Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Հեղինակ՝ . Monday, July 20, 2009 21:02 - 1 քննարկում

ՈՒ՞Մ ՕԳՏԻՆ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ

ՈՒ՞Մ ՕԳՏԻՆ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ

Շատ հեշտ է հիմա դատապարտել ներկա իշխանությունների ամեն քայլը, բայց 8-ը տարվա արդյունքը խայտառակ Մադրիդյան փաստաթուղթն է, որը քանի տարի
պահվեց գաղտնիության սնդուկի մեջ ու վրան յոթը կողպեք. Մի փաստաթուղթ, որի ամեն մի կետը լի է հարցականներով ու ադրբեջանամետ ուղղվածությամաբ:
Ինչու՞ Օսկանյանը մոռանում է իր թերացումները . թեկուզ մի քանի կարևոր
բացահայտում, որն ավել կընդգծի նրա գործունեության չափանիշը.
1 . Ղարաբաղի հարցը ձգձգվեց ու տեղում դոփեց շուրջ 8 տարի:
2. 2004թվականին Բուդապեշտում ազերի սպայ Ռամիլ Uաֆարովի կողմից գլխատված Գուրգեն
Մարգարյանի սպանությունը բարձր ամբիոններից չհնչեցրեց ինչպես հարկն էր,
երբ ադրբեջանցին նման արարքը Եվրոպայի, ՄԱԿ-ի քննարկման առարկա
կդարձներ… ամենուր բարձր անբիոններից պատեհ, անպատեհ առիթով կբարձրաձայներ…
3. Նախիջևանում նոր Ջուղայի մեր հազարամյա հազարավաոր խաչքարերի
հիմնահատակ ոչնչաչումը. նման մշակույթային վանդալիզմ երևի աշխարհը
տեսած չլիներ, բայց Օսկանյանը համարձակություն չունեցավ ինչպես հարկն
է բարձրաձայնել. աշխարհի քաղաքակիրթ մարդկության ուշադրությունը
սևեռել մշակույթային այս վանդալիզմի վրա. ռուսը մի լավ խոսք ունի.
կակոյ պռիվեդ, տակոյ ատվեդ. դրա համար էլ ՅՈՒՆԵՍԿՈՆ հարկ
չհամարեց գնալ , ստուգել ու գնահատական տալ:
4. Վերջապես 2007-ին ԱԳՈՍ թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը.
դարձյալ մեր արտգործնախարարը լեզուն կուլ տվեց:Ինչպես նման դեպքերում ասում են ձայն բարբառոյ յանապատե:
5. Իսկ մեր փախստականների վերադարձի մասին քար լռություն…
Շատ խնդիրներ կան, որ պրոֆեսիոնալ դիվանագետի հմտություն են պահանջում.
Լավ հռետոր լինելը, կամ հանպատրաստից ճառ թխելը բնավ էլ կապ չունեն
դիվանագետի բարձր որակ ապահովելուն:
Օսկանյանը ճարպկորեն ութ տարի ձգեց. ինչպես ասում են առանց մեր դարդին դարման անելու. դա էլ իր հմտությունն ունի, որ կարողացավ համոզել, որ
գործ է անում, բայց ունենք այն, ինչ ունեցել ենք ու չեմ կարծում, որ
նորանշանակ արտգործնախարարը սայլը տեղից կշարժի. սա էլ իր ժպտերեսիկ կերպարով ու քչախոսությամբ է ձանձրույթ պատճառում: Այսօր անգամ իր գրած կարճ տեքստը հեռուստատեսությամբ այնպես կմկմալով կարդաց, ասես առաջին դասարանի աշակերտը. դրա համար էլ ամեն հարցին կարճ, երկու բառով է պատասխանում
ու միայն լավ սովորել է Եվրոպացիներից, անիմաստ, անհարգի ժպտալ:
Միթե՞ Հայաստանում դրա մակարդակին մեկը չկար, որ այս անլեզու անբերանին բերեցին կապեցին մեր ազգի վզին:
Չգիտեմ, թե մեր ազգի վերջը ո՞նց է լինելու…
Մտահոգություններս շատ մեծ է, հույսիս լույսն էլ գնալով խավարում է…
Աստված պահապան մեր ազգին:

