ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, August 26, 2009 1:33 - 6 քննարկում

ՑԵՂԱԿՐՈՆ

ՑԵՂԱԿՐՈՆ

Կրոնը դոգմատ է։
Փիլիսոփայական ուղղությունները, աշխարհընկալումային տեսությունները, գաղափարախոսությունները՝ ոչ։
Չկա մինչ օրս մարդու մտքի կերտած տեսակետային ավարտուն մի համակարգ, որը լինի անհերքելի, անժխտելի, որի դեմ հնարավոր չլինի բերել բազում փաստարկ։
Փիլիսոփայական ուղղությունները, աշխարհընկալումային տեսությունները, գաղափարախոսությունները, որքան փաստարկ ունեն սեփական իրավացիությունը հաստատող, այնքան էլ հակափաստարկ ունեն ժխտող։
Մարդ արարած անհատն է որոշողը միայն, թե որ փաստարկն է ընդունում, որը ոչ և ըստ այդմ, ճշտում ինքն իր համար, թե որ գաղափարին, գաղափարախոսությանը, աշխարհընկալումային համակարգին, փիլիսոփաայական ուղղությանը, դպրոցին է հետևում։
Բոլոր այդ մոտեցումները սուբեկտիվ են, որովհետև մարդ արարածն ընդամնեը սուբեկտ է։
Օբեկտիվ կարող է լինել միայան Աստված, բայց անգամ նրան դավանող մարդը չի կարող լինել օբեկտիվ, որովհետև Աստծուն ոչ ոք չի տեսել, կամ մատների վրա հաշվածներն են պնդել, որ տեսել են, մարդկության համայն պատմության ընթացքում, իսկ նրանց հավատացողներն ու լսողները միևնույնն է սուբեկտներ են ու անձամբ չեն տեսել։ Այդ պատճառով սուբեկտիվ են անգամ պնդումները այս, կամ այն Աստծո ասած խոսքի վերաբերյալ:

Անհերքելի, ասել կուզե դոգմատ են կրոնները միայն, որովհետև հիմնված են ոչ թե գիտականորեն վավերացված փաստի վրա, այլ հավատքի։
Ասել կուզե, եթե հավատում ես, որ Եհովան է միակ աստվածը, իսկ Հիսուս Քրիստոսը նրա միածին որդին, այդուհետ տրամաբանական ու ճշմարիտ է ամեն ինչ առանց բացառության, ինչ գրված է Աստվածաշնչում, ոչ ենթակա հակափաստարկի, ասել կուզե իր հերթին՝ դոգմատ։
Չնայած դոգմատ լինելու պարագային, կրոնն էլ է սուբեկտիվ, որովհետև ինպես վերևում նշեցինք, անհատ մարդը, սուբեկտն է որոշում ինչին հավատալ:
Մահմեդական մեր եղբայրը կարող է հարցնել քրիստոնյաին.

– ո՞վ է աել, որ Հիսուս Քրիստոսն է միածին որդին։ Մուհամեդն է Ալլահի մարգարեն, իսկ Հիսուսը բազում ուրիշ մարգարեներից մեկը նախկինում եկած, որոնց առատորեն արտադրել են հրեա եղբայրներն ու նրանց խոսքից հետևել է հուդայականությունը։

Մարգարեների նույն հավաքականը ծնունդ է տվել երեք կրոնի, որոնցից յուրաքանչյուրը բացարձակ ճշմարիտն է, եթե հավատում ես սկզբնական, հիմնարար թեզին յուրաքանչյուրի։

– Ձեր բոլորի ասածն աբսուրդ է.

կասի բուդդիստ մեր եղբայրը, որը երկուհազար ու մի քիչ ավել տարի վստահ է, որ աստվածները բազում են, բայց նրանցից զորեղ է մարդը՝ Բուդդան, որը դառնալու հնարավորություն ունի յուրաքանչյուր շնչավոր, կրիշնայականը կասի, որ Բուդդան սուտ է, ճիշտ է Կրիշնան, հինդուիստը կասի մեկ այլ բան, զարդոշտը մի ուրիշ, իսկ պոլինեզիական կղզու տեղաբնակը կարող է անգամ ճաշակել ձեր ազդրը, կամ կողոսկրը, անգամ սիրտն ու գանգը ու պնդել, որ դա է ճշմարտագույն կրոնը իր ցեղի ու նրա արածը ոչ թե մարդակերություն է, այլ մեծ պատիվ ձեզ։

Սրանից տրամաբանորեն բխում է, որ չնայած անհերքելիությանն ու դոգմատ լինելուն, կրոնները նույնպես սուբեկտիվ են և անհատ մարդն է որոշում ինքն իր համար, թե որ հիմնարար թեզին հավատա ու ըստ այդմ դավանի։

Ցեղակրոնի հիմնադիր մեր հայր Նժդեհը չհասցրեց ավարտուն կերպով ձևակերպել իր տեսությունը, իմ կարծիքով բազմազբաղության պատճառով, որովհետև սիրելի հայ ժողովորւդն իր էսթաբիլշՄԵՆԹ մտաոռականությամբ ներառյալ, զբաղված էր զեխությամբ այն ժամանակ, ինչպես ներկայումս ու մեզ հայտնի վերջին հազարամյակում առվազն, իսկ նժդեհատիպը, կամ վճռական մենակը ըստ Վահե Օշականի, իր վրա է վերցնում այդ դեպքում ցեղային աշխատանքի ամբողջ դիապազոնը։
Նժդեհ – Զանգեզուր, Նժդեհ – պատերազմ, Նժդեհ – գազթականներ, խեղճեր, սովյալներ, Նժդեհ – Բալկաններ, Նժդեհ – համակենտրոնացման ճամբարներում ծվարած հայեր, ապիկար դաշնակցականներ, մարդակեր բոլշևիկներ և այլն, և այլն…

