այս հաղորդագրության նպատակն է իրազեկ պահել այն դեպքերի մասին, որոնք կարեւոր են ոչ միայն Լույս Աշխարհ կայքէջին, այլ միգուցե եւ համայն հայությանը ու Հայ–այլոց հարցերին։ Տեղեկատվությունը գրանցվել է Լույս Աշխարհ կայքի համակարգչային ծառայության կողմից։ Տեղեկատվությունը պատկանում է Լույս Աշխարհին, եւ Լույս Աշխարհի համաձայնությամբ սույն տեղեկատվությունը տրվել է համապատասխան անձանց, այն հետազոտելու նպատակով։

Դեպքերը.

Սեպ. 2ին, 02։10ի սահմանում Լույս Աշխարհի համակարգիչները՝ տեղադրված բարձր հսկողության տակ գտնվող համակագչային ծառայության տարածքում, դեռեւս անհայտ պատճառներով սկսեցին ստանալ մեծ ծավալ ունեցող միացումներ։ Այս միացումներին զուգորդել են անհայտ փոփոխություններ Լինուքս օգտագործման համակարգի հիմքում՝ կամ ադմինիստրատիվ սահմաններում։ Անհայտ է նաեւ այն, որ անհետացել է SQL–ում գրանցված տեղեկատվությունները։ Այս անհանգստացնող դեպքերը պարզելու համար մենք գործի դրեցինք, թե՛ մեր, եւ թե՛ այլ մասնագետների գիտելիքները։ Դեռ հայտնի չէ դեպքերի բուն պատճառը, սակայն կան վարկածներ, որ դրանք եղել են չարագործ հաքերների ձեռքի գործը, եւ այն որ դրանք իրագործվել են ԱՄՆից դուրս գտնվող հաքերների կողմից։ Դեռ հայտնի չէ, թե որ երկրից է եղել հարձակման հիմքը. այն կպարզվի ըստ հետեւյալ կարգի՝ Եվրոպա, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիա։

Խորհուրդ.

Խորհուրդ է տրվում զգուշանալ այլ կայքէջերից։ Վերջերս միմյանց հաջորդող համակարգչային հարձակումները փաստում են այն, որ ինտերնետից օգտվող մարդիկ ուշադիր չեն համացանցում. Այսինքն, նրանք մտնում են ցանկացած կայք էջ, որը կարող է պարունակել Տրոյական կոչվող վիրուս։ Լույս Աշխարհ կայքին հասցված վնասի հետեւանքը հենց նմանօրինակ Տրոյական վիրուսն է. այն տեղադրվում է բազմաթիվ մարդկանց համակարգիչներում, այնուհետեւ սպասում վիրուսի ստեղծագործողի հրամանին, օրինակ՝ 1,000,000 համակարգիչներում վիրուս տեղադրած չարագործը, կարող է հրամայել այդ բոլորին մեկ անգամից մտնել Լույս Աշխարհ, որը կնշանակի մեկ վարկյանում Լույս Աշխարհ կայքին միացնել մեկ միլլիոն մարդ, որն էլ իր հերթին կկազմալուծարի ամբողջ համակարգը։ Այսպիսի տհաճություններից խուսափելու համար, խորհուրդ է տրվում չայցելել կայքէջեր, որոնք հայտնի չեն ձեզ։ Եղեք զգոն եւ ուշադիր։ Հետեւեք իրադարձություններին։

[Այս հաղորդագրությունը կազմվել է Լույս Աշխարհի ադմինիստրացիայի եւ վերոհիշյալ հարցերով զբաղվող ծառայությունների քննարկումների եւ համաձայնությունների սկզբունքով։]



4 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Sargis A.
Sep 2, 2009 23:36