ՐԱՖՖԻՆ, ԿԱՄ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՉԻ ԽՆԴԻՐԸ.
Մենք Եվրոպառլամենտում ունենք գործուղված հայ պատգամավորներ տարբեր կուսակցություններից. նրանք նույնպես լիարժեք չեն աշխատում:
Վերջին դեպքը կապված Զարուհի Փոստանջյանի խայտառակ գործողությանը
Եվրոպառլամենտում դա պատահականություն, կամ ինչպես դաշնակցության
գերագույն մարմնի ղեկավար Կիրո Մանոյանը փորձեց փաղաքշորեն որակել
անփորձության հետևանք գնահատենք, բայց ցավոք այդ փաղաքշական վերաբերմունքի փոխարեն Զարուհին գալով Ստրասբուրգից Հայաստան լրագրողների հետ հանդիպմանը
անամոթաբար ասես ի շնորհակալություն պաշտպանության այնպիսի ապտակ հասցրեց, որ Կիրո Մանոյանիը լեզուն կուլ տվեց: Ասաց,-
-Եթե պետք լինի ես նույնը նորից կկրկնեմ:
Այսինքն Ստրասբուրգը մեր պատգամավորներն օգտագործում են հաշիվներ մաքրելու, երկրի վարքն ու հեղինակությունը հողին հավասարեցնելու, իշխանություններից վրեժխնդիր լինելու համար, պահանջել պատժամիջոց կիրառել Հայաստանի նկատմամբ
և այդպես շարունակ…
Ի՞նչ է սա առաջին դե՞պքն է.
Գեղամյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Շավարշ Քոչարյան, Ստեփան Դեմիրճյան…, իսկ Զառան գերազանցեց բոլորին միասին վերցրած.
Եթե մեր հայ պատգամավորներն ակտիվ ու ջանադրաբար աշխատած լինեին,
հիմա մեր դիրքերն ավելի ամուր կլիներ ու մեր խոսքն արժեք կունենար:
Սա Ստրասբուրգի մասին :
*
Հիմա Ամերիկայի լոբբիստական աշխատանքների մասին.
չեմ ուզում ընդարձակվեմ շատ, քանի որ շատ բաներ կան խիստ գաղտնի:
նրանք էլ թերացել են, կամ ավելի ճիշտ չունեն համակարգված ծրագիր. անջատ-անջատ են գործում, ամեն մեկն ուզում է ցուցանել իր կատարածը, որ իբր թե աշխատում են, բայց սայլը տեղից չի շարժվում: Օրինակ.
մինչ Օբամայի նախագահ նշանակվելը նրան մանրակրկիտ ինֆորմացիայով ապահովեին, որ այդ տարածքները, որտեղ Ամերիկյան ռազմաբազաներն են ‘ առանձնապես խոսքս վերաբերվում է Դիարբեքիրին( ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ), հուշեին նրան, որ մեր տարածքներն են ու հետ ստանալուց հետո հարկ չի լինի Ամերիկային կախվածություն ունենալ Թուրքիայից, քանզի բազաները ավտոմատ կհայտնվեն Հայկական հողի վրա, ինչպես Բուշին ասել էր Բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը, երբ Բուշը Իրաքին հարվածելու համար Թուրքիայից խնդրեց Դիարբեքիրի ռազմաբազայից հարվածել, Թուրքիան թույլ չտվեց’ մերժեց, Ֆիսկը գրեց,
-Եթե դու ցեղասպանությունը ճանաչած լինեիր, հիմա ոչ թե թույլատվություն պիտի խնդրեիր Երդողանից, այլ’ Ռոբերտ Քոչարյանից ու չէիր մերժվի: Վերջում Բուշի համար գրել էր,-
– Թուրքիայից վախենում է սպիտակ տան մուկը:
Մեր լոբբիստների աշխատանքը բավարար համարել չի կարելի, հույսները դրել են, որ օտարները իրենց փոխարեն պայքարեն ու պահանջեն, ինչու՞ է թյուր կարծիք ստեղծվում, որ թեկուզ Բուշը, կամ Օբաման Հայկական հարցի մանրամասներին քաջատեղյակ են ու ինֆորմացիայի պակաս չունե՞ն: Ինչու՞ հակիրճ բրոշյուրներ, չեն տպագրվում , CD-ներ ու թռուցիկի տեսքով տարածվում կոնգրեսում, որ բանաձևի համախոհների թիվն ավելանա: Տեղեկատական պատերազմն այսօր ավելի շահեկան վիճակում է, քան մեր համես կեցվածքով ուրիշի ողորմածությությանը ապավինելը, ասես ողորմություն ենք հայցում:
Թուրքը լինելով ցեղասպան ազգ. (հայեր, ասորիներ, հույներ, քրդել, ալավիներ…) նա կարողանում է իր լոբիստական ակտիվ քարոզարշավով դեռ մի բան էլ հային ցեղասպան ներկայացնել աշխարհին. բրոշյուրներ, ֆիլմեր, CD-ներ տարածելով:
Անգամ գերեզմաններից ոսկորներն է հանում ու աշխարհին ասում, որ թուրքերին
հայերն են կոտորել. Վանում էլ ցեղասպանության կոթող են կառուցում ի հիշատակ 15- թուրք զոհերի:
Անցած տարի ապրիլին, երբ տպագրվեց իմ “Ո՞վ սպանեց Հրանտ Դինքին” գիրքը, որը 4 լեզուներով է, ես Հրանտ Դինքի սպանությունը կապելով ցեղասպանության, Գուրգեն Մարգարյանի, Ղարաբաղի հերոսամարտի, Նոր Ջուղայի խաչքարերի… այս հակիրճ բայց մեծ ինֆորմացիա պարունակող գրքույկի էլեկտրոնային տարբերակը ես ուղարկեցի հազարավոր հասցեներով. Բուշին, կոնգրեսականներ, սենատորներ, լրագրողներ առանց սահմանի, հեղինակավոր
թերթերի, Թուրքական լրատվամիջոցներին ու առանձին թուրք լրագրողների…
Կոնգրեսական Շերմանից, Դեք Չեյնից, Ադամ Շիֆից ստացա շնորհակալական նամակներ ու անգամ մի շաբաթ անց Շերմանը կոնգրեսում հայտարարել էր, որ Հրանտ Դինքի արյունը չպետք է անհետևանք մնա. Թուրքիան պետք է պատասխան տա… տպագրվեց “ԱԶԳ”-ում: ճիշտ լոբբիստական աշխատանքը անպտուղ չի մնա:
Ասօր Թուրքական վերին էշելոնը նույն քաղաքականությունն է վարում երկրի ներսում ու մնացել է իր կարծր, հայատյաց կեցվացքի կրողը.
Արդեն մոտ հարյուր տարի է անցել ցեղասպանությունից, սակայն թուրքն էությամբ նույնն է մնացել…
Նույն ստի ու կեղծիքի մեջ շաղաղված Թուրքական կառավարությունն է, որոնք պարկուճված իրենց նախնիների պատյանի մեջ, մե՜ծ ճիգեր են գործադրում աշխարհին քաղաքակիրթ, ժողովրդավար ներկայանալու,
բայց ավա՜ղ…
Ավաղ, քանի որ տեսանք, թե ինչպես ստորաբար օգտագործեցին Ֆուտբոլայի հրավերքն իրենց շահերին ու հետո ատամ ցույց տվեցին: ՈՒղղակի մեր ղեկավարությունը լավ չի ուսումնասիրել թուրք ազգին, թե նա ինչի է ընդունակ.
նեղ տեղն ընկած պահին ծնկի գալ, լեն տեղ ընկավ’ քացով հարվածել:
Գյուլի Հայաստան գալուց սկսվեց մուկ ու կատու խաղալու գործընթացը այնքան, մինչև Օբամայի ելույթ: կարծեմ մինչ ապրիլի 24-ը այստեղ մի առիթով գրել եմ, որ սահմանը բոլոր դեպքերում չի բացվելու, անկախ նրանից Օբաման կասի Ցեղասպանություն բառը, թե’ չի ասի: նրանք սահմանի բացումը օգտագործում են պահեստային զենք մեր դեմ.
Ղարաբաղի հարցի ադրբեջանամետ լուծում ու ցեղասպանությունից հրաժարում:
Եթե Օսկանյանին այսքան տարիներ քթից բռնած ման տվեցին ու արդյունքը
Մադրիդյան փաստաթուղթը ունենք, բա անլեզու, անբերան Նալբանդյանից ի՞նչ
սպասենք. ասում եմ ի՞նչ սպասենք, բայց մոռացա ապրիլի 22-ին Թուրքիայի
արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ Շվեցարիայում ողջ ազգի թիկունքին գաղտնի “ճանապարհային քարտեզի” ստորագրման մասին:
ՇԱՆԹ



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Աշոտ Վանյան
Jul 21, 2009 0:52