Ե՞րբ գրեր։

Բայց այնուամենայնիվ գրել է, քիչ, ոչ ավարտուն, ոչ վերջնական տեսքի բերած, կամ մեզ չի հասել այդպիսի աշխատություն համենայն դեպս, բայց այն ինչ գրել է, կարելի է հավաքել մի տեղ, դասակարգել մտքերով ու անել տեսական եզրակացություն, այն՝ ինչ կփորձեմ անել ու ներկայացնել ձեր թանկագին ուշադրությանը:

Կրոնը դոգմատ է:
Այս նախադասությամբ սկսել ենք այս հոդվածն ու մանրամասնել պնդումը։
Նժդեհը խնդիր է դրել իր առաջ պարզելու թե ինչն է դոգմատ, ասել կուզե անհերքելի հայի համար։ Ո՞րն է հայի կրոնը, այն հավաքական գաղափարախոսական ամբողջականությունը, որը ներ կառնի համայն հայությանը։
Դրա անհրաժեշտությունը կար Նժդեհի ժամանակ, կա այսօր և այդ պատճառով են հասկացող ու չհասկացող ամենուր պնդում, որ ազգային գաղափարախոսության կարիք ունենք, որովհետև չենք կարողանում ոչ մի հարցի շուրջ միավորվել համայն հայությամբ, անգամ պետականության, որովհետև կան բազումն այսօր, որ պնդում են, որ սովետը լավ էր։
Քրիստոնեության շուրջ նույնպես չենք հավաքագրվում, որովհետև բացի հենց քրիստոնեության բազմազանությունից մեջներս, առաքելական, ավետարանչական, կաթոլիկ, բողոքական ու սեկտայական կոչված ուղղությունների, կան նաև մահմեդական հայեր, բուդդիստներ, կրիշնայականներ, հեթանոսներ ու պարզապես աթեիստներ բազում։ Բազմակուսակցականությունը նույնպես չի հավաքականացնում բոլոր անխտիր հայերին։
Ի՞նչն է այդ դեպում հավաքագրում բոլորին, ի՞նչն է դոգմատը, անհերքելին։

Պարզ պատասխան՝ ՑԵՂԸ։
Այս հարցի վերջնական լուծումն է հուշել Նժդեհին ՑԵՂԱԿՐՈՆ անունը։

Ցեղը կրոն է, դոգմատ է, անհերքելի է։ Դա բոլորովին չի միտում մոլեռանդ ոգևորություն, սեփական ցեղի գերագնահատում, ազգայնականություն, ռասիսզմ, նացիզմ։
Բոլոր այդ իզմերը աշխարհընկալումային համակարգեր են և ինչպես ապացուցեցինք ըստ իս հոդվածի առաջին մասում, չեն կարող լինել դոգմատ, անհերքելի, որովհետև սուբեկտիվ են, իսկ ՑԵՂՆ օբեկտիվ է, Աստվածատուր է, անկախ նրանից ինչ ես դավանում, անգամ եթե չես դավանում որևէ բան՝ գենետիկորեն, կամ մշակութաբանորեն է օբեկտիվ։

Հայը հայ է, իր կամքից անկախ, որովհետև ծնվել, կամ կրթվել է հայ ծնողներից, հայերից: Դա անհերքելի է։ Ուզում ես ուզիր, ոզում ես մի ուզիր՝ փաստ է։
Նույն տրամաբանությամբ ռուս է ռուսը, վրացին վրացի և այլն, և այլն…

Ցեղը հերքելը կարելի է միայն սոցիոհոգեբանական գործոնից ելնելով, կամ որեևէ աշխարհընկալում-գաղափարախոսությունից դրդված, ազդված, բայց դա սուբեկտիվ է, իսկ օբեկտիվ, անհերքելի, դոգմատ ոլորտում, յուրաքանչյուր ցեղից ծնվածը իր ցեղից է, անկախ իր կամքից, ինչպես վագր է վագրի ձագը, ոչ թե գետաձի, ուսուրական վագրինը ուսուրական է, ոչ հնդկական, հնդկականինը հնդկական է, ոչ ուսուրական, աֆրիկյանինը աֆրիկյան ու ոչ մի ուրիշ տեղի վագր, որքան էլ հերքի, կամ չկամենա լինել, կամ հայտարարի, որ այդպես չէ։

Հետևություն՝

Ցեղը դոգմատ է, անհերքելի է, այդով կրոն է – ՑԵՂԱԿՐՈՆ, այն իր մեջ պարփակում է համայն հայությունն առանց բացառության և եթե որևէ մեկը անարգում է ՑԵՂԸ, պղծում է կրոնդ, ասել կուզե դոգման, անհերքելին, ասել կուզե օբեկտիվն ու աստվածատուրը և իրավական է ու արդար յուրաքանչյուր տեսակի հակահարվածը նմանին, նրան, կամ նրանց, ով հային պարտադրում է չխոսել հայերեն, ապրել ցեղի բիոլոգիական արեալ հայրենիքում, ու զրկելով կյանքից կողոպտում է ցեղային ամբողջականությունը, արգելում, կամ խանգարում աշխարհ բերել ցեղական զավակներ։

ՑԵՂԱԿՐՈՆԸ դոգմատ է, միակ անհերքելի կրոնը և այդով դավանանք։

Վահե Ավետյան
01.05.2007, Վաշինգտոն



6 քննարկումներ

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

HRAYR 04 24 74 TORONTO
Aug 27, 2009 14:46