ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ Admin. Monday, July 13, 2009 20:32 - չքննարկված
Կաշառք են վերցրե՞լ, թե խրախուսական “բոնուս” են ստացել ամերիկյան ազնիվ-անկաշառ գործարարների կողմից: Հը՞…
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԿԱՇԱՌՔ ԵՆ ՏՎԵԼ ՀԵՅԴԱՐ ԵՒ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒՆԵՐԻՆ
Մանհեթենի դաշնային դատարանը Dooney & Bourke ամերիկյան ընկերության հիմնադիր Ֆրեդերիկ Բուրկին մեղավոր է ճանաչել 1998 թ. Ադրբեջանի իշխանություններին կաշառք տալու նպատակով հանցավոր համաձայնության մեջ: Չեխ ձեռներեց Վիկտոր Կոժենի հետ միասին Բուրկը կաշառել էր Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին եւ նրա որդի Իլհամ Ալիեւին: Բուրկն ինքը կաշառք չէր տվել, սակայն գիտեր դրանց մասին: Բուրկն ու Կոժենին այդպիսով փորձում էին արագացնել Ադրբեջանի «Ազնավթ» պետական նավթային ընկերության (այժմ վերջինս մտնում է ԱՀՊՆԸ կազմում) սեփականաշնորհումը: «Ազնավթն» այդպես էլ չի սեփականաշնորհվել: Մեղադրող կողմը Բուրկի համար պահանջում էր 10 տարի ազատազրկում, սակայն դատավորն արդեն հայտարարել էր, որ պատիժն այդքան երկարաժամկետ չի լինի: Բուրկն անձամբ կորցրել էր 8 մլն դոլար: Սակայն վկաները դատարանում հաստատեցին, որ Բուրկը տեղյակ էր կաշառքների մասին: Կոժենին, որն արդեն մեղադրվել էր այդ գործի առնչությամբ, չի բացառում, որ կաշառք է տվել, սակայն պնդում է, որ ոչինչ չի գողացել ներդրողներից: Նա պնդում է, որ ներդրողները տեղյակ էին այն մասին, որ իրենց միջոցներն օգտագործվել են որպես կաշառք Ադրբեջանի առաջնորդներին: Այն ընկերությունների մի մասը, որոնց միջոցով իբր փոխանցվում էր կաշառքը, գտնվում էին ԱՄՆ-ում, ուստի Նյու-Յորքի դատախազությունը Կոժենին դատի էր տվել, թեեւ նա վաղուց Ամերիկայում չի բնակվում եւ ԱՄՆ-ի քաղաքացիություն չունի: Այժմ Կոժենին թաքնվում է ԱՄՆ-ի արդարադատությունից: Վիկտոր Կոժենին չեխ ձեռներեց է, որը բնակվում է Բահամյան կղզիներում եւ ԶԼՄ-ներում ստացել է «Պրահյան ծովահեն» մականունը: 90-ական թվականների կեսերին Կոժենին մեղադրվել է նրանում, որ Չեխիայի հազարավոր քաղաքացիներ կորցրել էին իրենց խնայողությունները` դրանք ներդնելով նրա մշակած սեփականաշնորհեցման սխեմայում, հաղորդում է Bloomberg-ը: ԱՄՆ-ում օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելն արգելվում է 1977 թվականի օրենքով: