Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ Admin. Saturday, August 1, 2009 12:45 - 1 քննարկում
«Միջազգային երաշխիքներից» հետո սպանդ են անում, քաղաքագետ
16:08 • 23.07.09
«Մադրիդյան սկզբունքների» վեց կետերի մեջ որևէ հայանպաստ բան չկա: Այս մասին այսօր լրագողներին հայտնել է քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը:
Խոսելով ԼՂՀ վերջնական իրավական կարգավիճակի մասին` փորձագետը նշել է. «1876թ.-ից՝ Բեռլինի կոնգերսից սկսած, Հայաստանին միշտ տրվել են միջազգային երաշխիքներ և ամեն մի միջազգային երաշխիքից հետո սպանդ է սկսվել»:
Քաղաքագետը չի վստահում և ոչ մի միջազգային երաշխիքի. «Եթե կլինի բանակը, այս բոլոր հարցերը կլուծվեն»:
Նա նաև կարծիք է հայտնել այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է հայկական հարցի շարունակություն և հավելել, որ մենք պետք է ազատվենք պատրանքներից: «Ասում են, որ Ղարաբաղի ժողովրդի կամքին հակառակ չի կարող որևէ հարց լուծվել: Դժբախտաբար, հարկավոր է նշել, որ կարող է»:
Շիրինյանը նաև խոսել է այն հայեցակարգի մասին, որի իրագործումը, նրա կարծիքով, անհրաժեշտ է. «Եթե մենք չենք քննարկում Արցախի ինքնորոշման հիմքի վրա նրա կարգավիճակի և անվտանգության հարցը, մնացածը հայանպատ չէ»:
«Ես կարծում եմ, որ մեր ռազական գերատեսչությունը պետք է հստակ պատասխան տա. եթե բանակը տեղահանի որևէ տեղից ինչ-որ նկատառումներով, կարողանալո՞ւ է որևէ պաշտպանական գծում պաշտպանություն կազմակերպել»,- ասել է քաղաքագետը:
Փորձագետի կարծիքով`Հայաստանը չպետք է մշտապես խոսի պաշտպանության և անարդարության մասին.
«Համաշխարհային հանրության համար սրանք ոչ մի նշանակություն չունեն: Սիրում են ուժեղին և արհամարում թույլերին: Հետո էլ լոբի են ուղարկում՝ թույլերին օգնություն: Այն էլ փտած է լինում»:
Խոսելով այն երկրների մասին, որոնք «շահագրգռված են ստատուս-քվո-ի պահպանման մեջ», Շիրինյանն ընդգծել է, որ մենք պետք է աշխատենք ռուսական այն շրջանակների հետ, «որոնք հանդիսանում են իրական ուժեղացման կողմանկիցներ, այլ ոչ թե իմպերիալիստական, սովետական Ռուսաստանի վերականգման կողմնակիցներ»:
_________________________________________________________________________________
«Մադրիդյան սկզբունքների» վեց կետերի մեջ որևէ հայանպաստ բան չկա: Խոսելով ԼՂՀ վերջնական իրավական կարգավիճակի մասին` փորձագետը նշել է. «1876թ.-ից՝ Բեռլինի կոնգերսից սկսած, Հայաստանին միշտ տրվել են միջազգային երաշխիքներ և ամեն մի միջազգային երաշխիքից հետո սպանդ է սկսվել»:
չի վստահել և ոչ մի միջազգային երաշխիքի. «Եթե կլինի ուժեղ բանակ, այս բոլոր հարցերը կլուծվեն»:
ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է հայկական հարցի շարունակություն և մենք պետք է ազատվենք պատրանքներից: Եթե մենք չենք քննարկում Արցախի ինքնորոշման հիմքի վրա նրա կարգավիճակի և անվտանգության հարցը, մնացածը հայանպատ չէ: Ես կարծում եմ, որ մեր ռազական գերատեսչությունը պետք է հստակ պատասխան տա. եթե բանակը տեղահանի որևէ տեղից ինչ-որ նկատառումներով, կարողանալո՞ւ է որևէ պաշտպանական գծում պաշտպանություն կազմակերպել: Հայաստանը չպետք է մշտապես խոսի պաշտպանության և անարդարության մասին.Համաշխարհային հանրության համար սրանք ոչ մի նշանակություն չունեն: Սիրում են ուժեղին և արհամարում թույլերին: Հետո էլ լոբի են ուղարկում՝ թույլերին օգնություն: Այն էլ փտած է լինում:
Խոսելով այն երկրների մասին, որոնք «շահագրգռված են ստատուս-քվո-ի պահպանման մեջ», մենք պետք է աշխատենք ռուսական այն շրջանակների հետ, «որոնք հանդիսանում են իրական ուժեղացման կողմանկիցներ, այլ ոչ թե իմպերիալիստական, սովետական Ռուսաստանի վերականգման կողմնակիցներ»:
քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը:
1 քննարկում
Papken Hartunian